Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Գերմանիայի 6 բանկերի վարկային վարկանիշը: Մասնավորապես, մեկ կետով իջեցվել է ակտիվների ծավալներով Գերմանիայի երկրորդ բանկը համարվող Commerzbank AG-ի վարկանիշը: Նվազեցվել են նաեւ Unicredit Bank AG, DekaBank Deutsche Girozentrale, DZ BANK AG Deutsche Zentral-Genossenschaftsb, Landesbank Baden-Wuerttemberg եւ Norddeutsche Landesbank GZ բանկերի վարկանիշերը: Moody’s-ը նվազեցրել է նաեւ նշված բանկերի` այլ երկրներում մասնաճյուղերի վարկանիշերը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, Գերմանիայի բանկերի վարկային վարկանիշը շարունակում է բարձր մնալ եվրոպական այլ բանկերի վարկանիշերից` երկրի ցածր արտաքին պարտքի, տնտեսական կայունության, ինչպես նաեւ գործազրկության ցածր մակարդակի շնորհիվ: Ըստ Moody’s-ի, գերմանական խոշորագույն` Deutsche Bank AG բանկը կգնահատվի առանձին` այլ խոշորագույն ֆինանսական հաստատությունների հետ միասին: