Բույսի այլ անվանումներն են` թուրինջ, թրնջխոտ։ Տերեւը պարունակում է նարնջի հոտով եթերային յուղ, կիտրոնաթթու, այդ պատճառով հաճախ անվանում են նաեւ դաղձ կիտրոնի։ Տերեւներում կան զգալի քանակությամբ վիտամին C եւ կարոտին։
Հետաքրքիր է իմանալ, որ 100 գ հումքի մեջ պարունակվում է 1 մգ մեղր, որի պատճառով բույսն անվանում են նաեւ մեղվախոտ։
Բույսի գիտական անվանումն է` MELISSA։
Ըստ ավանդազրույցի` արքայադուստր Մելիսան սովորեցրել է մարդկանց, թե ինչպես կարելի է զտել այդ մեղրը։ Աստվածները պատժել են աղջկան եւ փոխակերպել մեղվի։
Մեղուները դժվարությամբ են վերցնում մեղվահյութը, քանի որ ծաղկեպսակի խողովակը բարձր է։ Մեկ հա պատրինջով պատված մարգագետնից մեղուները մթերում են 100-250 կգ մեղր։
Պատրինջն աճում է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի բնական պայմաններում։ Շատ երկրներում բույսը մշակում են արժեքավոր եթերային յուղ ստանալու համար։ Յուղը կիրառվում է ավելի քան երկու տասնյակ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար որպես օժանդակ միջոց` անուժականություն, վարիկոզ, հերպես, գրիպ, գլխապտույտ, գլխացավ, հորմոնալ խանգարումներ, հիպերտոնիա, լուծ, դաշտանային ցիկլի խանգարում, կլիմաքսի հետ կապված բարդություններ, նեւրոզ, նյարդային հոգնածություն, կրկնվող ուշագնացություն, վերքեր, տրոֆիկ խոց, հեմատոմա, սթրես եւ տագնապային վիճակ, սրտխառնոց, դիմամաշկային կորյակներ, մազերի թեփոտում։
Սրտխփոց, ցավի զգացում. Խմեք 10-15 կաթիլ եթերային յուղ օրը 2-3 անգամ։
Հեւոց, գլխապտույտ. Խմեք կես թ/գ (չծաղկած բույսի) տերեւի հյութը 1 թ/գ մեղրի եւ 100 մլ կաթի հետ։
Դողէրոցք, ետծննդաբերական թուլություն. Փոշիացրեք չորացրած տերեւը։ Խմեք 2-3,5 գ` օրը 1-3 անգամ։
Հականեխիչ. Երկու ճ/գ թարմ տերեւը 2 շաբաթ թրմեք 200 մլ օղու մեջ։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ։
Դեպրեսիա, հոգեկան անհանգստություն. Մեկ թ/գ չոր խոտը թրմեք 100 մլ եռջրում մինչեւ հովանալը։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` մինչեւ սնվելը եւ քնելուց առաջ։