«Տնտեսական աճի» հիմնական աղբյուրը

09/02/2012

Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները (տրանսֆերտներ) արտերկրից Հայաստան 2011թ. կազմել են 1 մլրդ 54 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած դեկտեմբերի տեղեկագրում: Հիշեցնենք, որ Հայաստան ուղարկված օտարերկրյա դրամական փոխանցումների ամենամեծ ծավալն արձանագրվել է 2008 թ.` 1.63 մլրդ դոլար, սակայն դրանից հետո, ճգնաժամի հետեւանքով տրանսֆերտները նվազել են (2010թ.` 1.29 մլրդ դոլար): Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը` 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 29 մլն դոլար, կամ ընդհանուր տրանսֆերտների մոտ 84 %-ը: Տրանսֆերտների կառուցվածքում երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 74 մլն դոլար, կամ ընդհանուր փոխանցումների 4.8 %-ը: Երրորդ տեղում Ուկրաինան է` 25 մլն դոլար: Թուրքիայից ոչ առեւտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել 2.1 մլն դոլար, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2010 թ. ցուցանիշը: Սակայն Հայաստանից Թուրքիա փոխանցվել է ավելի շատ` մոտ 5 մլն դոլար, 1 մլն դոլարով պակաս, քան 2010 թ.: