Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ցանկանում է գնել աշխարհահռչակ իտալական «Ռոբերտո Կավալի» ապրանքանիշը: Ռուսական ԶԼՄ-ներն այդ լուրը հրապարակել են` հղում անելով իտալական առաջատար «Il Sole 24 Ore» գործարար պարբերականին: Ըստ այդմ, որ գործարքի հնարավոր արժեքը կարող է կազմել 500 մլն եվրո: Ռուսական որոշ …
կարդալ ավելինՏնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին կազմել է 4.4%՝ 2011թ. հունվարի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, որը երեկ հրապարակել է հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի, աճի ռեկորդակիրը հունվարին եղել է արդյունաբերությունը. ոլորտի արտադրանքը հունվար ամսին աճել է 21%-ով։ Աճի տեմպով երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ 6.7%։ Մնացած ոլորտներում աճը գրեթե …
կարդալ ավելինՊաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, դրանք նախնական են, կամ, ինչպես ասում են՝ շտապ հավաքագրված, այդուհանդերձ, պատկերացում տալիս են ընթացիկ վիճակի մասին։ Հունվարը տնտեսական տեսանկյունից սովորաբար համարվում է «մեռած» ամիս։ Առաջին հերթին` այն պատճառով, որ հունվար ամսվա գրեթե առաջին կեսը ողջ հանրապետությունն անցկացնում է արձակուրդի մեջ։ Հունվարի տնտեսական գործունեությունը շատ …
կարդալ ավելինՄաքսային կոմիտեն երեկ հրապարակել է ՀՀ արտաքին առեւտրի 2011 թվականի տվյալները, որտեղից պարզ երեւում է, թե որքան «տպավորիչ» են իրականում դրանք։ Ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունն էր հրապարակել արտաքին առեւտրի ցուցանիշները՝ ազդարարելով արտահանման 27.7% եւ ներմուծման 10.7% աճ։ Ըստ ԱՎԾ տվյալների, արտահանումը 2011թ. կազմել էր շուրջ 1.33 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 3.74 միլիարդ։ Արտաքին առեւտրի բացասական …
կարդալ ավելինՀայաստանից 2011թ. արտահանվել է 98.000 տոննա ցեմենտ` 2.5 անգամ ավելի, քան 2010թ.: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Արտահանման ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 6.3 մլն դոլար` 2010թ. 2.3 մլն դոլարի դիմաց: Այսպիսով` հայկական ցեմենտն արտահանվում է տոննան 64 դոլարով, նախորդ տարվա համեմատ գների էական փոփոխություն չկա: Նշենք, որ Հայաստանում 2011թ. արտադրվել …
կարդալ ավելինԵրեւանի հարկային եւ մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում արդեն իսկ` ավելի քան 4000 ակտիվ գործող հարկ վճարողների հետ մի շարք հանդիպումներ են կազմակերպվել, միաժամանակ շարունակվել են նաեւ ոլորտային հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգի բարեփոխումները: Հարկ վճարողները նաեւ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ նախագահի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակներում ստորագրել են ֆինանսավորման եւ փոխառության` 50 եւ 30 մլն դոլարի համաձայնագիր: Ըստ համաշխարհային բանկի` այս գումարն ուղղվելու է ՀՀ բյուջետային ծախսերին: Բացի այս 80 մլն դոլարը, համաշխարհային բանկը Հայաստանին է տրամադրելու եւս 11 միլիոն դոլար` …
կարդալ ավելինԻսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի վերջնահաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Զարգացման հայկական բանկի Հաճախորդների սպասարկման …
կարդալ ավելինPolicy Forum Armenia ասոցիացիան երեկ հրապարակել է հատուկ զեկույց, որի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է. «Հայաստան. Կանխենք տնտեսական աղետը»։ Զեկույցը ուրվագծում է հնարավոր տնտեսական աղետի վտանգը եւ կոչ է անում քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ։ «2009-ի դասերը վատնվել են. ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել …
կարդալ ավելինՄինչ հայրենի իշխանությունները գովերգում են նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները եւ պատրաստվում են նախընտրական շրջանում վարդագույն ապագայի խոստումներ տալ` Policy Forum Armenia ասոցիացիան իր հատուկ զեկույցով զգուշացնում է հնարավոր տնտեսական աղետի մասին եւ կոչ անում քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ։ Զեկույցի հեղինակները նախ անդրադարձել են վերջին 2-3 տարիների տնտեսական ցուցանիշներին, որոնք մեր իշխանությունները գոհացուցիչ են համարում։ …
կարդալ ավելինՄոտ 10 տարի առաջ Հայաստանում քչերն էին ծանոթ PR (public elations) արտահայտությանն ու դրա իմաստին։ Այսօր վիճակը բոլորովին այլ է, եւ PR-ը դարձել է ամենից հաճախ օգտագործվող եւ մոդայիկ բառը։ Այս արտահայտությունն արդեն չի էլ թարգմանվում եւ արդեն հայալեզու «փիառ» արտահայտությունը հավակնում է դառնալ գրական հայերենի մաս (եթե, իհարկե, որոշ գերտաղանդավոր լեզվաբաններ այս բառը չթարգմանեն …
կարդալ ավելինՖիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները (տրանսֆերտներ) արտերկրից Հայաստան 2011թ. կազմել են 1 մլրդ 54 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած դեկտեմբերի տեղեկագրում: Հիշեցնենք, որ Հայաստան ուղարկված օտարերկրյա դրամական փոխանցումների ամենամեծ ծավալն արձանագրվել է 2008 թ.` 1.63 մլրդ դոլար, սակայն դրանից հետո, ճգնաժամի հետեւանքով տրանսֆերտները նվազել են (2010թ.` 1.29 մլրդ դոլար): …
կարդալ ավելինԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է տարածել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների բազայի վրա դիտարկվել են Թուրքիայի հետ այն երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք ճանաչել են 1915թ. Մեծ եղեռնը: Տվյալները հակասում են թուրքական քաղաքական շրջանակների հայտարարություններին: Ֆրանսիայի Սենատի հանրահայտ որոշումից հետո թուրք պաշտոնատարները անդադար խոսում են Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը խզելու մասին: 1995թ. …
կարդալ ավելինԵրեկ հայաստանյան լրահոսի ամենաքննարկվող թեմաներից մեկը «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի քննարկումն էր։ Հետաքրքրության կենտրոնում ոչ թե բուն օրինագիծն էր, այլ քվեարկության արդյունքը։ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց՝ փաստացի տապալելով նախագծի ընդունումը: Քվեարկությանը չմասնակցեց նաեւ «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին: Սակայն հանրապետականներին զայրացրեց ոչ թե «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի, այլ իրենց կոալիցոն գործընկերոջ կեցվածքը։ Հանրապետական պատգամավորները հայտարարում …
կարդալ ավելինՀայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ցանկում ընդգրկված են նաեւ ուսումնական հաստատություններ` 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ …
կարդալ ավելինՊարզվում է՝ մոտ ապագայում ունենալու ենք այսպիսի տնտեսություն, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավելու դերձակներն ու կարողները։ Նրանց մոտ գնալու են մենեջերներն ու տնտեսագետները։ Իրենց վարորդներով։ Մենեջերներից ու տնտեսագետներից բացի, հայկական ընկերություններում աշխատելու են գանձապահներ, վաճառողներ ու առաքիչներ, եւ իհարկե՝ անվտանգության ծառայողներ։ Թե ինչ են վաճառելու կամ առաքելու, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ աշխատանքից հետո …
կարդալ ավելինԻնչպիսի՞ն են անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումները, դրանց բացահայտումը, դադարեցումն ու կանխարգելող միջոցառումները. երեկ այս հարցերն էին քննարկում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած միջոցառմանը: ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի փոխանցմամբ՝ միայն 2011թ. հանձնաժողովը տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար շուրջ 200 որոշում է կայացրել, ինչը, ըստ նրա, երկու անգամ ավելին է, քան 2010թ. կայացրած որոշումները, եւ …
կարդալ ավելին«Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը երեկ հայտարարել է, որ ԱՊՊԱ-ի սակագները վաղ թե ուշ կվերանայվեն։ Ըստ հին հայկական բարի ավանդույթի, «վերանայումը», բնականաբար, նշանակում է` թանկացում։ Իսկ թանկացման հիմնավորումն այն է, որ ապահովագրողները ոչ միայն գերշահույթ չեն ստանում (ինչպես կարծում են շատերը), այլ հնարավոր է` նրանց վնասաբերությունը աճի (ապահովագրողների խոսքերով՝ այն հիմա էլ գտնվում է բարձր …
կարդալ ավելինՄտահոգությունները, որ սուպերմարկետները կամաց-կամաց խեղդում են փոքր բիզնեսին, մասնավորապես՝ մանրածախ առեւտրով զբաղվող կրպակատերերին, ապացուցվում են նաեւ պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցը, որի՝ առեւտուր եւ ծառայություններ բաժնում բավականին հետաքրքիր թվեր կան։ Առաջին հայացքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ փոքր խանութները լավ էլ ծաղկում են, իսկ …
կարդալ ավելինՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն երեկ ամփոփել է ԱՊՊԱ ոլորտի 2011թ. գործունեության արդյունքները։ Ըստ բյուրոյի ներկայացրած տվյալների՝ 2011 թ. պարտադիր ավտոապահովագրության գծով հայաստանյան ապահովագրական 8 ընկերությունները հավաքագրել են 14.8 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար)։ Ապահովագրական շուկայի 3 առաջատարներն են «Ռոսգոսստրախ Արմենիան» (ԱՊՊԱ-ի պոլիսների 33 %-ը), «Ինգո Արմենիան» (17.2 %) եւ «Ռեսոն»։ (14.9 %): Այս թվերից ելնելով՝ …
կարդալ ավելին