դեմքեր

«Սեւանն ամենահարմարն է առագաստանավային սպորտաձեւի համար»,- ասում է նավապետ Մոխը

07.03.2010

Մհեր Թովմասյանի (Մոխ) բնակարանում յուրօրինակ զգացում ես ունենում. ամեն վայրկյան սպասում ես, թե պահարանի վրա դասավորված նավերն ինչպես են դուրս գալու խցանված շշերից: Այստեղ կարելի է հանդիպել պատմական նավերի փոքրիկ մոդելների, որոնք անհավանական ձեւով հայտնվել են վիսկիի, օղու եւ սպիտակ ապակիներով զանազան շշերի մեջ: Ու նույնիսկ մի պահ թվում է, թե տան` սպիտակամազ, կապույտ աչքերով …

կարդալ ավելին

Հայելու արտացոլման էֆեկտ նմանակո՞ւմ, թե՞ կապկում

28.01.2010

Սոցիալապես հավասար հարթության վրա կանգնած մարդկանց մոտ հաճախ նկատվում է իդենտիկ` նույնական կեցվածք: Փոխգործակցվելով՝ նրանք ընդունում են մարմնի եւ վերջավորությունների նույն դիրքը, որը կոչվում է «հայելու արտացոլման էֆեկտ» կամ նմանակում: Հոգեբան Ռոբերտ Պրովայնը գտնում է, որ նմանակման ամենաակնառու օրինակը հորանջելն է: Այն չափազանց վարակիչ է: Բավական է, նույնիսկ, պատկերացնել հորանջող մարդու, եւ դուք կարող եք …

կարդալ ավելին

«Անհրաժեշտ են կամք, ցանկություն եւ մտածված պետական քաղաքականություն»

21.01.2010

ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամ»-ի համար Վերջին ժամանակներս Հայաստանում ակտիվորեն խոսում են գիտատար տնտեսության, երկրի զարգացման գործում այն գիտական ներուժի ներգրավման անհրաժեշտության մասին, որը հաջողությամբ գործում է աշխարհի տարբեր երկրներում: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակիցը խնդրել է այդ գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնել Դավիթ Յանին` ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահին: …

կարդալ ավելին

Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

17.12.2009

70-ականներին Կադաֆին գտնվում էր խորհրդային դիվանագետների ուշադրության կենտրոնում: Նա հիշեցնում էր դրամատիկական-կատակերգական ժանրի հերոսի, որի գործողությունները մի կողմից՝ ծիծաղի առարկա էին դառնում, մյուս կողմից` հանգեցնում էին հերթական ահաբեկչության, միջազգային միջադեպերի եւ սկանդալների: I Աֆրիկյան բաժնի Լիբիայով զբաղվող մեր ընկերները պարբերաբար նորություններ էին պատմում Լիդերի մասին, ինչը բաժնում դառնում էր սրախոսությունների եւ ուրախության առարկա: Սակայն 1978 …

կարդալ ավելին

Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

10.12.2009

Թե ինչպես Պետբանկը հրաժարվեց 10 միլիարդ դոլարից 1983 թ.-ին Գրոմիկոյի առաջին օգնական Մակարովը հայտնում է Հակոբովին, որ նա նշանակվում է դեսպան, բայց ոչ թե Եգիպտոսում, որը նա գիտեր հինգ մատի պես, եւ այնտեղ նրան լավ գիտեին, այլ` Քուվեյթում` ավելացնելով, որ դա «նախարարի նվերների ֆոնդից» է: Տարածաշրջանում իրադրությունը ծայրաստիճան լարված էր: Չէր երեւում Իրանի եւ Իրաքի …

կարդալ ավելին

Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

03.12.2009

Հարգելի ընթերցող, Պողոս Հակոբովը ԽՍՀՄ-ի, իսկ հետո Ռուսաստանի Արտգործնախարարության ամենաճանաչված եւ սիրված դիվանագետներից է, որը կենդանի լեգենդ է դարձել այդ համակարգում եւ, չնայած անցել է ութերորդ տասնամյակի սահմանագիծը` այսօր էլ հաստատուն կանգնած է պատնեշի վրա: «Արաբագետների կնքահայրը» Սմոլենսկայա հրապարակում նրան անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, …

կարդալ ավելին

Համեմունքների «արքան»

02.12.2009

– Ուզո՞ւմ ես գրել անվանի հայի մասին, այցելիր «Գալուստյան» խանութ: Այն քո ապրելատեղին շատ մոտ է` հինգ հարյուր մետրի վրա, Լեքսինքտոն ավենյու-28 փողոցի անկյունում,- խորհուրդ տվեց բարեկամներիցս մեկը: Կարծեցի կատակում է: Հետո տեսա, որ Ինտերնետն էլ է անդրադառնում նրան: «Ամենափնտրված խանութներից մեկը» («Նյու Յորք Նյուսդեյ»): «Գալուստյանի քաղցրավենիքն անմրցելի է» («Նյու Յորք Պրեսս»): «Էկզոտիկայի տոնակատարություն» («Բոստոն …

կարդալ ավելին

Անգերազանցելի թարգմանիչը եւ «անհնազանդ» դիվանագետը։ Սերգեյ Բախշիի Առաքելյան (1928-2001)

26.11.2009

Նասերը ուրիշ թարգմանիչ չէր ընդունում Առաքելյան դիվանագետ-թարգմանչի տաղանդը փայլեց դեսպան Սերգեյ Վինոգրադովի օրոք, այն Վինոգրադովի, որը պատմության մեջ մտավ որպես 20-րդ դարի ուժեղագույն դիվանագետներից մեկը: …1941-ին Վինոգրադովը Անկարայում նշանակվեց դեսպան` ունենալով Ստալինի ցուցումը` խոչընդոտել Թուրքիային Գերմանիայի կողմից մտնելու պատերազմի մեջ: Թուրքիայի պահած չեզոքությունը, անշուշտ, Վինոգրադովին չպետք է վերագրել: Պարզապես Անկարան հոյակապ մանեւրեց բախվող կողմերի միջեւ, …

կարդալ ավելին

«Ի՜նչ լավ է, որ Վասպուրականը, Վանա լիճն այս պահին մեր ձեռքում չեն»

21.11.2009

Օրեր առաջ լրատվական հաղորդումներն ահազանգեցին, որ Էջմիածնում հսկա ծառեր են հատվել: «Հայլուրի» թղթակիցը եղավ տեղում: Քաղաքապետը անկեղծացավ, որ, այ, հիմա ինքը գոհ է, քանի որ այդ անիծյալ սաղարթախիտ ծառերը խանգարում էին, որպեսզի փողոցն իրեն երեւա ողջ երկայնքով: Իսկ ծառերը հատելուց եւ փայտը հատողների միջեւ արդար բաշխելուց հետո ամեն բան իր տեղն ընկավ: Մեկ-երկու տարի առաջ …

կարդալ ավելին

Իշխանությունները փորձում են «անտարբերացնել» հասարակությանը

19.11.2009

– Ըստ Ձեր կազմած «Արվեստի Մանիֆեստի» մի դրույթի` արվեստն այն է, երբ ուզում ես խոսել արվեստի մասին, բայց խոսում ես քաղաքականության մասին: Բայց չէ՞ որ մենք քաղաքականությունն ու արվեստը ամեն գնով տարանջատում ենք իրարից: – Դա կարելի է հասկանալ ավելի լայն կոնտեքստում: Դեռեւս 1910-20-ական թթ. արվեստի այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են աբստրակցիոնիզմի, կոնստրուկտիվիզմի, որոնք պոստիմպրեսիոնիզմի շարունակություններն …

կարդալ ավելին

Անգերազանցելի թարգմանիչը եւ «անհնազանդ» դիվանագետը։ Սերգեյ Բախշիի Առաքելյան (1928-2001)

19.11.2009

Հարգելի ընթերցող, «XX դարի հայազգի անվանի դիվանագետները» շարքում ձեզ ենք ներկայացնում արաբագետ, ակնառու թարգմանիչ Ս. Առաքելյանի մասին պատմող որոշ դրվագներ: Ասում էր, որ դիվանագետ դարձել է պատահաբար, մինչդեռ այդ մասին գաղտնի երազել էր դեռեւս դպրոցական տարիներից: Մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտած պատանին, իրոք, կարող էր միայն երազել …

կարդալ ավելին

Ամերիկաբնակ անվանի բժիշկ Սամվել Բադալյան

09.11.2009

Պարտադրվա՞ծ, թե՞ ժառանգական արտագաղթ Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով: Փորձում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ազգի տաղանդաշատ զավակները մեկտեղվեին 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա: …

կարդալ ավելին

«Քանի դեռ հնարավորություն ունեմ, մեկնելու եմ առաքելության»,- ասում է Ռուբեն Մաիլյանը

28.10.2009

Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես նորանկախ Հայաստանում մասնագիտությամբ մեխանիկ-էլեկտրիկ մի երիտասարդ Երեւանի փողոցներում հետեւում է «Կարմիր խաչի» մի ավտոմեքենայի: Գտնում է «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակն ու ներս է մտնում: Իսկ արդեն 1992թ. 27-ամյա Ռուբեն Մաիլյանն ընդունվում է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե (ICRC)` մշտական բնակություն հաստատելով Ժնեւում: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Ռուբենն իր ընկերների …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

21.10.2009

Էմպատիայի եւ հարմարվողականության մյուս ծայրին է գտնվում դիվանագետի կանխակալ կարծիքը զրուցակցի, բանակցային կողմի կամ իրեն հյուրընկալած երկրի ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ, որն անվանվում է հարմարվողականության անտիթեզ` հակավարկած: Կանխակալ կարծիքով տառապող դեսպանի համար իր աշխատած երկրում ամեն ինչ վատ է` սկսած եղանակից, վերջացրած վարչակարգով: Ավելորդ է ասել, որ նման մտածելակերպ եւ դիրքորոշում ունեցող դեսպանը հազիվ …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

14.10.2009

Հարգելի ընթերցող, շարունակում ենք դիվանագիտական արվեստի եւ տեխնիկայի վերաբերյալ մեր հոդվածաշարը: Նոր տպագրվող նյութերում մենք որոշ չափով կանդրադառնանք քննարկվող թեմայի հոգեբանական ասպեկտներին` դրանք վերլուծելով տեսական եւ պրակտիկ տեսանկյունից: Եթե չկա էմպատիա` զրույցն անօգուտ է Հաղորդակցության բոլոր ձեւերի, հատկապես զրույցի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է դրանցում էմպատիայի առկայությամբ: Էմպատիան իդենտիֆիկացիայի` նույնացման հատուկ ձեւ է: Այս տերմինը …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

08.10.2009

Դիվանագիտական զրույցը արվեստ է, նաեւ նուրբ հոգեբանական երեւույթ Դիվանագիտական զրույցի հաջողությունը հաճախ կախված է առաջին տպավորությունից: Զրուցակիցը ընկալում է ձեզ, երբ դուք հայտնվում եք դռան շեմին: Դա կատարվում է քիմիական պրոցեսների շնորհիվ: Թերեւս այն միտքը, որ «առաջին տպավորություն թողնելու երկրորդ շանս չկա», այնքան էլ ճիշտ չէ, սակայն փաստ է, որ առաջին անբարենպաստ տպավորությունը շատ դժվար …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

02.10.2009

Ոչ պաշտոնական, հանպատրաստի զրույց Այս տիպի զրույցները երկրի տարբեր խավերի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ տեղի են ունենում հիմնականում հանպատրաստից, տարբեր տեղերում, տարբեր պայմաններում` ընդունելությունների, ճաշկերույթների, կոկտեյլների, ցուցահանդեսների, ներկայացումների, հասարակական-մշակութային միջոցառումների եւ այլնի ժամանակ: Երբեմն՝ կարճատեւ, պատահական հանդիպման արդյունքը լինում է ավելի արժեքավոր, քան երկարատեւ եւ պլանավորված հանդիպումների արդյունքը: Դրանում համոզվել եմ անձնական փորձով: Լիբանանում …

կարդալ ավելին

«Օրենքի սահմաններում անօրենիրականությունը ուղղել չի ստացվի»

25.09.2009

Իրավաբան Վարանդ Գյուրջյանը ներկայացնում է ամերիկյան «Gourjian Law Group» ընկերությունը, որը զբաղվում է ֆինանսների ու անշարժ գույքի հետ կապված խնդրահարույց գործերով։ 35-ամյա Վ.Գյուրջյանը փորձառու իրավաբան է, ով ոչ միայն լավ տիրապետում է օրենքներին, այլեւ վարժ խոսում է մի քանի լեզուներով: Եվ եթե ընդունենք, որ օրենքը պաշտպանելու համար հարկավոր է ոչ միայն լավ տեղեկացված լինել, այլեւ` …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

23.09.2009

Հայկական դիվանագիտության այս փայլուն հաղթանակը եզակի դեպք չէ անտիկ աշխարհի պատմության մեջ: Առանց ազգային սնապարծության կարող ենք փաստել, որ մենք` հայերս, ոսկե էջեր ենք թողել մարդկության վաղ շրջանի դիվանագիտության մեջ: Եթե վերը նկարագրված իրադարձություններից առաջ, դեռ մ.թ.ա. I դարի առաջին տասնամյակներում Հայաստանը արտաքին նվաճումների ճանապարհով ստեղծել է աշխարհակալ տերություն, դարձել ժամանակի հզորագույն քաղաքական ուժերից մեկը, …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

16.09.2009

Հարգելի ընթերցող, «Դիվանագիտական ընթերցումների» առաջաբանում մենք խոստացել էինք անդրադառնալ դիվանագիտական արվեստին, նրա տեխնիկային եւ մեթոդներին: Այդ իսկ նկատառումով, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Դիվանագիտական հաղորդակցություն եւ դիվանագիտական զրույց» հոդվածաշարը, որը, մեր կարծիքով՝ կարող է օգտաշատ լինել` առաջին հերթին դիվանագիտությունն ուսումնասիրողներին եւ երիտասարդ մասնագետներին: Սակայն, նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է «Դիվանագիտությունը», եւ ինչո՞ւ այն՝ պարուրված լինելով …

կարդալ ավելին