Զարգացման Հայկական բանկի հաճախորդը վարկի տրամադրման որոշման մասին կտեղեկանա 1 օրվա ընթացքում
Զարգացման Հայկական բանկի
Սպառողական վարկերի բաժնի ղեկավար
Մարտին Հովհաննիսյան
Հիմնական խնդիրը, որի հետ առնչվում են մարդիկ վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ քանակությունն է եւ վարկի տրամադրման գործընթացի երկարատեւությունը: Ի թիվս այլ սպառողական վարկերի, Զարգացման Հայկական բանկը մշակել է «Ակնթարթային» կոչվող սպառողական վարկատեսակը, որը չափազանց արագ է տրամադրվում` առանց ավելորդ ու լարված քաշքշուկի, եւ չի ստիպում հաճախորդին օրերով սպասել իր դիմումի պատասխանին: «Ակնթարթային» սպառողական վարկ տրամադրելու նախնական որոշումը Զարգացման Հայկական բանկում կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
«Ակնթարթային» սպառողական վարկատեսակն ունի նաեւ այլ առավելություններ` գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր չեն պահանջվում, գրավադրվող անշարժ գույքի ապահովագրում չի պահանջվում, դիմում-հայտի ուսումնասիրման վճար չի սահմանվում, վարկի վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում, տրամադրվում է առանց եկամուտների եւ վարկի նպատակի հիմնավորման: Վերջինս հատկապես գրավում է հաճախորդներին այն պատճառով, որ նրանք պարտադրված չեն լինում աշխատավայրից տեղեկանք ներկայացնել:
«Ակնթարթային» սպառողական վարկը տրամադրվում է համաձայն հաճախորդի դիմում-հայտի` նվազագույն փաստաթղթերի առկայությամբ, մասնավորապես` անձը հաստատող եւ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի: Վարկի նվազագույն չափը 500,000 ՀՀ դրամն է, առավելագույն չափը` 5 մլն ՀՀ դրամը: Կկարեւորեի նաեւ վարկերի տրամադրման ժամկետը. սպառողական վարկերի համար առավելագույն ժամկետ է սահմանվել 5 տարի:
Մենք առաջարկում ենք օգտվել «Ակնթարթային» վարկատեսակից եւ համոզվել, որ այն իսկապես ակնթարթային է:
«Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար`
Տեղ. հեռախոս` 59 15 15
www.armdb.com
[email protected]