Բուժում է շունգիտը (SHUNGITE)
Կա վարկած, թե շունգիտը Արեւի համաստեղությունում գոյություն ունեցած եւ վերացած ֆաէտոն մոլորակից անջատված բեկորի բաղադրիչ մաս է` մետեորիտ։ Այս ապարը գոյություն ունի, ավելի ստույգ, հայտնաբերվել է Երկիր մոլորակի ընդամենը մեկ հատվածում` Կարելիայում` Օնեգա լճի շրջակայքում։ Ռուս պատմաբանները գրել են, թե շնորհիվ շունգիտով զտված ջրի` զորքը փրկվել է դիզենտերիայի կործանիչ վարակից Պոլտավայի ճակատամարտից առաջ։ Շունգիտի ջուրը ստացվում է բնական ձեւով, երբ անցնում է այդ հանքաքարի ապարների միջով կամ զտվում սենյակային պայմաններում։ Նման ջուրն ունի ուժեղ հակաբորբոքային, հականեխիչ եւ հակամանրէ հատկություն։ Շունգիտից անջատվող` «ֆուլլերեն»=իոն կոչվող մասնիկները վերացնում են ջրում գտնվող խոլերայի հարուցիչը, անգինայի եւ ռեւմատիզմի հարուցիչ ստրեպտոկոկի միկրոբները եւ այլն, նաեւ չեզոքացնում ծանր մետաղների եւ քլորի օրգանական միացությունները, ամիակը, նիտրատները, հելմինտների ձվերը։ Շունգիտը հագեցնում է ջուրը կալցիումով, մագնիումով, օպտիմալացնում միկրոտարրերի քանակությունը։ Շունգիտի միջոցով զտված ջուրը չունի քլորով, անդրմանուշակագույն ճառագայթներով կամ ջերմային մշակության կարիք։ Վաղուց ի վեր արտադրվում է «Մարցիալ» ջուրը, որի բուժիչ հատկությունները բացատրվում են շունգիտի ապարների զտող հատկությամբ։
Այս մոտեցումը հիմնված է հետեւյալ փաստի վրա` «Մարցիալ» ջրի բաղադրությունը եւ հատկությունները տարբերվում են այլ ջրերից այն պատճառով, որ պարունակում են ածխածնի յուրահատուկ կառուցվածք ունեցող գնդիկներ` «գլոբուլա»։
Այդ գնդիկների եւ դրանցից անջատվող սնամեջ իոնների գոյությունը հայտնաբերվել է վերջերս եւ ածխածնի գոյատեւման նոր ձեւ է։ Դրանք չի հաջողվել սինթեզել։ Դեռեւս Պետրոս Մեծի հրամանով կառուցվել է առողջարան, որտեղ նա բուժել է «Մարցիալ» ջրերով։
Ոչ մի այլ նյութում նման իոններ չկան։ Ի դեպ, դրանց քանակը շատ չնչին է։
Մոտ 20 տարի առաջ հիմնվել է շունգիտից ֆիլտրներ պատրաստող լայն արտադրություն, կատարվել է հատկությունների լայն ուսումնասիրություն։ Շունգիտը չունի թունավոր բաղադրիչներ։
Սակայն կան հակացուցումներ` բարորակ եւ չարորակ ուռուցքներ, բորբոքային հիվանդությունների սուր ընթացք, թրոմբոֆլեբիտ։
Շունգիտը կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, սակայն, եթե մարդու մոտ արդեն իսկ կուտակվել են առողջական խնդիրներ, ապա պարտադիր է փորձառու բժշկի խորհուրդը։
Շունգիտով զտված ջուրն ունի երիտասարդացնող հատկություն, մաքրում է մաշկը, հարթեցնում կնճիռները, չորացնում է քորը եւ գրգռվածությունը, հաղորդում մաշկին առաձգականություն։
Ջուրն ամրացնում է մազարմատները, հեռացնում թեփը, մազերին փայլ է հաղորդում։
Բուժում է լեղաքարային, լյարդի, երիկամների, աղեստամոքսային համակարգի, միզուղիների, ոսկորների եւ մկանների հիվանդությունները, կարգավորում արյան շրջանառությունը։
Ջուրը թեթեւացնում է ալերգիկ վիճակը, որի պատճառներն են. թույլ դիմադրողականություն, տարբեր տեսակի ալերգիաներ, բրոնխների ասթմա, պանկրեատիտ, խոլեցիստիտ, հեպատիտներ, նեֆրիտ։
Շունգիտով զտված ջրի առավելությունն այն է, որ դրա մեջ պարունակվող ֆուլլերները ցուցաբերում են վառ արտահայտված հակագիստամինային ազդեցություն։ Այդ հատկության շնորհիվ շունգիտը դասվում է «նոր սերնդի բուժիչ եւ կանխարգելիչ» բազմակողմանի ազդեցություն ունեցող դեղամիջոցների շարքին։
Ապացուցված է, որ այս ջուրը զգալիորեն իջեցնում է գիստամինի մակարդակն արյան մեջ։ Ինչպես հայտնի է, գիստամինը նպաստում է գրեթե բոլոր ալերգիկ հիվանդությունների զարգացմանը։
Նման ազդեցությունը հաստատվել է 1993 թ. ռուսաստանյան մանկական առողջարաններից մեկում անցկացված բուժիչ միջոցառումների շնորհիվ, երբ շունգիտով զտված ջուրն օգտագործվել է կերակուր պատրաստելու, լոգանքների եւ ինհալացիաների համար։ Բրոնխների ասթմայի եւ սննդային ալերգիայով տառապող երեխաների շրջանում ավելացել է բուժվողների թիվը, նկատվել է առողջության զգալի բարելավում։ Հետեւողական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ որոշակի խտության լուծույթով ինհալացիաների կիրառումը լիովին բուժում է բրոնխների ասթմայով հիվանդ երեխաներին։
Շունգիտի ջրով լոգանքները դրական արդյունքներ են տալիս մաշկային հիվանդությունների ու ալերգիկ ցանի դեպքում։
Ջուրը պահպանում է իր բուժիչ հատկությունները` ջերմային մշակումից հետո։
Դեղատոմսեր
– Թրջեք թանզիֆը (կամ վուշե լաթը), ջրի մեջ պահեք 1-2 ժամ, արագացնում է վերքերի ապաքինումը, վերացնում ցանը։
– Լոգանքները լավացնում են ինքնազգացողությունը, հանում հոգնածությունը։ բարձրացնում աշխատունակությունը, հաղորդում դրական լիցք։
– Շունգիտի կտորը կամ փշուրները (մոտ 200 գ) դրեք պարկիկի մեջ, իջեցրեք 40 C ջերմաստիճանի ջրի մեջ` լոգանքի ջերմաստիճանը 36 C, տեւողությունը` 10-15 րոպե։
Վաճառքում կան շունգիտի ֆիլտրներ եւ հանքաքարի փշուրներ։
Պատրաստեք ջուրը հետեւյալ ձեւով։ Քարերը լվացեք սառը ջրով, տեղավորեք ապակե կամ արծնապատ տարայի մեջ, 300 գրամին ավելացրեք երեք լիտր ծորակի ջուր (1։10), թրմեք երեք օր, զգուշորեն տեղափոխեք ջուրը այլ տարայի մեջ, մինչեւ մնա կես լիտր։ Լուծույթի այս մասը զտեք մի քանի տակ ծալած թանզիֆով։
Գիրություն, շաքարային դիաբետ. Շունգիտով զտված ջուրը կարգավորում է ածխաջրի քանակությունը հիվանդի օրգանիզմում, նպաստում մարսողությանը, էնդոկրին եւ հորմոնալ համակարգերի աշխատանքի վերականգնմանը։
Աղեստամոքսային համակարգի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. Խմեք մեկական «Ոսկե մումիո»-ի հաբ (0,2 գ), օրը երեք անգամ, 200 մլ շունգիտի ջրի հետ։ Շարունակեք 21 օր։ Օրը մեջ ենթաստամոքսային գեղձի հատվածին (պորտից մի փոքր վերեւ) ամրացրեք շունգիտի կտոր, պահեք 10-15 րոպե։
Վարիկոզ. Օգնում է փշուրների վրա 1-5 րոպե կանգնելը։ Գործողությունը ցավոտ է, կարելի է կատարել նաեւ նստած վիճակում։ Նման մերսումից առաջ եւ հետո չափեք ճնշումը, այն պետք է կայուն լինի։ Նվազում են, վարիկոզի հետեւանքով առաջացած ցավերը։
Պսորիազ. Մասնագետները գտնում են, որ շունգիտը ոչ միայն մաքրում է ջուրը վնասակար խառնուրդներից, այլեւ «ջնջում է բացասական ինֆորմացիան» ջրի եւ մարդու վրայից։ Հայտնի է, որ պսորիազն «ինֆորմացիոն» բնույթի հիվանդություն է։ Օգտակար է թրջոցը, լոգանքը, մշակված քարից պատրաստված զարդը։
Կարեւոր է իմանալ, որ շունգիտն ունի միմիայն օժանդակ նշանակություն եւ ընդամենը նպաստում է հիմնական բուժման արդյունավետությանը։