Առողջապահություն

Բուժիչ նամակներ

21.02.2012

Առողջացնող բողկը Գիտական անվանումն է` Raphanus sativa, այն պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Տարեկան բողկը միամյա-երկամյա բույս է։ Առաջին տարում զարգանում են տերեւավարդակը եւ արմատապտուղը, երկրորդ տարում` ճյուղավորվող ցողունը եւ ողկույզների մեջ հավաքված` սպիտակ, վարդագույն, մանուշակագույն ծաղիկները։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պատիճավոր պտուղը հասունանում է ծաղկելուց մեկ ամիս անց։ Տարեկան բողկը մեղրատու բույս է` 1 հեկտարից …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

18.02.2012

Սննդարար բուժարար լոբին Կան լոբու բազմաթիվ տեսակներ, առավել ուսումնասիրված են լոբի սովորականի` Phaseolus vulgaris, քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանը օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։ Կան հրապարակումներ, որտեղ խորհուրդ է տրվում լոբին կիրառել հղիության եւ կերակրելու …

կարդալ ավելին

Հնդկացորեն

16.02.2012

Հնդկացորենը, ինչպես նաեւ ավելուկը, խավրծիլը (Rumex եւ Rheum), մատիտեղ օձի, մատիտեղ թռչնի եւ այլ բուժիչ հատկություններ ունեցող բույսերը, պատկանում է մատիտեղազգիների (Polygonaceae) ընտանիքին։ Զարմանալի պատմական անցյալ եւ ճակատագիր ունի այդ բույսը։ Հայրենիքը Հիմալայան լեռների արեւմտյան հարթավայրերն են, մշակվում է ավելի քան չորս հազարամյակ, Պատմական Հայաստանի տարածքում` մոտ կես հազարամյակ ավելի ուշ։ Այն հնում համարել են …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

14.02.2012

Առողջաբեր բազուկը Սեղանի ճակնդեղը, այլ անվանումները` տակ, մշակովի բազուկ սովորական` թելուկազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Թարմ բազուկի 100 գրամի կալորիականությունը 48 կկալ է, չորացրածինը` 278, մարինադինը` 35։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը` կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

10.02.2012

Բուժիչ սոխի կճեպը Allium cepa- սոխազգիների ընտանիքին պատկանող բույս է (Alliaceae)։ Սոխազգի բույսերը մոտ 900 են, կան դեկորատիվ տեսակներ։ Մեղրատու բույս է։ Մեղուն վերցնում է մեծ քանակությամբ ծաղկահյութ, մեղրը բաց դեղին է, ոչ թափանցիկ, ունի հակաալերգիկ եւ այլ բուժիչ հատկություններ։ Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս շաքարներ, 1,5-2 տոկոս սպիտակուցներ, բջջանյութ, եթերային յուղեր, պեկտին, լորձ, …

կարդալ ավելին

Հերկուլեսի բուժիչ ուժը

09.02.2012

Հացազգիների (Poaceae) կամ դաշտավլուկազգիների (gramineae) ընտանիքին պատկանող բույս է։ Ցանովի վարսակի գիտական անվանումն է` Avena Sativa։ Կա կարծիք, որ հազարամյակներ առաջ բուծվել է Խրփուկ սովորականից (Avena fatua)։ Խրփուկը վաղ գարնանային միամյա, ցրտադիմացկուն մոլախոտ է, որ տարածված է Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տափաստաններում, օգտագործվում է որպես անասնակեր, տարածված է ՀՀ-ում։ Վարսակը 50-170 սմ բարձրությամբ բույս …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

07.02.2012

Բազմաբույր բուժարար խնկածաղիկը Գիտական անվանումն է` Origanum vulgare։ Բույսը լավ մեղրատու է` 1 հա մացառուտից մեղվատվությունը` 70-190 կգ։ Որոշ երկրներում բույսը մշակում են, այդ դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել օրական 2 կգ մեղր։ Ունի կանաչավուն երանգով սաթի գույն, բուրումնավետ է եւ շատ համեղ։ Բյուրեղիկները մանր են, սպիտակ։ Բույսի եթերային յուղն օգտագործում են Lգorian բրենդային …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

04.02.2012

Բուժիչ բրնձահատիկը Հատիկաբույսերը մեծ դեր են կատարել էվոլյուցիոն զարգացման ընթացքում։ Հին չինական ձեռագրերում (Ք.ա. 2800թ.) բրինձը, հացահատիկը, գարին, սոյան եւ կորեկը առանձնացվում են որպես նվիրական սուրբ բույսեր։ Բրնձի գիտական անվանումն է` Oryza Sativa, հինավուրց սանսկրիտում անվանվել է vrihi։ Այս տեսակը սկսել են մշակել 9000 տարի առաջ ճապոնական կղզիներում, այնուհետեւ` Հնդկաչինի եւ Հնդկաստանի միջեւ ընկած սահմանամերձ …

կարդալ ավելին

Ծեծկռտուք դպրոցում

02.02.2012

Հունվարի 31-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը: Նա ակնաբուժական կենտրոն է ընդունվել ձախ աչքի ակնագնդի ցնցում ախտորոշմամբ: Ակնաբուժական կենտրոն են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում: Պարզվել …

կարդալ ավելին

Բարեբեր բուժարարը

02.02.2012

Կարտոֆիլը, լոլիկը, բանջարանոցային պղպեղը, բադրիջանը, թութունը մորմազգիների ընտանիքի բույսեր են։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, 1551թ. Եվրոպա է բերել իսպանացի Սեսա դե Լեոնը Պերուից։ Ամերիկացի բնիկները մշակել են կարտոֆիլը դեռեւս 14.000 տարի առաջ եւ աստվածացրել այն։ Գրական անվանումն է` Solanum tuberosum, կարտոֆիլի գերմաներեն անվանումն է) kartoffel։ Առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է կարտոֆիլի համային եւ սննդային բարձր …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

31.01.2012

Նշենի Նուշը պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Տարբերում են նշենու երկու տեսակ` դառը` Prunus duclis. amara եւ քաղցր` P.d. duclis։ Նշենին փոքր ծառ է` 4-8 մ բարձրությամբ եւ 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետեւանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչեւ -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը` նախքան տերեւների բացվելը։ Ծաղիկը …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

28.01.2012

Քաղցր բուժիչ նարինջը Նարնջենին սատապազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Պարունակում է ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, պեկտին, շաքարներ, օրգանական թթուներ, պղինձ, երկաթ, ցինկ, մարգանեց, ֆոսֆոր, մագնիում, զգալի քանակությամբ կալցիում` 45 մգ` 100 գ հումքի մեջ, կալիում 197 մգ, պանտոտենաթթու 0,25 մգ, բիոտին 1 միկրոգրամ, ֆոլիաթթու 5 մկգ, տոկոֆերոլ 0,22 մգ, ասկորբինաթթու 60 մգ, նաեւ բետա կարոտին, նիկոտինաթթու …

կարդալ ավելին

Կծվահամ, տաք դեղը

26.01.2012

Պատիճապղպեղը` Capsicum annuum, արդեն մի քանի հազարամյակ աճում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի արեւադարձային գոտու բնական պայմաններում։ Ըստ բուսահնէաբանների` բնօրրանն է Կոլումբիան։ Այն Եվրոպա է բերվել դեռեւս 1493թ. Հայիթի կղզուց։ Մեր ժամանակներում մշակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Որպես համեմունք են օգտագործվել արեւի տակ չորացրած սերմերից ազատված եւ փոշիացրած առավել կծվահամ կարմիր պղպեղի` Capsicum frutescens պտուղները։ …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

24.01.2012

Արքայական պտուղ` մանգո Մանգոն աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի խումբ է, որի գիտական անվանումն է` Mangifera։ Համարվում է, որ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է` «արքայական պտուղ»։ Տեսակներից մեկը` M.odorata, հենց այդպես էլ կոչվում է` «քվինի»։ Այս տեսակը բնության մեջ հանդիպում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնական արեւադարձային անտառներում` Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, այլ Գուամում։ Այս եւ M.foetida (հոտավետ) տեսակները …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

21.01.2012

Հնամենի բուժարար ոսպը Ոսպը հնագույն մշակաբույսերից մեկն է։ Այն մշակվել է դեռեւս նեոլիթի ժամանակաշրջանից։ Ոսպի մշակումը մեծապես նպաստել է Պատմական Հայաստանի նախահայկական ցեղերի քաղաքակրթության զարգացմանը։ ՀՀ սահմաններում ոսպի մշակության բարձր մակարդակի մասին են վկայում Կարմիր բլուր բնակավայրում կատարված պեղումները։ Բույսը բազմիցս հիշատակվում է Հին Կտակարանում։ Ոսպը լայնորեն մշակվել է միջնադարյան Ֆրանսիայում, հայտնի է «պյուի» կոչվող …

կարդալ ավելին

Նվազագույն աշխատավարձը` 30.000, բուժհետազոտությունը` 70.000 դրամ

19.01.2012

Վերջերս խմբագրություն դիմող բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են Հայաստանում գործող կլինիկաների` հետազոտության համար նախատեսված որոշ ծառայությունների սակագներից: Մասնավորապես սոցիալապես անապահով խավերի համար գրեթե անհասանելի են օրինակ` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MTR, յամեր), համակարգչային տոմոգրաֆիայի (KT) կամ ռենտգենաբանական հետազոտությունները: Հիշեցնենք, որ նշված սարքավորումներով հետազոտությունների ախտորոշումները համարվում են մոտ 100%-անոց ճշգրիտ եւ աշխարհի բոլոր երկրների բուժծառայություններն իրենց ախտորոշումներն իրականացնում են` …

կարդալ ավելին

Խորհրդավոր հաճարենին

19.01.2012

Հաճարենին (ռուս` բուկ), կասկենին եւ կաղնին պատկանում են հաճարազգիների` Fagaceae ընտանիքին։ 2012թ. կանցնի Լուսնթագի (Յուպիտեր) նշանի տակ, որի էպիտետը (մակդիրն) է` է «Fagutal», կամ նույն ինքը` հաճարենի, կարեւոր է նաեւ, որ ձմեռային արեւադարձի օրվա խորհրդանիշը նույնպես հաճարենին է։ Լեզվաբաններն ապացուցել են, որ բույսի հին հնդեվրոպական անվանումն է «b (h) agos», որից առաջացել է այս տեսակի …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

17.01.2012

Բուժիչ սերկեւիլը Սերկեւիլը վարդազգիների ընտանիքի, խնձորայինների ենթաընտանիքին պատկանող բույս է։ Գիտական անվանումն է` Cydonia ablonga (vulgaris)։ Հայտնի է հնագույն ժամանակներից, հայրենիքը Հարավային Ասիան է։ Եվրոպա են բերել հռոմեացիները, այստեղ մշակվել է պորտուգալական կոչվող տեսակը։ Անտիկ աշխարհում նվիրվել է սիրո եւ պտղաբերության աստվածուհի Վեներային։ Տարածված է եղել Պատմական Հայաստանում Փայտակարանի բնական անտառներում։ ՀՀ-ում հանդիպում է մշակության …

կարդալ ավելին

Բուժիչ նամակներ

24.12.2011

Բուժարար նոճին Նոճի մշտադալարը, ինչպես եւ բոլոր այլ կոնակիր փշատերեւ բույսերը, Երկիր մոլորակի ֆաունայի անդրանիկ ներկայացուցիչներից մեկն են։ Մշակվել է անտիկ ժամանակներից։ Բույսի գիտական անվանումն է` Cupressus sempervirens։ Հին եգիպտացիները օգտագործել են նոճին բուժիչ նպատակներով, բնափայտից տաշել են սարկոֆագներ։ Բույսի հետ է կապված Կիպրոս կղզու անվանումը, հույները համարել են, որ այս բույսը «ապրում է հավերժ» …

կարդալ ավելին

Ամանորյա բուժարարը

22.12.2011

Հնագույն ժամանակներից ասեղնատերեւ բույսերը համարվել են անտառային ֆլորայի եւ ֆաունայի պաշտպաններ, իմաստնության եւ հավերժության խորհրդանիշ։ Կարծիք կա, որ հին գերմանական ազգությունների մոտ ընդունված է եղել զարդարել անտառային ասեղնատերեւ բույսերի ճյուղերը։ Այս ավանդույթը տարածվել է նաեւ բազմաթիվ այլ ազգերի մոտ` ժամանակի ընթացքում դառնալով ամանորյա տոնի խորհրդանիշ։ Հայերի մոտ կենաց ծառի զարդարման ավանդույթը գոյություն է ունեցել հնագույն …

կարդալ ավելին