Ավելի քան երեք տարի է, «168 Ժամ» պարբերականի բոլոր համարներում լույս են տեսնում «Առողջություն» եւ «Բուժիչ նամակներ» խորագրերի հոդվածները, որոնց թիվը հատել է 400-ը։
Բնությունը հին հայերի համար եղել է պաշտամունքի առարկա, դրուիդ քրմերը տիրապետել են բնության ձայներն ունկնդրելու, գուշակություններ անելու մոգությանը։
Մենք ունեցել ենք Սոսանվեր Անուշավան, բնության հետ արթնացող եւ մահացող Արա Աստվածություն, բնության զարթոնքին նվիրված Սիրո տոներ։
Բնությունն ունի իր լեզուն, բույսերը առնչվում են միմյանց եւ մարդու հետ իրենց արձակած եթերային յուղերի եւ էներգետիկ դաշտերի միջոցով։ Աստված ստեղծել է այս ամենը սիրով, եւ բնության յուրաքանչյուր էակ ունի հոգածության եւ Սիրո կարիք։
Ինչպես մարդկային ցեղերը, այնպես էլ բույսերն ունեն իրենց պատմությունը եւ առանձնահատկությունները, որոնք խոր հետք են թողել համաշխարհային մշակույթի զարգացման վրա։
Հայ ազգն ունի բնապահպանական միջոցառումների հարուստ ավանդույթներ, ապացույցը Խոսրովի անտառն է։ Բնապահպանությունը ազգային գաղափարախոսության կայացման մակարդակի կարեւորագույն չափորոշիչներից մեկն է։ Խաչատուր Աբովյանը գրել է, թե որքան դժվար է եղել Երեւանում արժեքավոր գեթ մեկ ծառ աճեցնելը։
Թերթի մշտական ընթերցողն եմ (2004թ.) եւ շուրջ երեք տարի արտահաստիքային, անշահախնդիր հոդվածագիր։ Հոդվածը հոբելյանական է` 200-րդը։ Մտածում էի թեմայի վերաբերյալ, հիշեցի լուսահոգի մայրիկիս մշեցի նախապապերի երգերից մեկը.
– Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար…