«ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկ պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան մեր թերթի մայիսի 31-ի համարում տպագրված «Ռուսները ցանկանում են «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսը» հոդվածին։ Դրանում, մասնավորապես, ասված է. ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 22 սեպտեմբերի, 2003թ. տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան սահմանված հաշվետվությունները սահմանված ձեւերով եւ ժամկետներում ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «ՀայՌուսգազարդ» ընկերության …
կարդալ ավելին«Եթե դրամը 1 դոլարի նկատմամբ արժեզրկվի` ընդհուպ մինչեւ 500-ի, ես միայն ուրախ կլինեմ: Ի վերջո, փոխարժեք-գներ փոխհարաբերությունն էլ այդքան ուղղակի չէ: Ուղղակի է մեզանում, մոնոպոլացված տնտեսություն ունենալու պատճառով, գներն էլաստիկ չեն: Գները ձեւավորվում են ոչ թե պահանջարկի-առաջարկի շուկայական գործոնի ներքո, այլ շատ ավելի կոշտ գործոնների դաշտում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նախկին ֆինանսների նախարար …
կարդալ ավելինԱյս տարվա առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է։ Այս ընկերությունը ոչ միայն այս տարի է գլխավորում հարկատուների ցուցակը, այլեւ վերջին մի քանի տարիներին, մի քանի բացառություններով, հանդիսանում է ամենախոշոր հարկ վճարողը։ Այս փաստը, բնականաբար, միշտ շոյել է ընկերության ղեկավարության ինքնասիրությունը։ Ցանկանալով շեշտել ընկերության լրջությունն ու կարեւորությունը՝ վճարված հարկերի ցուցանիշը միշտ նշվել …
կարդալ ավելինԻսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող …
կարդալ ավելին– Ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում դոլարի կտրուկ արժեւորումը: – Անկեղծ ասած, ինձ բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ նման կարճաժամկետ երեւույթներն, ըստ էության, որեւէ դեր չեն խաղում տնտեսության մակրոմակարդակի վրա: Միկրոմակարդակի վրա` այո, ֆինանսական շուկայի որոշ մասնակիցներ եւ իրական հատվածի ձեռնարկություններ կարող են կրել վնասներ կամ շահել: Ինչ վերաբերում է պատճառահետեւանքային խնդիրներին, դուք էլ լավ գիտեք, …
կարդալ ավելին«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր ու համասեփականատեր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից` սոցցանցի բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով (մեկ բաժնետոմսի գինը` 29 դոլարից պակաս): Մայիսի 25-ի դրությամբ` Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր 16.2 մլրդ դոլար, սակայն նախօրեին այն կրճատվել է` հասնելով 14.7 մլրդ-ի: Նախօրեին «Facebook»-ի բաժնետոմսերի վաճառքների փակման ժամանակ դրանց գինը նվազել է …
կարդալ ավելինԵրեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է 12.86 մլն դոլար, ինչի արդյունքում, ԱՄՆ դոլարի բացման գինն օրվա ընթացքում նվազել է 408 դրամից եւ փակման ժամանակ կազմել է 406.75։ Այդուհանդերձ, դոլարի միջին փոխարժեքը մայիսի 24-ի համեմատ թանկացել է 1.22 դրամով եւ կազմել 407.22։ Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չեն գրանցվել. դոլարը երեկ գնվում էր 404-405 …
կարդալ ավելինՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրեր առաջ հրապարակված մակրոտնտեսական նախնական ցուցանիշները հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար` հերթական անգամ փաստեցին, որ շինարարության ոլորտը, տեւական ժամանակ է` ուշքի չի գալիս ճգնաժամից։ Սակայն հետաքրքիրը ոչ թե շինարարության անկումային ցուցանիշներն են, այլ՝ մեր իշխանությունների եւ փորձագետների անուշադրությունը դրանց նկատմամբ։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ հիանալի է, եւ շինարարության անկումը ոչ ոքի …
կարդալ ավելին«ՀՀ գյուղնախարարությունը չի տրամադրել գյուղացուն ցորենի այն որակյալ սերմերը, որոնք ներկրվել էին Ռուսաստանից,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը` ավելացնելով,- Կառավարության ներկրած սերմացուն շատ լավ վիճակում է, սակայն բոլոր գյուղացիները չէ, որ ստացան այն: Սիսիանի գոտուց ներկրվել է տեղական վերարտադրության սերմացու: Այն վերահսկողությունը, որ պետք է կատարվեր, ձախողեցին: …
կարդալ ավելին«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ արտարժույթի առքուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառն այն է, որ դոլարն առաջարկվել է շատ բարձր փոխարժեքով` 1դոլարը 404 դրամով: Առեւտրային բանկերի մի մասը պատրաստակամություն է հայտնել դոլար գնել 403 դրամով, սակայն նման գնով դոլար վաճառող չի գտնվել։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը` մինչեւ 402.5, վաճառքի նվազագույն փոխարժեքը` 404 դրամն էր: …
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է գնաճի հաշվետվությունը, որը բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։ Ինչու է հետաքրքի՞ր։ Որովհետեւ գնաճի կանխատեսումները չափից դուրս լավատեսական են։ ԿԲ մասնագետները ամենահավանականն են համարում այն սցենարը, որ գնաճը` թե այս տարվա ընթացքում, թե մինչեւ 2015թ., գտնվելու է 2.5-5.5% միջակայքում։ Այսինքն` չի գերազանցելու սահմանված թույլատրելի շեմը։ Ըստ ԿԲ-ի, առաջիկա ամիսներին կանխատեսվում է, …
կարդալ ավելինԻսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող …
կարդալ ավելինՆերգաղթի հարցերով ուսումնասիրություններով զբաղվող «Partnership for a New American Economy» կազմակերպության իրականացրած հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ներգաղթի օրենքները խոչընդոտում են բնագիտական ոլորտների մասնագետների ու գործարարների` ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությանը: Հետազոտության համաձայն, ԱՄՆ-ը տաղանդների ներգրավման պայքարում սկսում է պարտվել այլ երկրներին, մասնավորապես` Չինաստանին: Կազմակերպության փորձագետների գնահատմամբ, 2018թ. ԱՄՆ-ում կարձանագրվի 224 հազար որակավորված մաթեմատիկոսների, …
կարդալ ավելինՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA` Intra-European Organisation of Tax Administrations) համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-25-ը Երեւանում մեկնարկել է «Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Եվրոպական 24 պետությունների հարկային մարմինների 40 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն հարկ վճարողների սպասարկման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ` կբացահայտեն …
կարդալ ավելինԱնցած ֆինանսական շաբաթն ինչ-որ իմաստով տարօրինակ էր: Խոսքն ամենեւին էլ դրամի արժեզրկման մասին չէ: Դա սպասված էր: Ընտրակաշառքի արդյունքում կանխիկ փողի զանգվածը վաղ թե ուշ իր ավերը գործելու էր: Բայց սա լուրջ վտանգ չէ: Ի վերջո, մեր տնտեսությունն իր ծավալներով շատ պուճուր է: Կենտրոնական բանկի վարած «դրամավարկային քաղաքականություն» խրոխտ անունը կրող գործառույթն, ի վերջո, նույն …
կարդալ ավելին«Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թվականը` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, ընդգրկվել աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների թվում»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Աստանայում տեղի ունեցած 5-րդ տնտեսական ֆորումի ժամանակ: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար: Այդ կապակցությամբ մենք սկսել ենք մեծ ուշադրություն հատկացնել մասնավոր սեկտորի զարգացմանը: Թուրքիան ունի …
կարդալ ավելինՊաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է հետընտրական առաջին զեկույցը՝ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ազգային վիճակագրական ծառայության այս զեկույցում ներկայացվել են հունվար-ապրիլ ժամանակահատվածի նախնական, շտապ հավաքագրված ցուցանիշները։ Նախնականը` նախնական, սակայն վատը չեն։ Նախեւառաջ նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին կազմել է 7.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փաստորեն, տնտեսական աճի ցուցանիշն առայժմ գերազանցում է բյուջեով նախատեսված աճի տեմպին։ …
կարդալ ավելինԵրկու օր առաջ, երբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում տեղի ունեցավ 8.5 միլիոն դոլարի վաճառք, եւ դոլարի փոխարժեքը աննշան չափով, բայց նվազեց, շատերը թեթեւացած շունչ քաշեցին։ Մտածեցին՝ Կենտրոնական բանկին հաջողվեց սանձել դրամի սրընթաց արժեզրկումը։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 396.99 դրամ։ Սակայն հաջորդող երկու օրերին դրամը շարունակեց իր անկումը։ Այսպես, մայիսի 17-ին դոլարի …
կարդալ ավելինՄայիսի 6-ի ընտրություններից արդեն անցել է շուրջ երկու շաբաթ։ Երկու շաբաթը քիչ ժամանակ չէ, եթե նկատի ունենանք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները, որոնց լուծման գործին ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը խոստանում էին օր առաջ լծվել։ Հատկապես փոփոխությունների կոչ անող իշխող կուսակցությունը։ «Հավատանք, որ փոխենք»,- ասում էր ՀՀԿ-ն։ Ընդունենք, որ «հավատացին»։ Սակայն դեռ ոչ մի բան չի փոխվում։ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը հրապարակել է տրանսպորտային համակարգի` լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանշային աղյուսակ, որում Հայաստանը 2.56 միավորով զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը: Հայաստանը ցանկում հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Լիբանանը (96-րդ հորիզոնական), Տոգոն (97-րդ հորիզոնական), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (98-րդ հորիզոնական) եւ Մակեդոնիան (99-րդ հորիզոնական): ՀԲ-ն ցանկը կազմել է լոգիստիկայի ոլորտի բիզնեսի ներկայացուցիչների հարցումների արդյունքներով: Հարցվածները 1-5-բալանոց համակարգով գնահատել …
կարդալ ավելին