Քնեք, բայց չափի մեջ

01/09/2011

Գիտնականները վստահ են, որ երկար քնելն ու քնի անբավարարությունը լուրջ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար: Օրվա ռեժիմի խախտման դեպքում այն կարող է ազդել եւ՛ մարդու արտաքին տեսքի, եւ՛ առողջության վրա: Վերջերս հետազոտություն է կատարվել, որն ուսումնասիրել է ոչ ճիշտ քնի ազդեցությունը մարդու ուղեղի վրա: Լոնդոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ քնի ռեժիմի խախտումը կարող է հետագայում բացասաբար ազդել ուղեղային ակտիվության վրա: Երկար կամ կարճ քունը բերում է ուղեղի ծերացմանը 7 տարով: Գիտնականներն օրական քնի ժամանակ են սահմանում 6-8 ժամը: Եթե դուք ավելի շատ եք քնում կամ քիչ, ապա այն կարող է բերել ունակությունների խախտման` եզրակացություններ անելու եւ մտածելու, բառապաշարի կրճատման վրա: Այն նաեւ կարող է պատճառ դառնալ մարդու առողջության վատթարացման համար եւ բերել վաղաժամ մահվան: Քնի ռեժիմը խախտածների 7-8%-ը հետագայում խնդիր էր ունենում ուղեղի աշխատանքի հետ:

Տղամարդկանց եւ կանանց 18%-ը, ովքեր կարճ են քնում, լուրջ խնդիրներ են ունենում մտածողության հետ եւ բողոքում են, որ խոսակցության ժամանակ անընդհատ բառեր են մոռանում: