Մնաց 2 ամիս

03/07/2012

Կոսովոյի հարցով Միջազգային խումբը որոշում է կայացրել, ըստ որի` այդ տարածքը կարող է դառնալ լիարժեք սուվերեն պետություն սեպտեմբերին: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Շպինդելեգգերը հայտարարել է, որ Կոսովոյի իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել եւ կարող են պատասխանատվություն ստանձնել տարածքի ապագայի համար: Նշենք, որ 2008թ.-ին Կոսովոն միակողմանի անկախություն էր հռչակել, սակայն Սերբիան հրաժարվում է ճանաչել Կոսովոյի ալբանական բնակչության անկախության իրավունքը եւ այդ տարածքը համարում է Սերբիայի մի մասը: