Տնտեսական ինտեգրացիա եւ առեւտուր

19/06/2010

Տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունը 14 % անկում ապրեց։ ԵՄ-ն որոշեց Հայաստանին հատկացնել, այսպես կոչված, Մակրո-ֆինանսական աջակցություն, որը կազմված էր 65 միլիոն եվրո վարկից եւ 35 միլիոն եվրո գրանտից։

Ճգնաժամի արդյունքում զգալիորեն նվազեց նաեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը։ Մասնավորապես, Եվրոպայից Հայաստան ներմուծումը նվազեց 20.6%-ով, իսկ արտահանումը դեպի ԵՄ՝ 49.3%-ով։ Այդուհանդերձ, ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, որին բաժին է ընկնում երկրի արտաքին ապրանքաշրջանառության մոտ 35%-ը։

Հայաստանը ԵՄ-ի հետ առեւտրում օգտվում է GSP+ ռեժիմից (Generalized System of Preferences – նախապատվությունների ընդհանրացված համակարգ)։ Սակայն Հայաստանը կարող է մոտ ապագայում եւս մեկ քայլ անել՝ կնքելով Խոր եւ Համապարփակ ազատ առեւտրի ասոցիացված համաձայնագիրը, որը հայ արտահանողների համար գործնականում կբացի եվրոպական շուկայի դռները։