Տնտեսություն

Բա արտագա՞ղթը

19.06.2012

Կառավարության գործունեության ծրագիրը երեկ վերջապես հրապարակվեց եւ հավանության արժանացավ նոր կառավարության կողմից։ Իհարկե, կառավարությանը «նոր» անվանելը հարաբերական է, նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն կատարվել։ Սակայն, ասում են, որ սպասելու են հեղափոխական արդյունքների։ Կառավարության ծրագրի բաժիններից մեկը կոչվում է «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները»։ Նշվում է, որ կառավարությունը սույն …

կարդալ ավելին

Համեմատեք ինքներդ

16.06.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը եւ, բնականաբար, հանդես է եկել բացման խոսքով: Բնականաբար, եւս մեկ անգամ շեշտել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձեւավորել գիտալիքահեն տնտեսություն, «որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»: Սակայն …

կարդալ ավելին

Դրամի արժեզրկման «օգուտները»

16.06.2012

Դրամի արժեզրկման դրական հետեւանքների մասին շատ է խոսվում։ Սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը, թե ինչ բացասական ազդեցություն այն ունի։ Կարելի է կատարել պարզագույն ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչպիսի ֆինանսական կորուստներ է կրում շարքային քաղաքացին դոլարային կտրուկ աճի արդյունքում: Նախ ֆիքսենք դոլարի փոխարժեքը ՀՀ ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո եւ հիմա՝ ՀՀ նախագահի ընտրությունների շեմին։ …

կարդալ ավելին

Արտահանումս արտահանմանդ վնաս է

14.06.2012

«Ա Բորժոմգ Սնաչալա պադւմայ, պոտոմ գովորի»` մեր հայրենակից Ռուբիկ Խաչիկյանին ասում էր Միմինոն։ Մոտավորապես նույն բանը երեկվա հանդիպման ժամանակ կարող էին ասել հայրենի ապակեգործները գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանին։ Նախարարության մամուլի ծարայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ Ս. Կարապետյանը երեկ ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ եւ կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման …

կարդալ ավելին

Ուղեղների արտահոսք

12.06.2012

Հայաստանից տարեկան արտագաղթում է ՏՏ ոլորտի 400-500 փորձառու մասնագետ, ընդ որում, տարեկան կտրվածքով նկատվում է արտագաղթի ծավալների աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ «Բայց պատճառները ոչ միայն ֆինանսական են, այլ նաեւ կայանում են աճի տեղ չունենալու մեջ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ոլորտի լճացումը …

կարդալ ավելին

Աճ & արտահոսք

12.06.2012

«Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարությունը, թե Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների` ՏՏ ոլորտը գտնվում է կործանման եզրին, բավականին մեծ աժիոտաժ առաջացրեց։ Քննադատությունը, թեեւ, հասցեական էր եւ ուղղված էր առաջին հերթին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի արդյունավետությանը, սակայն խնդիրն, ըստ էության, ավելի խորն է եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ընկերության համար։ Հիշենք, թե ինչ էր ասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը …

կարդալ ավելին

«Կոնվերս միավորներ»

12.06.2012

«Կոնվերս բանկն» իր քարտապանների համար երեկվանից մեկնարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրը, որ բանկային քարտերի օգտագործումը դարձնելու է առավել շահավետ: Այն նպատակ ունի ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները: Ծրագրին մասնակցելու եւ բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ` «Կոնվերս բանկի» քարտերով: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր …

կարդալ ավելին

Հայկական արտահանման առանձնահատկությունները

09.06.2012

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք դոլարի փոխարժեքի խնդրին եւ այն կարծիքներին, որ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ օգտակար է տեղական արտադրող-արտահանողներին։ Գրել ենք նաեւ, որ մեր արտահանման կեսից ավելին բաժին է ընկնում եվրոպական երկրներին, եւ ըստ էության, եվրոյի փոխարժեքն այս առումով ավելի մեծ դեր պետք է խաղա, քան դոլարինը։ Իսկ ի՞նչ ենք մենք ընդհանրապես արտահանում, դեպի …

կարդալ ավելին

ՊԵԿ-ը պարզաբանել է

09.06.2012

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում պարզաբանել է նախօրեին Բագրատաշենի անցակետում ստեղծված իրադրությունը: Դրանում մասնավորապես նշված է. «Այսօր, վաղ առավոտյան որոշ լրատվամիջոցներ «Ծանր իրավիճակ` Բագրատաշենի մաքսակետում. 12 ժամ սոված մնացած մարդիկ պետք է եւս 1 օր սպասեն» վերնագրված հոդվածում անդրադարձել են երեկ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին` կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով տեղի ունեցած դեպքերին: Իսկ …

կարդալ ավելին

Պետության երկվություն

07.06.2012

Դոլարի փոխարժեքի սրընթաց աճին զուգահեռ` շատերն անգիր արածի պես կրկնում են, որ դա օգտակար է արտահանմանը։ Նման հնարավորություն իսկապես կա, սակայն, ինչպես եւ նախկինում բազմիցս գրել ենք` դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե տատանումը կտրուկ չէ։ Երկրորդ՝ ՀՀ արտահանման ավելի քան 50%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, այնպես որ, դոլարի թռիչքը շատ …

կարդալ ավելին

Եվս 100 տարի

07.06.2012

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի նավթագազային ոլորտում ներդրումների ծավալը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար: Իսկ 1995 թվականից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 120 միլիարդ դոլար: Ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ մեզ համար նավթը ոչ թե նպատակ է, այլ` միջոց` ստեղծելու համար ժամանակակից պետություն, զարգացնելու համար մեր երկիրը»,- հունիսի 5-8-ը Բաքվում անցկացվող Caspian …

կարդալ ավելին

Մինչեւ մայիսի 31-ը

07.06.2012

Իսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող …

կարդալ ավելին

Նաեւ գերմանականները

07.06.2012

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Գերմանիայի 6 բանկերի վարկային վարկանիշը: Մասնավորապես, մեկ կետով իջեցվել է ակտիվների ծավալներով Գերմանիայի երկրորդ բանկը համարվող Commerzbank AG-ի վարկանիշը: Նվազեցվել են նաեւ Unicredit Bank AG, DekaBank Deutsche Girozentrale, DZ BANK AG Deutsche Zentral-Genossenschaftsb, Landesbank Baden-Wuerttemberg եւ Norddeutsche Landesbank GZ բանկերի վարկանիշերը: Moody’s-ը նվազեցրել է նաեւ նշված բանկերի` այլ երկրներում …

կարդալ ավելին

ՀՀ-ն կարող է կորուստներ կրել

07.06.2012

«Եթե որեւէ մեկը փորձի կանխատեսել փոխարժեքը, չհավատաք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` շեշտելով, որ դոլարի փոխարժեքի ներկայիս բարձրացումը սարսափելի չէ: Ըստ նրա` փոխարժեքի այդ տատանումը բարձր տոկոսի դեռ չի հասել, իսկ 10 տոկոս տարբերության դեպքում գնաճային ճնշումները ընդամենը 1-2 տոկոս կլինեն: Անդրադառնալով արտաքին պարտքին` Ասատրյանը նշել է, որ դրա սպասարկման …

կարդալ ավելին

Հավատանք, որ լռվենք

07.06.2012

Դժվար է միանշանակ ասել, թե այս շաբաթ որն էր տնտեսական ամենակարեւոր լուրը: Առաջնության դափնին երկու հավակնորդ ունի: ՀՀ վարչապետի նշանակումը եւ դրամի արագ արժեզրկումը: Պարզ սպառողի համար, իհարկե, կա երրորդը՝ գնաճը: Բայց դրան ուշադրություն դարձնող չկա: Այլապես հայաստանյան տնտեսական լուրերի թոփ-տասնյակում գնաճը երբեք առաջին տեղը չի զիջի: Հետեւաբար, վերադառնանք վարչապետի նշանակմանն ու արժեզրկման տեղեկատվությանը: Մանավանդ …

կարդալ ավելին

Մռայլ կանխատեսումներ

07.06.2012

«ԱՄՆ-ի պետական պարտքի մակարդակը առաջիկա 25 տարում կարող է կրկնակի գերազանցել ազգային ՀՆԱ-ն: Դա տեղի կունենա, եթե իշխանությունները որոշեն պահպանել ներկայիս հարկային արտոնությունները»,- նման կանխատեսում է պարունակում ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային վարչության նոր զեկույցը: Մյուս կողմից, եթե հարկերի արտոնությունները չեղյալ հայտարարվեն, առաջիկայում տնտեսական ցուցիչները շատ ավելի բարձր կլինեն: Այդ դեպքում 25 տարի հետո պետական պարտքը կարող …

կարդալ ավելին

Եվս երեք ամիս

05.06.2012

Աշխարհահռչակ միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հերթական կանխատեսումներն է ներկայացրել եվրոյի վերաբերյալ: Նա ասել է, որ Եվրոպան 3 ամիս ժամանակ ունի եվրոն փրկելու համար: «Երեք ամսից շուկաները կհոգնեն սպասելուց: Էլ ավելին, կսկսեն պահանջել, սակայն իշխանությունները չեն կարողանա բավարարել նրանց պահանջը»,- ասել է Սորոսը: Ըստ նրա կանխատեսման, Հունաստանում ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի աշնանը, իսկ հունիսի 17-ի խորհրդարանական …

կարդալ ավելին

Եռապատկվել է

02.06.2012

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ապահովագրության հատուցումները մեկ տարվա ընթացքում եռապատկվել են։ Այսպես, եթե նախորդ տարվա մարտի 31-ի դրությամբ ապահովագրական հատուցումների ծավալը կազմում էր 1մլրդ 141 մլն դրամ, ապա այս տարվա մարտի 31-ին այդ թիվը 2մլրդ 970 մլն է։ Ապահովագրական հատուցումների աճը պայմանավորված է հիմնականում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) հատուցումների աճով։ …

կարդալ ավելին

«Բարաթով»

02.06.2012

ԱՎԾ տվյալների համաձայն, այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ 633.9 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն ավելացել է 65.8մլն դոլարով։ Արտաքին պարտքի 29.6%-ը երկկողմանի վարկային ծրագրեր են առանձին երկրների հետ, իսկ մնացած 70.4%-ը (2 մլրդ 557 մլն դոլար) բազմակողմանի վարկային ծրագրեր են՝ վարկեր տարբեր միջազգային կառույցներից։ …

կարդալ ավելին

Հացի խնդիր. դոլարով

02.06.2012

Կարճատեւ դադարից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ կրկին շարունակել է վերելքը։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.45 դրամ: Դոլարը թանկացել է 0.45%-ով կամ 1.81 կետով: Ինչպես արդեն հասցրել են նկատել մեր գործընկերները՝ ավելի թանկ բորսայում դոլարը գնանշվել է մոտ 6 տարի առաջ` 2006 թ. օգոստոսի 4-ին` երբ փոխարժեքը հասավ 407.51 …

կարդալ ավելին