«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ` հունիսի 20-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417.61 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.2%-ով: Ընդհանուր առմամբ, երեկ բորսայում վաճառվել է 1,275.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 415-416 դրամով եւ վաճառվում է 418-420 դրամով: