Բուժիչ նամակներ

05/06/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Գեղարարություն թարմ սամիթով

Ճարպոտ մաշկ

– Խառնեք 1-ական թ/գ մանրացրած սամիթ եւ քերած խնձոր, ավելացրեք 1 ճ/գ մածուն։ Պահեք դեմքին 30 րոպե, լվացեք գոլ ջրով։

– Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած սամիթ եւ քերած գազար, ավելացրեք 1 ճ/գ եգիպտացորենի ալյուր եւ մածուն այնքան, որպեզի ստացվի խիտ շիլայատիպ զանգված։ Պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։

Լոսյոն. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ սամիթ, վաղենակի ծաղիկ, եղեսպակ եւ հազարատերեւուկ, 2 ժամ թրմեք 200 մլ` կիպ փակված տարայում։ Քամեք։ Պահեք սառնարանում։ Երկու օրից պատրաստեք նորը։ Քամելուց հետո մնացած հումքը օգտագործեք դիմակի համար, պահեք 15 րոպե, լվացեք ծորակի ջրով։

Չոր մաշկ.

– Խառնեք 1-ական ճ/գ սամիթի հյութ, կաթ եւ վարունգի միջուկի քերվածք։ Պահեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։

– Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած սամիթ, կաթնաշոռ, գազարի հյութ եւ 1 թ/գ սերուցք։

Պահեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։

– Խառնեք 1 ճ/գ կտրատած սամիթ, 1-ական թ/գ ձիթապտղի յուղ, ավելացրեք փոշիացրած վարսակի փաթիլ։ Հաստ շերտով քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք ջրով։

– Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ սամիթ եւ լորենու չորացրած ծաղիկներ, թրմեք 200 մլ եռջրում, հովանալուց հետո քամեք։ Լցրեք կաղապարիկի մեջ, սառեցրեք։ Առավոտյան շփեք մաշկը (ոչ ավելի, քան 1 րոպե)։

Գրգռված մաշկ. Խառնեք 1-ական թ/գ սամիթ, երիցուկի եւ լորենու չորացրած ծաղիկները, մասրենու եւ վարդի ծաղկաթերթիկները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Թրմված հումքը 20 րոպե պահեք դեմքին։ Հեղուկը խառնեք ջրի հետ (1։1) եւ լվացվեք։

Ծակոտկեն մաշկ. Աղացեք, խառնեք թարմ սամիթը եւ տատրակի տերեւը (1։1), 20 րոպե պահեք դեմքին, լվացեք գոլ ջրով։

Թառամող մաշկ.
Խառնեք 1-ական ճ/գ սամիթի սերմերից պատրաստված (1թ/գ սերմը, 50 մլ եռջուր, 2 ժամ) թուրմ, կաթ եւ 1 թ/գ մեղր։ Քսեք դեմքին վրձնով, 10 րոպեից լվացեք գոլ ջրով։

Կորյակներ, պզուկներ.

– Խաշեք, տրորեք լոբու հատիկը, 1 ճ/գ սամիթը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խառնեք 2 ճ/գ լոբու խյուս, 1-ական ճ/գ սամիթի թուրմ եւ կռատուկի արմատից քամած զտված հյութ։ Պահեք 20 րոպե, լվացեք դեմքը` ավելացած սամիթի թուրմի եւ ջրի խառնուրդով (1։1)։

– 10 գրամ սամիթի սերմը 1 ժամ թրմեք 100 մլ եռջրում։ Քամեք։ Թրջեք թուրմի մեջ թանզիֆե թաշկինակը, պահեք դեմքին 20 րոպե։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 15 անգամ։ Լավացնում է նյութափոխանակության ընթացքը եւ մաշկի արյան շրջանառությունը։

– Մանրացրած, տրորած սամիթը խառնեք ձվի սպիտակուցին, այնպես, որ ստացվի խիտ համասեռ զանգված։ Պահեք 20 րոպե։ Կատարեք շաբաթը 2 անգամ։ Ընդամենը 10-15 դիմակ։

Գեղարարություն թարմ մաղադանոսով

Ցանկացած տիպի մաշկ. Աղացեք 200 գ մաղադանոսը, ավելացրեք ջուր (2։1), եփեք թույլ կրակի վրա, մինչեւ եռման ջերմաստիճանը։ Խառնեք զանգվածը, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խյուսը լցրեք թանզիֆի վրա, տեղադրեք դեմքին, 15 րոպեից լվացեք։ Դիմակն ունի մաշկը հանգստացնող, թարմացնող հատկություն։

– Խառնեք 2 ճ/գ տրորած կաթնաշոռ, 1 թ/գ մաղադանոսի հյութ, կես թ/գ բուսայուղ։ Պահեք 20 րոպե, լվացվեք սամիթի կամ մաղադանոսի թուրմով (1 ճ/գ` 200 մլ եռջուր)։ Մշակեք դեմքը ձեր մաշկին հարմար քսուքով։

Չոր մաշկ. Խառնեք 100 գ մանր կտրատած մաղադանոս եւ 1 ճ/գ թթվասեր, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։

Ճարպոտ մաշկ. Խառնեք 1 ճ/գ մանրացրած, տրորած մաղադանոս եւ 2 ճ/գ մածուն` մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Պահեք 15 րոպե, լվացեք։

Թառամող մաշկ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ սամիթ եւ մաղադանոս, 2-3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Թանզիֆե անձեռոցիկը թրջեք թուրմի մեջ, դրեք դեմքին, պահեք 15 րոպե։ Լվացեք գոլ ջրով։

Սպիտակեցնող.

– Աղացեք, զտեք մաղադանոսի հյութը։ Թրջեք բամբակե խծուծը, մաքրեք մաշկը։ Կատարեք օրը 3 անգամ, շարունակեք 2-4 շաբաթ։ Հյութը պահեք սառնարանում 1 օր։

– Խառնեք 2 ճ/գ մաղադանոսի հյութ, 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր, 4-5 կաթիլ տուղտի յուղ։ Պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։