Նկարչությունը սկսվեց

21/02/2012

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին կազմել է 4.4%՝ 2011թ. հունվարի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, որը երեկ հրապարակել է հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի, աճի ռեկորդակիրը հունվարին եղել է արդյունաբերությունը. ոլորտի արտադրանքը հունվար ամսին աճել է 21%-ով։ Աճի տեմպով երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ 6.7%։ Մնացած ոլորտներում աճը գրեթե զրոյական է։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա, ի տարբերություն 2011թ. հունվարի, այս անգամ դրանք ամենեւին տպավորիչ չեն։ Ներմուծումն աճել է 6.6%-ով, իսկ արտահանման աճը գրեթե զրոյական է եղել՝ 0.4%։ Հիշեցնենք, որ 2011թ. հունվարն ամփոփել էինք արտահանման 21.3% աճով, իսկ ներմուծման ծավալը նվազել էր 1.7%-ով։