Անցյալն ու ապագան` ուղեղում

24/05/2012

Ավստրալիայի նյարդաբանության ինստիտուտի բժիշկ Մյուրեյն Այրիշը հայտարարել է, թե պատկերացումն ու ապագայի պլանավորման ունակությունը կապված են ուղեղի կոնկրետ հատվածների հետ, որոնք պահում են ընդհանուր գիտելիքը: Ըստ նրա` տկարամտություն ունեցող հիվանդները, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն եւ չեն կարողանում հիշել հայտնի մարդկանց անունները, նաեւ չեն կարողանա պատկերացնել նրանց ապագայում: Էյրեշը հետազոտելով Ալցհեյմերի հիվանդությամբ եւ տկարամտությամբ տառապողների ուղեղները, եկել է այն եզրահանգման, որ մարդու ուղեղում անցյալն ու ապագան կապված են միեւնույն կառուցվածքով: «Մենք գիտենք, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների` անցյալի հիշողություններն ամբողջությամբ ջնջվում են, սակայն նույն բանը տեղի է ունենում նաեւ ապագայի մասին մտածելիս»,- ասել է գիտնականը` հավելելով, թե ապագայի մասին մտորումներն օգնում են կանխագուշակել գործողությունների հետեւանքները: