Ուղեղների արտահոսք

12/06/2012

Հայաստանից տարեկան արտագաղթում է ՏՏ ոլորտի 400-500 փորձառու մասնագետ, ընդ որում, տարեկան կտրվածքով նկատվում է արտագաղթի ծավալների աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ «Բայց պատճառները ոչ միայն ֆինանսական են, այլ նաեւ կայանում են աճի տեղ չունենալու մեջ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ոլորտի լճացումը բացառելու համար անհրաժեշտ է ապահովել մրցակցություն: Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում տարիներ ի վեր հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ, իսկ վերջին տարիների ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, մշտապես ապահովել է տպավորիչ` երկնիշ աճ։