«Տաշիրը» գնո՞ւմ է Cavalli-ն

23/02/2012

Երեկ ռուսական լրատվամիջոցները` հղում անելով իտալական պարբերականներից մեկին, տեղեկություն են հրապարակել, ըստ որի` ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ցանկանում է գնել աշխարհահռչակ Roberto Cavalli ապրանքանիշը: Ըստ մամուլին հասած տեղեկությունների, գործարքի արժեքը կարող է հասնել 500 մլն եվրոյի: Իհարկե, Cavalli նորաձեւության տան հիմնադիր Ռոբերտո Կավալին հերքել է այդ տեղեկությունը` նշելով, որ իր ստեղծած ապրանքանիշը չի կարող 1 մլրդ եվրոյից ցածր գնահատել եւ, որ նման բանակցություններ վարելու դեպքում էլ խոսքը կարող է վերաբերել նորաձեւության տան միայն մասնակի վաճառքին: