Արտահանումն աճել է

16/02/2012

Հայաստանից 2011թ. արտահանվել է 98.000 տոննա ցեմենտ` 2.5 անգամ ավելի, քան 2010թ.: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Արտահանման ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 6.3 մլն դոլար` 2010թ. 2.3 մլն դոլարի դիմաց: Այսպիսով` հայկական ցեմենտն արտահանվում է տոննան 64 դոլարով, նախորդ տարվա համեմատ գների էական փոփոխություն չկա: Նշենք, որ Հայաստանում 2011թ. արտադրվել է 422.000 տոննա ցեմենտ, փաստացի արտահանվել է արտադրված ցեմենտի 23%-ը: