Աղքատացել է

31/05/2012

«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր ու համասեփականատեր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից` սոցցանցի բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով (մեկ բաժնետոմսի գինը` 29 դոլարից պակաս): Մայիսի 25-ի դրությամբ` Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր 16.2 մլրդ դոլար, սակայն նախօրեին այն կրճատվել է` հասնելով 14.7 մլրդ-ի: Նախօրեին «Facebook»-ի բաժնետոմսերի վաճառքների փակման ժամանակ դրանց գինը նվազել է 9.6 %-ով եւ վաճառվել 28.84 դոլարի նշաձողի սահմաններում: Այդկերպ, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո, Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է 24%-ով ու կազմել է 79.1 մլրդ դոլար: