Մոսկվայում թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի շրջանի պատգամավորին: BBC Russia-ն` հղում անելով ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է 2.9 կգ քաշով թմրանյութ: Ըստ կայքի` ձերբակալվածը Սանկտ Պետերբուրգի 4-րդ գումարման քաղաքային պատգամավոր, 1980 թվականին ծնված Դմիտրի Լարիկովն է: Նրա պայուսակում հայտնաբերվել է 30 տուփ հաշիշանման զանգված: …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին թունավորման ախտանիշով տեղափոխվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը: Աղբյուրը, սակայն, հրաժարվել է պատմել դեպքի մանրամասները եւ հայտնել, թե կոնկրետ որ հիվանդանոցում է նա գտնվում: Օդեսայի որոշ ԶԼՄ-ներ էլ գրում են, թե Սարկոզին Օդեսա էր եկել քաղաքի փակ միջոցառումներից մեկում …
կարդալ ավելինԹուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուկի փաստաբանը ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիին զգուշացրել է, որպեսզի նա դադարեցնի անհարկի խոսել Փամուկի մասին, հակառակ դեպքում սպառնացել է նրա դեմ դատական գործ բացել: Փամուկի այս զգուշացումը ստանալուց հետո Քարոլինը նշել է, թե ինքը տեղի ունեցածից ուշքի չի գալիս: Քարոլինին, պարզվում է` խիստ զարմացրել է Օ. Փամուկի այն …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ըստ ՌԻԱ Նովոստի-ի` հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ են վրացական իշխանությունների հանդիպակաց գործողությունները. «Դրա հետ մեկտեղ, ՌԴ-ն չի փոխել Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի հանդեպ իր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանք մենք չենք խզել: Ես միայն մեկ մարդու եմ ճանաչում, որի հետ չեմ ցանկանում գործ …
կարդալ ավելինԱՄՆ-ը երեկ հրապարակել է իր հերթական ուղերձը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ` հիմնականում կենտրոնանալով երկու խնդրի` տնտեսության ու արտաքին քաղաքականության վրա: Ըստ «Ազատության»` ուղերձի հենց սկզբում Օբաման ընդգծել է, որ տնտեսությունը պետք է աշխատի Նահանգների յուրաքանչյուր քաղաքացու օգտին, եւ ներկայացրել է իր ծրագիրը` տնտեսական դաշտում արդարություն ապահովելու եւ հարուստների ու աղքատների միջեւ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ: «Մենք …
կարդալ ավելինՄիջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունն իր վերջին զեկույցում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ընտրական գործընթացն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը: Ըստ կազմակերպության` Պուտինի որոշումը «խաչ է քաշում անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների վրա»: «Շատ վերլուծաբանների կարծիքով` նախագահ առաջադրվելու մասին դեռ սեպտեմբերին արված հայտարարությունը կանխորոշում է նրա ընտրությունը եւ ստվեր է նետում այդքան …
կարդալ ավելինԹուրքական «Milliyet»-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի սենատի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը` պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ինչո՞վ է տարբերվում Թուրքիայում այդքան քննադատվող 301-րդ հոդվածից, պատասխանել է. «Հարցը հակառակ կողմից տամ։ Թուրքիան ինչո՞ւ է առարկում, երբ Ֆրանսիայում օրինագիծ է ընդունվում, որի նմանը կա հենց Թուրքիայում»: …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որտեղ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում երկուշաբթի օրը քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը հարուցել է Էրդողանի կառավարության դժգոհությունը, կոչ է արել Թուրքիային` «խոհեմություն» դրսեւորել: «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ` Ն. Սարկոզին իր նամակում գրել է. «Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք պահպանել մեր երկխոսությունը, …
կարդալ ավելինՌԴ նախագահի թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովը երեկ հայտարարել է, թե ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի դեպքում պատրաստ է զբաղեցնել ՌԴ վարչապետի պաշտոնը: Միակ պայմանը, ըստ Պրոխորովի, այն է, որ իրեն իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն կտրվի: «Եթե իմ նախընտրական ծրագիրը հիմք դառնա երկրում փոփոխությունների համար, ես կդիտարկեմ այդ հարցը»,- «Էխո Մոսկվի» թերթին տված …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով մեկ զինվոր զոհվել է, երկուսը` վիրավորվել: Ադրբեջանի ՊՆ-ից «Թրենդին» տեղեկացրել են, որ միջադեպի ժամանակ զինվոր Ասիման Հուսեյնզադեն կրակել է շարքային Շահադաթ Գուլիեւի վրա, ով մահացել է, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է պատճառել եւս երկու ծառայակիցների: Հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինԹուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռին, ասել է, թե տեսնում է դատարանի վճռի հետ կապված հասարակության դժգոհությունը: «Դատական գործընթացը չի ավարտվել: Ինչպես տեսնում եմ, գործը գնալու է վճռաբեկ դատարան: Դրա համար պետք է սպասել` մինչեւ վերջնական որոշում կայացվի»,- ասել է նա:
կարդալ ավելին«Corriere della Sera» թերթի հաղորդմամբ` Իտալիայում արտառոց եւ հազվագյուտ երեւույթ է տեղի ունեցել. երկնքից թափվել է «քիմիական ձյուն»: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուժեղ քամիները Ռուսաստանի արտադրական աղտոտված շրջաններից քշել-հասցրել են քիմիական վտանգավոր էլեմենտներ, որոնք ձնախառն թափվել են Իտալիայի Միլան քաղաքի վրա: Ձնահոսքի հետեւանքով օդն աղտոտվել է քիմիական մի շարք թունավոր էլեմենտներով` պղնձի սուլֆատով, …
կարդալ ավելինՀունվարի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած` «Գրավիր Կոլումբիայի շրջանը» խորագիրը կրող բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները ծխապարկուճներ են նետել Սպիտակ տան ուղղությամբ: Ըստ Reuters-ի` միջադեպի պատճառով ամերիկյան հատուկ ծառայությունները Սպիտակ տունը ժամանակավոր փակել են: Ի դեպ, այդ պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկինը գտնվել են Սպիտակ տանը: Ոստիկաններին, սակայն, չի հաջողվել պարզել ծխապարկուճներ նետողների անձը, …
կարդալ ավելինԱնկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանը Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակ, այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենին եւ օդուժերի հրամանատար, գեներալ Թահսին Շահին Քահյային արգելել է դուրս գալ երկրից: Ըստ «Milliyet»-ի` 1980-ի հեղաշրջման գործով առաջին դատավարությունը տեղի է ունենալու 2012-ի ապրիլի 4-ին։ Դատարանն արդեն երկրից դուրս գալու արգելք է սահմանել …
կարդալ ավելինԻրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին երեկ մեղադրել է Թուրքիային իրաքյան կառավարության գործերին միջամտելու համար` նախազգուշացնելով, որ «Անկարան կարող է տուժել, եթե նրա գործողությունները հակամարտություն առաջացնեն Մերձավոր Արեւելքում»: «Վերջերս մենք նկատել ենք նրանց անակնկալ միջամտություններն այն հայտարարություններով, իբր Իրաքը վերահսկվում կամ կառավարվում է նրանց կողմից: Նրանք իրենց վերջին հայտարարություններով միջամտել են Իրաքի ներքին գործերին, ինչը մենք միանշանակ …
կարդալ ավելինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` խնդրելով դադարեցնել իրականացվող արյունահեղությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ Ասադը դադարեցնի սպանել սեփական ժողովրդին: ՄԱԿ-ի տվյալներով, անցած 10 ամիսների ընթացքում Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է ավելի քան 5000 մարդ:
կարդալ ավելինԻտալական զբոսանավի խորտակման պատճառը, նավի սեփականատիրոջ պնդմամբ, կապիտանի «հանցավոր անփութությունն» է եղել: «Costa Concordia» ընկերությունը հայտարարել է, որ ստորջրյա խութի բախվելուց հետո նավի անձնակազմն արտակարգ պատահարների դեպքում նախատեսված ընթացակարգերին չի հետեւել, ինչը ավելի քան 4200 ուղեւոր տեղափոխող զբոսանավի ուղեւորների մի մասի համար ճակատագրական է դարձել: Հիշեցնենք, որ նավի խորտակման պատճառով 5 մարդ զոհվել է, 15 …
կարդալ ավելինՀունվարի 15-ին Ղազախստանում կայացած կառավարության Ստորին պալատի արտահերթ ընտրություններն, ըստ ԱՊՀ եւ թուրքալեզու երկրների միջազգային դիտորդների` անցել են «եվրոպական չափանիշներին համապատասխան»: Ղազախստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով, Ղազախստանի կառավարություն անցնելու են 3 կուսակցություններ` նախագահական «Նուր Օթան», ժողովրդավարական «Ակ Ժոլ» եւ Կոմունիստական կուսակցությունները: Նախնական հաշվարկներով` «Նուր Օթանի» օգտին քվեարկել է 80.74 %-ը, Ղազախստանի հայրենասերների կուսակցության օգտին` 0,89 …
կարդալ ավելինԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության 6 թեկնածուներից մեկը` Յուտա նահանգի նախկին նահանգապետ եւ Չինաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ քարոզարշավից: Հիշեցնենք, որ նա առաջին երկու փրայմերիզներում անհաջողություն էր կրել նախ` Նյու Հեմփշիրում, ապա` Հարավային Կարոլինայո
կարդալ ավելինBBC-ի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող Քենսինգթոնի պալատի զբոսայգին 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կդառնա «Ռուսական տուն», որտեղ տեղի կունենան VIP-հյուրերի ընդունելությունները: Թագավորական ընտանիքն իր զբոսայգին վարձակալության է տվել` թագավորական բյուջեի ծախսերը հոգալու համար, սակայն հայտնի չէ, թե ինչքան են վճարելու ռուսները 17 օրվա վարձակալության համար: Ըստ BBC-ի, սակայն, պայմանագիրը խզելու դեպքում ռուսները …
կարդալ ավելին