E.coli-ից երեխա՞ է մահացել Թբիլիսիում

29/06/2011

Թբիլիսիի կլինիկաներից մեկում սուր աղիքային վարակից մահացել է 11-ամյա մի երեխա: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ` երեխային հիվանդանոց էին տեղափոխել երեկոյան, սակայն վերակենդանացման գործողությունները որեւէ օգուտ չեն տվել: Մահվան պատճառը երիկամային անբավարարությունն է: Առայժմ չկան բժիշկների պաշտոնական մեկնաբանությունները, սակայն, որոշ տվյալներով, երեխայի անալիզներն ուղարկվել են լաբորատոր ստուգման` Եվրոպայում տարածված E.coli վարակի առկայությունը պարզելու համար: Նշենք, որ հունիսի 19-ի դրությամբ Եվրոպայում այդ վարակից մահացել էր 39 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցել էր 3 հազարը: Վարակի աղբյուրը առայժմ չի հաջողվել գտնել: