Հունվարի 31-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը: Նա ակնաբուժական կենտրոն է ընդունվել ձախ աչքի ակնագնդի ցնցում ախտորոշմամբ: Ակնաբուժական կենտրոն են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի եւ նրանց համադասարանցիների միջեւ: Վիճաբանության ժամանակ հրել են Ե. Էքմեքջյանին, որի հետեւանքով վերջինս դեմքով հարվածել է պատին: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։