14 Բանկային ծառայություն՝ անվճար

08/03/2012

«Զարգացման Հայկական բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսները: Մենք երկարատեւ համագործակցությունը գերադասում ենք ժամանակավոր ակցիաների մարտավարությունից»:

Տիգրան Բադանյան
Զարգացման Հայկական բանկի Վարչության նախագահի տեղակալ

Արդեն ավելի քան մեկ տարի Զարգացման Հայկական բանկը, հատկապես փոքր ու միջին բիզնեսին անվճար մատուցում է բանկային 14 ծառայություն: Դրանք ներառում են հաճախորդի համար այնպիսի կարեւոր ծառայություններ, ինչպիսիք են` միջազգային եւ տեղական փոխանցումները, հաշվից կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրումը եւ սպասարկումը, ինտերնետ-բանկ համակարգը եւ այլն: Բավարար է Զարգացման Հայկական բանկում ունենալ 1 միլիոն դրամին համարժեք բանկային կամ քարտային հաշվի միջին օրական մնացորդ, կամ 10 մլն դրամին համարժեք ժամկետային ավանդ, կամ բանկային հաշիվներով իրականացված արտարժութային փոխարկումների ամսական ծավալով գերազանցել 30 մլն ՀՀ դրամը կամ ունենալ վարկային դրական պատմություն եւ վարկային հաշիվների 50 մլն դրամին համարժեք ընդհանուր մնացորդ, որպեսզի հաճախորդը օգտվի բանկի ընձեռած հնարավորությունից: Բանկային հաշիվներում բավարար մնացորդներ ունեցող հաճախորդներին, անվճար սպասարկման հետ մեկտեղ, այդ մնացորդների դիմաց բանկը վճարում է նաեւ բարձր տոկոսադրույքներ: Այսպես, բոլոր հաճախորդների ցպահանջ բանկային հաշիվների մնացորդների դիմաց, անկախ գումարի չափից, բանկն առաջարկում է ՀՀ դրամով` 5-7%, իսկ արտարժույթով`

3-4% տարեկան տոկոսադրույքներ: Բանկային ոլորտում ընդունված է սպասարկման արտոնյալ պայմաններ առաջարկել հատկապես խոշոր հաճախորդներին: Մեր առաջարկը յուրահատուկ է նրանով, որ այն ուղղված է միջին եւ միջինից էլ ցածր շրջանառություն ունեցող հաճախորդներին: Մենք հասկանում ենք, որ բանկային ծառայությունների հաշվին խնայված միջոցները կարող են նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, այդ իսկ պատճառով, բանկը շարունակական համագործակցությունը վեր է դասում դիպվածային եւ ժամանակավոր շահութաբեր մարտավարությունից: Ուստի, 14 կարեւոր բանկային ծառայությունների անվճար մատուցումը եւս կարճաժամկետ «ակցիա» չէ եւ նախատեսված չի որեւէ կոնկրետ ժամանակահատվածի համար, այլ միտված է հին եւ նոր հաճախորդների հետ այնպիսի կորպորատիվ հարաբերությունների ձեւավորմանը, որոնք նպաստելու են բանկի եւ նրա գործընկերների երկարաժամկետ, համաչափ եւ կայուն զարգացմանը: Թե բանկը, թե բիզնեսը ֆինանսների կառավարման ոլորտում «ակցիաներ» չեն սիրում:

«Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար`
Տեղ. հեռախոս` 59 15 15
www.armdb.com
[email protected]