– Ես տարեդարձներ ու ծնունդներ նշելուց հեռու մարդ եմ, բայց տղաս, որը հիմա ԱՄՆ-ում է, զանգահարեց եւ ասաց. «Մամ, դու փուլ ես եզրափակում, այդպես չի կարելի»: Մյուս կողմից էլ` հարազատներիս հորդորներով նշեցինք «Նե»-ի 10-ամյակը: Ներկա էին ընթերցողներ, համակիրներ, կոլեգաներ, գործարար մարդիկ, որոշ նախարարներ ու պաշտոնյաներ: Ասում եմ` որոշ, որովհետեւ ընտրությունը նրանց շրջանում իմ կողմից խիստ …
կարդալ ավելինՀայ գրողները զրուցում էին ու Մարտիրոս Սարյանի նոր գործերը դիտում: Այդ ժամանակ Սարյանն արդեն նկարել էր Սարոյանի դիմանկարը, որտեղ գրողը կարմիր փողկապով է պատկերված: Ընդ որում, Սարոյանի դիմանկարը նկարելիս, Մարտիրոս Սարյանը հարցրել է. «Երկու օր առաջ Գուրգեն Մահարին ձեզ Մոսկվայում է տեսել եւ ասել է, որ դուք շքեղ բեղեր ունեք: Իսկ որտե՞ղ են ձեր հայտնի …
կարդալ ավելինԳնչուներն ամենուր են, բայց Հայաստանում գնչուներ, կարելի է ասել, չկան: Խորհրդային կարգերի փլուզումից հետո նրանք «չվեցին» ավելի ապահով երկրներ: «Որտեղ հաց` այնտեղ կաց» արտահայտությունը կարծես հենց գնչուների համար է հորինված: Ետխորհրդային հայաստանցին աղքատ էր եւ փողով գուշակություններ անող գնչուին չէր հետաքրքրում: 10 տարուց ավելի է, ինչ այգիներում, փողոցներում ոչ մի գնչու մեզ չի մոտենում եւ …
կարդալ ավելինՕշին Եղիազարյանցը կենսուրախ, վարակիչ լավատեսությամբ անհատականություն է, որի հոբբիներն ու նախաձեռնությունները սահման չունեն: Ատում է «մշակույթ» բառը եւ ասում, որ «մշակույթն արվեստի մահն է»: Եթե իմ զրույցն Օշինի հետ եւս մի քանի ժամ շարունակվեր, համոզված եմ, որ էլի նոր բաներ կիմանայի նրա մասին… Բայց թերեւս այսքանն էլ բավական էր ֆրանսահայ Օշինի օրիգինալությունն ընկալելու համար: Նրա …
կարդալ ավելինԱլիկ Գյունաշյանի մուտքը երգարվեստ եղել է Գյումրիի Սեւյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի հայտնի վարպետ Աղասի Շաբոյանի երգի-պարի խմբից: Այս համույթում նա հանդես է եկել Սայաթ-Նովայի, Շերամի երգերով եւ շատ կարճ ժամանակում այնպես է գրավել Գյումրիի երաժշտասերների ուշադրությունը, որ արդեն մեծ համարում ունեցող «Շաբոյանի խմբի» համերգներին ասեղ գցելու տեղ չէր լինում՝ հատկապես, երբ ազդագրերում ընդգծված էր …
կարդալ ավելին1976թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ: Երեւանյան լճի կամրջով անցնող ուղեւորներով լի տրոլեյբուսը ջուրն ընկավ: Տրոլեյբուսի 92 ուղեւորները մահվան էին դատապարտված, քանի որ աշնանային այդ առավոտն ամպամած ու ցուրտ էր, իսկ տրոլեյբուսի երկաթյա կաղապարի մեջ փակված մարդիկ տրոլեյբուսի դռներն ու պատուհանները ջարդելու հնարավորություն չունեին: Հսկա տրոլեյբուսն արագորեն լճի հատակ էր իջնում՝ սպառնալով եղբայրական …
կարդալ ավելինԶրուցելով «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի հետ, սկսում ես կյանքին ավելի սթափ հայացքով նայել: Նա այն հազվադեպ սթափ հայ կանանցից է, որ ոչ թե լացակումած ապրում է հանուն իր երեխաների, այլ ապրում է իր երեխաների հետ՝ միշտ դեպի առաջ նայելով: – Ո՞ւմ մտահղացումն է ռադիոյի ինտերնետային կայքի մարտական ոգու գաղափարը: – Ամեն ինչում նորություն է …
կարդալ ավելին– Հայկո, մի ամիս է՝ չենք կարողանում էս հարցազրույցը գլուխ բերել՝ կամ ձեր հեռախոսն անջատած է ողջ օրը, կամ անընդհատ զբաղված եք, էդ ինչո՞վ եք զբաղված, որ կես ժամ չեք գտնում՝ ձեր երկրպագուների համար մի սիրուն հարցազրույց սարքենք… – Շատ զբաղված եմ՝ համերգներ են լինում, հարսանիքների, կնունքների, ծնունդների երգելու հրավերներ են շատ լինում, դուրս են …
կարդալ ավելին1988-ի երկրաշարժը մեծ արձագանք ունեցավ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ՝ կարեկցելով այս սարսափելի աղետի զոհերին, ցանկանում էին աջակցել ցուրտ ձմռանն անօթեւան մնացած հայերին: Այդ օրերին արված լուսանկարները դարձան ողբերգության լուռ վկաները, որոնք իրենց լռությամբ կարող էին ավելին ասել, քան ամենասրտաճմլիկ բառերը: Մի քանի վայրկյանում հարազատներին, իրենց տները կորցրած սպիտակցիների ու գյումրեցիների դեմքերին այնպիսի անթաքույց ցավ ու անհուսություն …
կարդալ ավելինԱշխարհում անկարեւոր գործ չկա: Այս մտայնությամբ այս անգամ էլ ուզում էինք անդրադառնալ ոչ պակաս կարեւոր՝ քարտուղարուհու գործին: Բայց մեր բոլոր ջանքերը` գտնել որեւէ ղեկավար անձ կամ քարտուղարուհի, ով կցանկանար մեզ հետ խոսել այս թեմայով, ապարդյուն անցան: Պարզվեց՝ շատերը նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց «քարտուղարուհի» են անվանում, գերադասում են ավելի հնչեղ՝ «գործավար» կամ «նախագահի օգնական» որակավորումը, …
կարդալ ավելին– Որքանո՞վ է հաջողվում պաշտպանել կամ վերականգնել մարդու իրավունքները: – Այդ հարցը կբաժանեմ երկու մասի՝ արդյոք գո՞հ եմ կատարված աշխատանքի արդյունքից՝ ոչ, արդյոք կարելի՞ է համարել, որ սայլը տեղից շարժվել է՝ այո: Կատարված աշխատանքին այսպիսի որակական գնահատական եմ տալիս: Աշխատանքի արդյունքը այն մակարդակի չի հասնում, որ կցանկանայի լիներ, եւ այն չէ, ինչ կարելի է ունենալ: …
կարդալ ավելին2001թ. «Վալենսիա» ընկերությունը Երեւանում առաջին անգամ ցլամարտ անցկացրեց: Ցուլերը եւ ցլամարտիկները հրավիրվել էին Իսպանիայից: Երեւանցիների համար ցլամարտը չտեսնված իրադարձություն էր, կորրիդայի մասին մենք միայն լսել էինք կամ ֆիլմերում էինք տեսել: Կազմակերպիչները խոստանում էին, որ «Հանրապետական» մարզադաշտ եկած մարդիկ անմոռանալի շոուի ականատեսը կդառնան: Նրանք խոստանում էին նաեւ, որ ոչ մի ցուլ չի սպանվի, քանի որ ցլամարտը …
կարդալ ավելին«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն այն «երջանիկներից» է, ով լուսանկարել է պոպ-աստղ Շերին՝ նրա Հայաստան այցելության ժամանակ: Մութ ու խավար տարի էր, երկրաշարժից քիչ ժամանակ էր անցել: Եվ Շերի՝ Շերիլին Սարգսյանի այցը նպատակ ուներ աղետ ապրած մեր Հայրենիքի նկատմամբ ուշադրություն առաջացնել: Շերը եկել էր Հայաստան իր սեփական լուսանկարիչների ու օպերատորների հետ: «Նրա այցը կարծես բեմականացված …
կարդալ ավելինԶրուցակիցս «Շարմ» հոլդինգի նախագահ Ռուբեն Ջաղինյանի մայրն է` Սվետլանա Ջաղինյանը: Տիկին Սվետլանան մասնագիտությամբ բժիշկ-սրտաբան է: Հետաքրքիր եւ գեղեցիկ այս կինն այսօր ապրում է իր որդիների հաջողություններով, ինչպես նաեւ զբաղվում է Ջրվեժի իրենց ամառանոցի ծաղիկների խնամքով: Ծաղկազարդ իրենց ամառանոցը Ռուբենը կատակով անվանում է իրենց երրորդ եղբայր: – Ես ապրում եմ Ռուբենի փառքի ճառագայթների ջերմության ներքո, իսկ …
կարդալ ավելինՆա վայելել է իշխանությունների բարյացակամությունը եւ իշխանությունների պատվերով շատ աշխատանքներ կատարել: Նույնիսկ հասցրել է Խորհրդային Միության վերջին մրցանակը ստանալ. տարվա լավագույն ցուցահանդես կազմակերպելու համար արժանացել է ԽՍՀՄ արծաթե մեդալի: Պետպատվերների հիմնական թեման կոմունիզմի կառուցումն ու Լենինի անմահ կերպարը հավերժացնելն էր: Նա չի սիրում խոսել այդ տարիների մասին, խնդրելով, որ հանգիստ թողնեն այդ շրջանը: «Մի փորփրեք …
կարդալ ավելինՊարող նկարիչ Օնիկ Սահակյանը, ով շուրջ 20 տարի եղել է Դալիի ընկերը: Նա ինքնատիպ ու տաղանդավոր մարդ է՝ արտահայտիչ աչքերով եւ ճկուն, պլաստիկ կառուցվածքով: Օնիկ Սահակյանը ծնվել է Թեհրանում, հաճախել է հայտնի բալետմայստեր Ելենա Ավետիսյանի պարային դպրոցը, որն ավարտելուց հետո պարել է Նյու Յորքում եւ Փարիզում բեմադրած բալետային ներկայացումներում: Սովորել է Մոսկվայում: Ամենատպավորիչը կատարել է …
կարդալ ավելինՄեր զրուցակիցը Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն է, որն այսօր ապրում եւ գործում է ամուսնու՝ Յուրի Բախշյանի օրինակին եւ պատգամներին հետեւելով: – Ինչպե՞ս սկսեցիք այս նոր ուսումնական տարին: – Ամեն սեպտեմբերի 1 նախորդին եւ նման է, եւ տարբեր: Աշխատում եմ ամեն տարի որեւէ նոր անակնկալով դիմավորել երեխաներին, որպեսզի երեխան …
կարդալ ավելինՀնագույն ու իմաստուն այս խաղը կյանքի իմիտացիա է, նրա լավագույն ու արդար մոդելը: Կարող ես ատել մրցակցիդ, բայց ստիպված ես կանոններով խաղալ: Եվ եթե պարտվում ես՝ մեղավորներ չես փնտրում, չես օգտագործում «կապերդ» առաջ անցնելու համար, այլ սուսուփուս ընդունում ես պարտությունդ եւ հասկանում՝ ուրեմն թույլ էիր: Դու ես եւ քո մտքերը, հեռատեսությունն ու տաղանդը: Շախմատի տախտակի …
կարդալ ավելինՆրանք հանդիպել են 1952 թվականին սիբիրյան ճամբարներում՝ նշանավոր հայ գրողն ու լիտվուհի ուսանողուհին: Անտոնինա Պավիլայտիտեն, հետագայում՝ Անտոնինա Մահարին, մինչեւ վերջ կիսեց Գուրգեն Մահարու ծանր ճակատագիրը: 82-ամյա Անտոնինան այսօր էլ դեռ ապրում է ամուսնու հետ կապված հիշողություններով: Երեւանյան նրանց բնակարանում Գուրգեն Մահարու մահից հետո ոչինչ չի փոխվել: Միայն կյանքն է սառել… – Ինչպե՞ս եք, տիկին Մահարի, …
կարդալ ավելին«Փարիզյան սուրճը» մեծ արտադրություն է, որը Կամերունից, Կոստա Ռիկայից, Կոլումբիայից տարբեր բուրմունքի ու համի սուրճ է ներկրում Հայաստան, այստեղ մշակում, ստեղծում խառնուրդներ եւ մատակարարում Հայաստանի բազմաթիվ սրճարանների: «Փարիզյան սուրճն» Աբովյան փողոցում ունի իր փոքրիկ հյուրընկալ սրճարանը եւ Եվրոպա է արտահանում իր ստեղծած սուրճն արդեն այլ՝ հայկական անվանումով։ «Փարիզյան սուրճը» բրենդ է, որակի, համի ու բարձրաճաշակ …
կարդալ ավելին