«ՀայՌուսգազարդը» վերջապես հրապարակել է 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը։ Դրանում նշված է, որ ընկերությունը տարին փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով։ Նշենք, որ 2010թ. ընկերության վնասը կազմել էր 10.8 միլիարդ դրամ։ Կուտակված վնասը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.5 միլիարդ դրամ։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, թե ինչու «ՀայՌուսգազարդը» չէր շտապում հրապարակել տարեկան հաշվետությունը: Ուշ հրապարակվեց. դրանում, մեղմ ասած, հպարտանալու բան չկա։ Նշենք նաեւ, որ հաշվետվության հրապարակման օրը` հունիսի 29-ին, «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել այդ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը։