Բազմաշնորհ սրոհունդը Հնում սրոհունդը համարվել է մոգական բույս։ Բույսի փոքր փունջ են դրել երեխայի բարձի տակ, քանի որ համարվել է, թե խոտը պաշտպանում է վախից եւ անուշ քուն պարգեւում։ Լատիներեն անվանումը` Fuga daemonum, կրում է չարքերը վանող իմաստը։ Տերեւները նստադիր են` 0,7-3 սմ երկարությամբ, 0,3-1,5 սմ լայնությամբ հակադիր զույգերով տեղակայված։ Ունեն բազմաթիվ կետային գեղձեր, որոնք …
կարդալ ավելինԲույսի այլ անվանումներն են` թուրինջ, թրնջխոտ։ Տերեւը պարունակում է նարնջի հոտով եթերային յուղ, կիտրոնաթթու, այդ պատճառով հաճախ անվանում են նաեւ դաղձ կիտրոնի։ Տերեւներում կան զգալի քանակությամբ վիտամին C եւ կարոտին։ Հետաքրքիր է իմանալ, որ 100 գ հումքի մեջ պարունակվում է 1 մգ մեղր, որի պատճառով բույսն անվանում են նաեւ մեղվախոտ։ Բույսի գիտական անվանումն է` MELISSA։ …
կարդալ ավելինԱվելի քան երեք տարի է, «168 Ժամ» պարբերականի բոլոր համարներում լույս են տեսնում «Առողջություն» եւ «Բուժիչ նամակներ» խորագրերի հոդվածները, որոնց թիվը հատել է 400-ը։ Բնությունը հին հայերի համար եղել է պաշտամունքի առարկա, դրուիդ քրմերը տիրապետել են բնության ձայներն ունկնդրելու, գուշակություններ անելու մոգությանը։ Մենք ունեցել ենք Սոսանվեր Անուշավան, բնության հետ արթնացող եւ մահացող Արա Աստվածություն, բնության …
կարդալ ավելինRHEUM PALMATUM-Խավրծիլը (խաշնդեղ, խործիլ) հնագույն ժամանակներից հայտնի է Չինաստանում։ Բույսի բուժիչ հատկությունները երկար ժամանակ գաղտնի են պահվել, առաջին եվրոպացին, որ տեսել է, թե ինչպես են հավաքում բույսի արմատը` եղել է Մարկո Պոլոն։ Բուժիչ նպատակով մշակելու համար բույսը 16-րդ դարում բերվել է Անգլիա, որտեղ երկարատեւ ընտրության եւ հիբրիդացման միջոցով ստեղծվել է բանջարային խավրծիլը, որն ունի մոտ …
կարդալ ավելինՉխիմը` վիտամինների մատակարար Չխիմ (այծոտն) սովորականը հովանոցավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Հասնում է 60-100 սմ բարձրության։ Ունի եռաբլթակ, ձվաձեւ, ատամնաեզր տերեւներ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Ծաղիկները սպիտակ են, հավաքված մինչեւ 20-25 ճառագայթ պարունակող հովանոցի մեջ։ Պտուղը պարունակում է 2 սերմ, հասունանում է օգոստոսին։ Բույսը մեղրատու է։ Հանդիպում է անտառային թփուտներում, հատված անտառներում, բնակավայրերին մոտ, …
կարդալ ավելինԲուժում է կոտեմը Կոտեմը` Lepidium sativum` կաղամբազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույս է։ Բույսի հայրենիքը Հյուսիս-Արեւելյան եւ Հարավային Աֆրիկան եւ Պարսկաստանն է։ Հնագույն ժամանակներից բույսը մշակվել է Եգիպտոսում, որտեղից տարածվել է Հունաստան եւ Հռոմ։ Պարսկաստանում կոտեմն օգտագործվել է սննդի մեջ ավելի վաղ, քան ցորենը։ Միջնադարում բույսը լայն տարածում է ստացել Ֆրանսիայում եւ Գերմանիայում` որպես …
կարդալ ավելինԲժշկության դոկտոր, հոգեբույժ, հոգեվերլուծող, Բուենոս Այրեսի ու միջազգային հոգեվերլուծական ասոցիացիաների անդամ Ասբեդ Արիյանը 2004 թվականից պարբերաբար այցելում է Հայաստան` աջակցելու Հայկական հոգեվերլուծական ասոցիացիային: Նա ամեն ինչ անում է, որպեսզի 2-3 տարի հետո Հայկական հոգեվերլուծական ասոցիացիան դառնա Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ: Ա. Արիյանի դիտարկմամբ` միջազգային ասպարեզում Հայաստանում այս ոլորտի զարգացման մասին քիչ տեղեկություններ կան: Մինչդեռ Միջազգային …
