Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ապահովագրության հատուցումները մեկ տարվա ընթացքում եռապատկվել են։ Այսպես, եթե նախորդ տարվա մարտի 31-ի դրությամբ ապահովագրական հատուցումների ծավալը կազմում էր 1մլրդ 141 մլն դրամ, ապա այս տարվա մարտի 31-ին այդ թիվը 2մլրդ 970 մլն է։ Ապահովագրական հատուցումների աճը պայմանավորված է հիմնականում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) հատուցումների աճով։ Այս տարվա առաջին եռամսյակի վերջին ԱՊՊԱ հատուցումների ծավալը գերազանցել է 2.3 մլրդ դրամը (նախորդ տարվա առաջին եռամսյակի վերջին այդ թիվը ընդամենը 621 մլն դրամ էր)։ Ապահովագրավճարների ծավալը (այլ կերպ ասած՝ ապահովագրական շուկայի մեծությունը) 2012թ. առաջին եռամսյակի վերջին կազմել է 12.4 մլրդ դրամ։ Այդ թվում, ԱՊՊԱ-ին բաժին է ընկել 8.5 մլրդ, գույքի ապահովագրությանը՝ 1.1 մլրդ, անձնական ապահովագրությանը՝ 2.47 մլրդ։