աշխարհ

Օբաման առաջադրել է ՀԲ նոր ղեկավարին

24.03.2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ջիմ Յոնք Քիմի թեկնածությունը: «Եկել է աշխարհում զարգացման ամենախոշոր կազմակերպության ղեկավարի պաշտոնում արհեստավարժ մասնագետի նշանակելու ժամանակը»,- ասել է Օբաման` ներկայացնելով Ջիմ Յոնք Քիմին: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ռոբերտ Զոլիքը հունիսին պետք է ազատի այդ պաշտոնը:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը չի ֆինանսավորում

24.03.2012

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մըքֆոլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ֆինանսավորում Ռուսաստանի ընդդիմադիր կազմակերպությունների ու կուսակցությունների ցույցերը: «ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված գումարներից ոչ մի մաս չի նախատեսվում ոչ քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների ու շարժումների, ոչ ցույցեր կազմակերպելու, ոչ քաղաքական առաջնորդների համար: Եվ ես կարծում եմ, որ այստեղ` Ռուսաստանում, …

կարդալ ավելին

Ընդդեմ ահաբեկչության

24.03.2012

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ հնարավոր է` քրեական պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր պարբերաբար այցելում են ծայրահեղական ինտերնետ կայքեր: «Նրանք, ովքեր արտասահման են մեկնում` այնտեղ ահաբեկչության գաղափարախոսություն սովորելու, քրեորեն կպատժվեն»,- ասել է նա: Սարկոզիի խոսքով` «ծայրահեղական գաղափարախոսության գովերգումը եւ տարածումը կպատժվի Քրեական օրենսգրքով նախատեսված մեղադրանքներով` ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների կիրառմամբ»: Հիշեցնենք, որ վերջերս …

կարդալ ավելին

Դարձյալ հրաժարվել է

24.03.2012

Կաչանովյան ուղղիչ գաղութում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դարձյալ հրաժարվել է խարկովյան բժիշկների` բուժվելու առաջարկից: Բանն այն է, որ Առողջապահության նախարարության բժիշկները Կաչանովյան ուղղիչ գաղութի բժշկասանիտարական բաժնի ղեկավարի ներկայությամբ հերթական անգամ Տիմոշենկոյի ուշադրությունը հրավիրել են բժշկական ցուցումների վրա` համապատասխան բուժում ստանալու մասին: Դրանից բացի, բժիշկները եւս մեկ անգամ նրան նախազգուշացրել են իր առողջական վիճակի …

կարդալ ավելին

Գորբաչովը վերականգնում է նախկին կուսակցությունը

22.03.2012

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի զանգվածային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հայտարարությունների համատեքստում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ձեռնարկում է տարիներ առաջ իր ղեկավարության ներքո եղած եւ 2007թ. ՌԴ արդարադատության նախարարության կողմից լուծարված` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերականգնումը: Ըստ «Ինտերֆաքսի»` Մ. Գորբաչովը հայտարարել է. «Ներկայումս Ռուսաստանի կուսակցական շինարարության ասպարեզում իսկական խառնաշփոթ է, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է …

կարդալ ավելին

Վրաստանը ժողովրդավար երկիր է

22.03.2012

Գրուզիյա Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) մի շարք կարեւոր խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում: Այն անցկացվել է փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 3161 մարդ: Հարցախույզների մասնակիցների 49 տոկոսը կարծում է, որ Վրաստանը ժողովրդավար երկիր է, 34 տոկոսը համաձայն չէ դրա հետ: 70 տոկոսը կողմ է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի …

կարդալ ավելին

Ադրբեջանցի լրագրողը` սպառնալիքների ու շանտաժի զոհ

22.03.2012

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան, ով հայտնի է Ալիեւների ընտանիքի վերաբերյալ իր հետազոտություններով, գաղտնի նկարահանումների եւ սպառնալիքների զոհ է դարձել, բացի այդ, նրա մասին անհիմն մեղադրանքներ պարունակող հոդվածներ են տպագրվել որոշ իշխանամետ թերթերում, եւ լրագրողը չի կասկածում, թե ով է այս ամենի հեղինակը: Ադրբեջանում խիզախ լրագրողի համբավ ունեցող …

կարդալ ավելին

«Իրական բռնապետը ես եմ»

20.03.2012

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը` Ասմա ալ-Ասադը, ընկերուհուն ասել է, թե ընտանիքում իրական բռնապետն ինքն է: Այս մասին գրել է բրիտանական «Daily Telegraph»-ը` վկայակոչելով Ասադների գաղտնազերծված էլեկտրոնային նամակներից մեկը: Դեկտեմբերի 14-ով թվագրվող նամակում Ասման մասնավորապես ասում է. «Ինչ վերաբերում է լսելուն, ապա ես եմ իրական բռնապետը, նա այլընտրանք չունի…»: Ըստ «Telegraph»-ի` իր ամուսնու առնչությամբ այդ …

կարդալ ավելին

Որոշել է հեռանալ

20.03.2012

BBC-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը հեռանում է: Ըստ «ՀըԽ»-ի` մարտի 19-ին անձնակազմին ուղղված իր նամակում Թոմփսոնը հայտարարել է, որ իր պաշտոնը կլքի աշնանը, երբ պատրաստ կլինեն Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի եւ Եկատերինա II թագուհու գահակալման 60-ամյա հոբելյանի մասին ռեպորտաժները:

կարդալ ավելին

«Օրենքով գող» է ձերբակալվել

20.03.2012

Մոսկվայի ռեստորաններից մեկում Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող», «Գոջա Յասամալկի» մականունով 39-ամյա բաքվեցի Ալիբալա Համիդովը: Վերջինիս մոտ հայտնաբերել են թմրանյութ, որի համար նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշ տեղեկություններով, «Գոջա Յասամալկին» կազմակերպված հանցագործ խմբավորման ղեկավար է, որը զբաղվում է մարդկանց առեւանգմամբ եւ Եվրոպայից …

կարդալ ավելին

Սարկոզին լրագրողին «տխմար» է անվանել

20.03.2012

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ վիրավորել է իրեն հարց ուղղած այն լրագրողին, ով հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել մետալուրգ աշխատակիցների բողոքի ակցիան ցրելու ժամանակ: «Ինչո՞ւ ես պետք է ուշադրություն դարձնեմ նրան, ինչի մասին դու ինձ ասում ես: Ի՞նչ ես ուզում դրանով ասել»,- լրագրողի հարցին ի պատասխան` ասել է Ֆրանսիայի նախագահը: Լրագրողի` …

կարդալ ավելին

Դուրս է մնացել պայքարից

17.03.2012

«Nouvelles d`Armenie» պարբերականի փոխանցմամբ` նախօրեին ֆրանսիայի նախագահի հայ թեկնածու, Ֆրանսիայի երիտասարդության ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Վերները հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, քանի որ անհրաժեշտ 500 ստորագրության փոխարեն` իրեն հաջողվել է ստանալ 458 ստորագրություն: «Պետք է համակերպվել իրականությանը»,- ասել է Վերները: «Որոշե՞լ եք արդյոք, թե ում օգտին եք քվեարկելու» հարցին նա պատասխանել է. «Տվյալ պահին …

կարդալ ավելին

Դիրքորոշումները տարբեր են

17.03.2012

ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանի դիրքորոշումը Վրաստանի հանդեպ կրկին այն հարցերի շրջանակներում է, որոնց շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն տարբեր դիրքորոշումներ, եւ որը հակասում է ԱՄՆ շահերին: Նրա խոսքով` ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ուներ Ռուսաստանի հանդեպ նաեւ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո: «Գրուզիա-օնլայնի» փոխանցմամբ` Ֆիլիպ Գորդոնն ընդգծել է, …

կարդալ ավելին

Սիրիան համաձայնել է

15.03.2012

Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի` Սիրիայի ճգնաժամը կարգավորելու առաջարկին: Ըստ Ինտերֆաքսի` այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին` նշելով. «Մեր պատասխանի ոգին դրական է եղել»: Նրա խոսքով` Դամասկոսը պարզաբանումների է սպասում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի որոշ առաջարկների շուրջ:

կարդալ ավելին

Փոխել չենք կարող

15.03.2012

«Թուրքիայում տեղադրված հակահրթիռային համակարգերն Իրանի դեմ օգտագործվել չեն կարող»,- թունիսյան մի հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Դա բացահայտորեն ասում եմ»,- շեշտել է նա: Լրագրողի դիտարկմանը, թե որոշ փորձագետներ հակահրթիռային կայանները համարում են Իսրայելի պաշտպանական միջոցները` Իրանի դեմ, Գյուլը պատասխանել է. «Նման բան չի կարող լինել: Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ ՆԱՏՕ-ի …

կարդալ ավելին

Կհանդիպեն ճակատամարտում

13.03.2012

Ըստ Գրուզիա Online-ի` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թել Ավիվում տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին, ասել է. «Վրաստանի բարգավաճումն ու վերածնունդը զայրացնում է մեր թշնամուն: Մեր թշնամուն մշտապես հայտնի է, թե որ կետին պետք է հասցնել հարվածը: Շահ Աբասը վերաբնակեցրեց կախեթցիներին եւ կտրել տվեց խաղողի այգիները: Ներկայիս Ռուսաստանը կարողացել է հասնել մինչեւ Աբխազիա ու …

կարդալ ավելին

Խոշոր ներդրումներ` Լենինգրադում

13.03.2012

ՀՀ նախկին վարչապետ, «Knightsbridge» ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը երեկ համագործակցության հուշագիր են ստորագրել Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ ռուբլի: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացնում է «Դելովոյ Էքսպրես» թերթը` նշելով, թե այդ նախագծի համար մարզը 4 տարի շարունակ ներդրող էր փնտրում: Ըստ թերթի` …

կարդալ ավելին

Շնորհավորելու ժամանակ չունի

10.03.2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակ չունի Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Պուտինին շնորհավորելու: Այդ մասին հայտարարնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Չեմ կարծում, որ նրանք արդեն զրուցել են: Բայց ես համոզված եմ, որ կզրուցեն: Ես ենթադրություններ չեմ անի, կասեմ միայն, որ երկուսի ժամանակացույցն էլ խիստ ծանրաբեռնված է»,- ասել է Քարնին: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական …

կարդալ ավելին

Ամոթալի է

10.03.2012

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թունիս ուղեւորվելու ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի իրադարձությունների հիշատակմանը նվիրված միջոցառման կարգախոսները չեն արտահայտում ոչ Թուրքիայի քաղաքականությունը, ոչ էլ թուրք ժողովրդի զգացմունքները: Pressturk կայքի փոխանցմամբ` Ա.Գյուլն այդ կարգախոսները համարել է ամոթալի` հավելելով, թե այդ կարգախոսները տեսնողները պետք է անմիջապես իջեցնեին այն: «Սակայն պետք …

կարդալ ավելին

Կարող են բռնկվել էլ ավելի ինտենսիվ բռնություններ

10.03.2012

Ամերիկյան «The New York Times» պարբերականը հրապարակել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթի` «Սառեցրած հակամարտություն, որը կարող է կրկին եռալ» հոդվածը, որը վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը: Ըստ Շիթի` հակառակորդ կողմերը կարող են պայմանավորվել փոխզիջումների մասին` այդպիսով հասնելով խաղաղության, միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ուժեղացման միջոցով: Հակառակ դեպքում, նա դիտարկմամբ` …

կարդալ ավելին