կարդալ ավելինԵղերդակը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է։ Ինչպես նշել է Ամասիացին, լինում է երկու տեսակի` վայրի եւ բանջարանոցային։ Հնագույն ժամանակներից մերձարմատային փետրաձեւ տերեւները օգտագործվել են սննդի մեջ։ Այս տեսակը հայտնի է Cichorium intybus foliosum անվան տակ։ Մի շարք երկրներում մշակվում են եղերդակի տեսակներ, որոնց տերեւավարդակը նման է կաղամբին կամ մարոլին։ Մշակումը կատարվում է ջերմոցային պայմաններում կամ …
կարդալ ավելինԲուժում է կալանխոէն Կալանխոէ անվանման ներքո միավորված են մոտ 200 բույսեր, որոնք պատկանում են թանձրատերեւուկների =Crassulanceae ընտանիքին։ Անվանումն ունի չինական ծագում` թարգմանաբար` կենդանածին։ Հայտնի է, որ կալանխոէ փետրատերեւի= kalanchoe pinnata տերեւը հեշտությամբ արմատ է տալիս խոնավ ավազի մեջ։ Ժողովրդական, երբեմն` գիտական բժշկությունում, օգտագործվում է նաեւ Դեգրեմոնի կալանխոէն=Bryophyllum daidremonticnum, տարածված է որպես սենյակային զարդաբույս։ Այս տեսակի …
կարդալ ավելինԲուժում է շունգիտը (SHUNGITE) Կա վարկած, թե շունգիտը Արեւի համաստեղությունում գոյություն ունեցած եւ վերացած ֆաէտոն մոլորակից անջատված բեկորի բաղադրիչ մաս է` մետեորիտ։ Այս ապարը գոյություն ունի, ավելի ստույգ, հայտնաբերվել է Երկիր մոլորակի ընդամենը մեկ հատվածում` Կարելիայում` Օնեգա լճի շրջակայքում։ Ռուս պատմաբանները գրել են, թե շնորհիվ շունգիտով զտված ջրի` զորքը փրկվել է դիզենտերիայի կործանիչ վարակից Պոլտավայի …
կարդալ ավելինԼատիներեն անվանումն է Acorus calamus` խնկեղեգ, եղեգնային Չինաստանում այս բույսի տերեւների փնջերն ամեն տարվա հինգերորդ ամսվա հինգերորդ օրը դնում են մահճակալի շուրջը, ցողունի եւ արմատի կտորները` տան մուտքերի եւ պատուհանների վրա։ Ըստ ավանդույթի` խնկեղեգը դուրս է վանում եւ հեռացնում չարը տնից։ Բույսի հայրենիքը Հիմալայան լեռներն են, բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին Հնդկաստանի եւ Չինաստանի …
կարդալ ավելինՅոդին փոխարինող բուժարարը Chelidonium-այս բազմամյա խոտաբույսն ունի շատ խոսուն անվանումներ` ծիծեռնախոտ, ծիծեռնադեղ կանթեղախոտ, մոմախոտ, օձի արյուն… Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան տարածքներում, Ամերիկայում։ Սիրում է աճել հարուստ բնահողերի վրա, աղբոտ վայրերում, այգիներում, բանջարանոցներում։ Հաճախ նաեւ` լուսավոր, նոսր անտառներում, թփուտներում, պուրակներում, զբոսայգիներում։ Կանթեղախոտ մեծի (Chelidonium majus) բարձրությունը 50-100 սմ է։ Խոտաբույսի բոլոր օրգաններում պարունակվում …
կարդալ ավելինԳեղեցկացնող միջոցներ Դեմքի խնամք Նորմալ մաշկ. 1 թ/գ անյուղ կաթնաշոռը տրորեք կեսական թ/գ ձիթապտղի յուղի եւ մաղադանոսի հետ, 20 րոպե անց դեմքը մաքրեք բամբակե խծուծով, լվացեք գոլ ջրով։ Ճարպոտ մաշկ: Պզուկներ եւ կորյակներ. – Խառնեք 1-ական թ/գ կեչու, եղինջի, եղեսպակի տերեւները։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 100-ական մլ` առավոտյան …
կարդալ ավելինՄատուտակի գիտական անվանումն է` Glycyrrhisa glabra, բակլազգիների (Fabaceae) ընտանիքի բազմամյա բույս է։ Այլ անվանումներն են` բիան, քաղցրարմատ, մարուխ, սուս։ Ունի հզոր զարգացած արմատահամակարգ։ Արմատավզիկի մոտ անկանոն հաստացած կենտրոնական արմատի աճող բողբոջներից հողի մակերեսից հաշված 15-60 սմ խորությունից, առաջանում են ստորգետնյա հորիզոնական ցողուններ։ Տարածված է ՀՀ Արարատյան դաշտում, Երեւանում, Շիրակի, Սյունիքի մարզերում, նախալեռնային գոտու բնական պայմաններում, …
կարդալ ավելինՀնագույն ժամանակներից բաղեղը համարվել է անմահության, հավատարմության եւ հավերժության խորհրդանիշ։ Բաղեղ սովորականի գիտական անվանումն է` Hedera Helix, արալենիների ընտանիքին (Araliaceae) պատկանող մշտադալար, գեղեցիկ լիանա է (2-15 մ բարձրությամբ), որը վեր է բարձրանում հենարանին, կառչելով օդային արմատների օգնությամբ ծառերի բներին, պատերին, ժայռերին։ Կովկասում ծաղկում է սեպտեմբերին։ Մեղրը համեմատում են լորենու եւ ուտելի շագանակենու մեղրի հետ։ Մեղրը …
կարդալ ավելինԴիմադրողականությունը բարձրացնող նիվենի Eucalyptus globulus – Էվկալիպտ գնդաձեւ, նիվենի, տենդածառ` մրտենազգիների ընտանիքին պատկանող, հզոր, մինչեւ 100 մ եւ ավելի բարձրության հասնող ծառ է (երբեմն` թուփ)։ Կան նիվենու բազմաթիվ տեսակներ, որոնց հիմնական մասի հայրենիքն է Ավստրալիան, անցյալ դարի 30-ականներին բույսը սկսեցին մշակել Այսրկովկասի արեւմտյան մասում։ Նիվենու արմատները տարածվում են հողի մակերեսին զուգահեռ շատ մեծ տարածությունների վրա, …
կարդալ ավելինՀաճախ մազերի որակը վատանում է վատ խնամքի եւ անուշադրության պատճառով։ Մենք խոսելու ենք այն քիմիական, մեխանիկական եւ ջերմային ազդեցությունների մասին, որոնց հետեւանքով առաջանում են մազերի կոտրտվածություն եւ արհեստական թեփոտում։ Թեփոտումը առաջանում է նաեւ որոշ հիվանդությունների պատճառով։ Մազերի կոտրտվելը դրանց շերտավորման արդյունք է։ Կարող է առաջանալ` արեւահարումից, ցրտահարումից, էլեկտրական հարդարող պարագաների ոչ ճիշտ օգտագործման, կեղծամների եւ …
կարդալ ավելինՀայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Երեւանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն հիմնադրելու վերաբերյալ: Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կենտրոնի համալիրն իր մեջ ներառելու է լաբորատորիա` ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն` Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել …
կարդալ ավելինԲուժում է սաթը Lithoterapeia- Հունարեն բարդ բառ է` բաղկացած «քար» եւ «բուժում» բառերից։ Հանքաքարերով բուժումը, ինչպես նաեւ ծառաբուժությունը, բուսաբուժությունը, բուրմունքների օգնությամբ եւ մեղվամթերքներով բուժումները, եւ այլն, կիրառվել է հնագույն ժամանակներից։ Ժողովրդական բժշկության այս ուղղությունը սկիզբ է առել Տիբեթում, Հին Չինաստանում եւ Հնդկաստանում։ Հնագույն ժամանակներից նկատել են, որ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մեջ կուտակված է Տիեզերքից …
կարդալ ավելինԳիհի Գիհին (Juniperus communis) պատկանում է նոճազգիների ընտանիքին։ ՀՀ տարածքում աճում են գիհու հինգ տեսակներ, որոնցից երկու տեսակը հանդիպում է Խոսրովի անտառում։ Ինչպես արդեն նշել ենք` բույսը մշակվել է հայկական եկեղեցիների մոտակայքում։ Գրեթե բոլոր գիհիների փշատերեւները բութ կամ սուր թեփուկների տեսք ունեն, առանձնանում է միայն Գիհի երկարատերեւը, որի փշատերեւները ասեղնաձեւ են, կոշտ եւ ամուր։ Այս …
կարդալ ավելին