Մռայլ կանխատեսումներ

07/06/2012

«ԱՄՆ-ի պետական պարտքի մակարդակը առաջիկա 25 տարում կարող է կրկնակի գերազանցել ազգային ՀՆԱ-ն: Դա տեղի կունենա, եթե իշխանությունները որոշեն պահպանել ներկայիս հարկային արտոնությունները»,- նման կանխատեսում է պարունակում ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային վարչության նոր զեկույցը: Մյուս կողմից, եթե հարկերի արտոնությունները չեղյալ հայտարարվեն, առաջիկայում տնտեսական ցուցիչները շատ ավելի բարձր կլինեն: Այդ դեպքում 25 տարի հետո պետական պարտքը կարող է կազմել երկրի ՀՆԱ-ի կեսից մի փոքր ավելին. այսօր այդ ցուցանիշը 73% է: Այս ցուցանիշները փորձագետները գնահատում են Հունաստանի իրավիճակի համատեքստում. այդ երկրում պետական պարտքի մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 160 %-ը:

ԱՄՆ-ի պետական պարտքի ավելացման հիմնական աղբյուրը, ըստ փորձագետների, սոցիալական ապահովության ծրագրերն են: Մասնավորապես, նրանց գնահատականներով` եթե չհաջողվի փոխել առողջապահության ներկայիս համակարգը, այդ ոլորտում դաշնային գերատեսչությունների ծախսերը 2037 թ. կկազմեն ՀՆԱ-ի 10%-ը: