Առողջապահություն

Բուժիչ նամակներ

16.06.2012

Մասրենի սովորական` Rosa canina Տերեւաթափ թուփ է` մինչեւ 3 մ բարձրությամբ, կեղեւը կանաչ է կամ կարմրագորշավուն, փշերն ամուր են, նոսր։ Տարածված է ՀՀ Միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է Մ. առատափուշ տեսակը, որն ավելի ցածր է (0,75-2 մ) ունի ուղղաձիգ կամ ուղիղ անկյան տակ թեքված դարչնագույն, ամբողջովին փշերով ծածկված ճյուղեր։ …

կարդալ ավելին

Հավատը հաջող բուժման կեսն է

14.06.2012

Երակների լայնացումը նկատվում է ստորին վերջույթների վրա` ոտքեր, ուղիղ աղի, ամորձիկ։ Համապատասխանորեն հիվանդությունները կոչվում են վարիկոզ, թութք, վարիկոցելե։ Մարդը բնության միակ էակն է, որ տեղաշարժվում է ուղղահայաց դիրքով։ Այդ դիրքով կանգնած մարդու արյունը ստիպված է հաղթահարել մոտ 150 սմ տարածություն` բարձրանալով սրունքներից դեպի սիրտը, ինչը հակասում է Երկրի ձգողականության օրենքին։ Խորքում գտնվող սրունքի երակներում արյան …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

12.06.2012

Բազմաշնորհ բուժարար զոպան Անկրկնելի է հայոց աշխարհի բնությունը, եւ, ցավոք, մենք հաճախ չենք գիտակցում, թե ինչ հարստություններ են հենց այնպես կորչում մարդկային անտարբերության եւ չիմացության հետեւանքով։ Կարելի է հասկանալ, թե ինչու է Ա. Ամասիացին իր աշխատություններից մեկը կոչել «Անգիտաց անպետ». 15-րդ դարում հայ մարդը դեռեւս չուներ համազգային գիտելիքի այն պաշարը, որն ունի այսօր։ Մեր երկրում …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

09.06.2012

Մանրէասպան տարկավանը Տարկավան սովորականը Tnacetum vulgare բարդածաղկավորների (composite) ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Բնական պայմաններում հանդիպում է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Լայնորեն տարածված է ՀՀ ցածրադիր եւ լեռնային գոտիների մարգագետիններում, խառն անտառների եզրին, գետերի ափերին, ջրանցքների ճանապարհների երկայնքով։ Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի հանդեպ, աճում է ոչ պարարտ հողերի վրա, հաճախ է հանդիպում շինությունների մոտ` որպես …

կարդալ ավելին

Միզաքարային հիվանդություն

07.06.2012

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացի խախտման արդյունք է։ Հիվանդության նախնական փուլում մեզի մեջ մեծանում է աղերի պարունակությունը, որոնք ժամանակի ընթացքում ծառայում են որպես «շինանյութ»` երիկամներում, միզածորանում եւ միզապարկում առաջացող ավազի եւ քարերի համար։ Քարերը տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ եւ կառուցվածքով` լինում են տարբեր չափերի, հարթ կամ մարջանակերպ մակերեսով։ Քանի դեռ քարը գտնվում …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

05.06.2012

Գեղարարություն թարմ սամիթով Ճարպոտ մաշկ – Խառնեք 1-ական թ/գ մանրացրած սամիթ եւ քերած խնձոր, ավելացրեք 1 ճ/գ մածուն։ Պահեք դեմքին 30 րոպե, լվացեք գոլ ջրով։ – Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած սամիթ եւ քերած գազար, ավելացրեք 1 ճ/գ եգիպտացորենի ալյուր եւ մածուն այնքան, որպեզի ստացվի խիտ շիլայատիպ զանգված։ Պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։ Լոսյոն. Մանրացրեք, …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

02.06.2012

Սրտի բալասան դեղնածաղիկը ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Վայքի, Տավուշի մարզերի բնական պայմաններում տարածված է մի շատ աննկատ ծաղկաբույս։ Այն հաճախ է հանդիպում նաեւ Երեւանում։ Այս բույսը ձագախոտն է, այլ անվանումներն են` աղվեսասուսեր, դեղնածաղիկ։ Գիտական անվանումն ունի հունական ծագում` Erysimum, որն արտահայտում է «փրկել» իմաստը։ Erysimum-ի մեջ կա 125 տեսակ, այն պատկանում է կաղամբազգիների (Brassicaceae) …

կարդալ ավելին

«Հոգեկան առողջությունը վնասված է»,- ասում է Գերմանիայում աշխատող կոնֆլիկտաբան-մարդաբան Սերգեյ Բաբայանը

31.05.2012

– Ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք են հոգեկան առողջության խնդիրները: – Եթե հոգեկան կյանքն ինքնահոսի է տրված, ապա այն արդեն դառնում է անառողջ: Ես չեմ կարծում, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն առողջ ներքին կյանք: Ժամանակակից մարդու համար հոգեկան կյանքը դատապարտված է լինել անառողջ: Առողջության նախապայմաններ կան, իսկ նորմալ հոգեկան կյանքն ինքն անառողջ է: Ես կասեմ, …

կարդալ ավելին

Հոդատապ

31.05.2012

Այս հիվանդությունը նկարագրված է բազմաթիվ գիտական աշխատանքներում եւ գեղարվեստական ստեղծագործություններում։ Շատ գրողներ են նկարագրել հոդատապի պատճառած տառապանքները` մանրամասնելով դրանք։ Կա կարծիք, որ այս հանգամանքը բնորոշվում է այն փաստով, որ բազմաթիվ բանաստեղծներ, արվեստագետներ, գիտնականներ, այլ մասնագիտության տեր, բարձր մտավոր կարողությամբ օժտված մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել այս հիվանդությանն ուղեկցող «դժոխային կրակը»։ Գ. Էլլիսը 1937 թ. …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

27.05.2012

«Կուրիլյան թեյ» Մատնունիների ազգն ընդգրկում է մոտ 300 տեսակներ (Potentilla), որոնք պատկանում են վարդազգիների ընտանիքին։ Այդ բույսերից առավել մեծ տարածում ունեցողներից մեկը Pentaphylloides Fruticosa տեսակն է, որը 9 այլ բույսերի շարքում առանձնացվել է ինքնուրույն կարգի մեջ։ Ն.Ա. Եֆրեմովայի «Կամչատկայի եւ Կոմանդորյան կղզիների դեղաբույսերը» գրքում բույսը նկարագրված է «Կուրիլյան թեյ» անվանման տակ։ Այլ անվանումներն են` «Մատնունի» …

կարդալ ավելին

Բուժարար «հրդեհավայրերի մոլախոտ»՝ մեղրատու ապուզանը

24.05.2012

Մի քանի օր առաջ ինձ իր գոյության մասին հիշեցրեց անկրկնելի գեղեցկությամբ աչքի զարնող մի համեստ ծաղկաբույս։ Ճամփեզրին «հանգրվանած»` նա մի կերպ հարմարվել էր այս կողմերում հաճախ սուրացող ուժգին քամուն եւ դիմացի գազալցակայանի ձեւավորած յուրահատուկ մթնոլորտին։ Այն շատ փոքր էր իր ցեղակիցների համեմատ, որոնք երբեմն հասնում են երկու մետր բարձրության։ Հիշեցի մանկությանս տարիները, երբ հրդեհից հետո …

կարդալ ավելին

Անցյալն ու ապագան` ուղեղում

24.05.2012

Ավստրալիայի նյարդաբանության ինստիտուտի բժիշկ Մյուրեյն Այրիշը հայտարարել է, թե պատկերացումն ու ապագայի պլանավորման ունակությունը կապված են ուղեղի կոնկրետ հատվածների հետ, որոնք պահում են ընդհանուր գիտելիքը: Ըստ նրա` տկարամտություն ունեցող հիվանդները, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն եւ չեն կարողանում հիշել հայտնի մարդկանց անունները, նաեւ չեն կարողանա պատկերացնել նրանց ապագայում: Էյրեշը հետազոտելով Ալցհեյմերի հիվանդությամբ եւ տկարամտությամբ տառապողների …

կարդալ ավելին

Վիրուսային ինֆեկցիա` հերպես

24.05.2012

Հերպետիկ ցանը վկայում է իմունային համակարգի թուլության մասին։ Տղամարդկանց մոտ չբուժվելու դեպքում այն խոցում է շագանակագեղձը, կանանց մոտ կարող է առաջացնել արգանդի ուռուցք, այլ բարդացումներ` հեպատիտ, երիկամների եւ մակերիկամների գործունեության խանգարում։ Հաճախ կրկնվող հերպետիկ ցանի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են ունենալ ընդամենը օժանդակ եւ կանխարգելիչ կամ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

22.05.2012

Բուժում է համեմը Համեմն այն բույսերից է, որոնք հնագույն ժամանակներից օգտագործվել են սննդի մեջ։ Բույսի մասին կան հիշատակումներ հին սանսկրիտական ձեռագրերում, Հին Կտակարանում, ըստ հնէաբանների` հայտնի է եղել Հին Եգիպտոսում։ Կան գիտնականներ, ովքեր բույսի հայրենիքն են համարում Միջերկրական ծովի Հարավ-արեւմտյան տարածքը եւ Փոքր Ասիան։ ՀՀ բնական պայմաններում վայրի վիճակում հանդիպում է Գեղարքունիքի եւ Վայքի մարզերում։ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

19.05.2012

Երկարակեցություն պարգեւող Մայրին Մայրի (Cedrus) փշատերեւազգիների ընտանիքին պատկանող կոնակիր ծառ է։ Ունի մի քանի տեսակներ` Հյուսիսային Աֆրիկայում աճող ատլասյան, Կիպրոս կղզում տարածված կարճատերեւ, Հայկական լեռնաշխարհում տարածված Արարատյան, Լիբանանի Բեկաս հովտում պահպանված լիբանանյան եւ հիմալայան։ Կազմում է ոչ մեծ անտառներ, բարձրությունը` 20-45 մ, տրամագիծը` մինչեւ 2-3 մ, կոները գլանաձեւ են` 12 սմ երկարությամբ եւ 4-6 սմ …

կարդալ ավելին

Թարխունի եւ օշինդրի բուժիչ մոգությունը

17.05.2012

Բարձվենեկի ազգի բույսերը պատկանում են բարդածաղկավորների (աստղածաղկավորների = Asteraceac) ընտանիքին։ Դրանցից առավել հայտնի են չորսը` Artemisia abrotanum, A. absinthium, A. vulgaris, A. dracunculus։ A.abrotanum տեսակը բնության մեջ հանդիպում է Իտալիայում եւ Իսպանիայում, կա կարծիք, որ Արեւմտյան Ասիայում աճող A.paniculata տեսակը մշակովի ձեւերից է։ Հնագույն ժամանակներում նկատել են, որ բույսի չոր խոտը վառելիս արձակվող հաճելի հոտը …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

15.05.2012

Մենթոլի բուրմունքով բուժարարը Պղպեղադաղձը (Mentha piperita) չի հանդիպում բնության մեջ, այն դաղձի վայրի տեսակներից ստացված հիբրիդ է։ Մշակովի տեսակը ստացվել է 17-րդ դարում Անգլիայում։ Ունի երկու ենթատեսակ` ավելի շատ ծաղկող բաց կանաչ եւ ավելի բուրումնավետ մուգ կարմրա-մանուշակագույն տերեւներով։ Բույսը մշակվում է մի շարք երկրներում, դեղագործության մեջ կիրառվում է երկրորդ տեսակը։ Բնության մեջ հանդիպող դաղձի=նանա=անանուխ տեսակները …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

12.05.2012

Գետնախնձոր Helianthus բույսերի կարգը պարունակում է հարյուրավոր տեսակներ։ Առավել հայտնի են արեւածաղիկը (Helianthus annuus) եւ գետնախնձորը (Helianthus tuberosus)։ Ի տարբերություն արեւածաղկի, գետնախնձորը բազմամյա արմատապալարավոր բույս է։ Ժամանակակից Բրազիլիայի տարածքում ապրող տոպինամբո ցեղի հնդիկները մշակել են գետնախնձորը հնագույն ժամանակներից։ Հարավային Ամերիկայում բույսը հաճախ փոխարինել է հացին, ցողունից մամլման եղանակով ստանում են քաղցր հյութ, տերեւները ծառայում են` …

կարդալ ավելին

Վերքամոքիչ բուժարար հազարատերեւուկը

10.05.2012

Ժողովրդական բժշկությունում օգտագործվող բույսերի ցանկում կան առավել հեղինակավորները, դրանցից մեկն է հազարատերեւուկը։ Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է, գիտական անվանումն է` Achillea millefolium։ Իր նման անվանման համար բույսը պարտական է Տրոյայի պատերազմի հերոս Աքիլեսին։ Ք.Ա. 1240-1230թթ. Աքիլեսն այս խոտով բուժել է զինվորների վերքերը։ Ի դեպ, պատմությունը եւս մեկ անգամ հաստատել է բույսի պատվավոր` «Զինվորի խոտ» անվանումը …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

08.05.2012

Բուժարար ճահճախնկենին Ճահճախնկենին ընդամենը 200 տարի առաջ են սկսել օգտագործել բժշկության մեջ։ Հատկապես լայն կիրառում ունի Շվեդիայում եւ Գերմանիայում։ Ռուսաստանում արտադրվում է «Լեդին» խորխաբեր դեղամիջոցը, որը մշակվում է բույսի հիմքի վրա։ Հնում չորացրած տերեւի փոշին օգտագործել են ցեցի, իսկ ճյուղերը` մկներին վանելու համար։ Ճահճախնկենին հավամրգազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, հաճախ անանցանելի մացառուտ կազմող բույս է։ Գիտական …

կարդալ ավելին