Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունն իր վերջին զեկույցում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ընտրական գործընթացն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը: Ըստ կազմակերպության` Պուտինի որոշումը «խաչ է քաշում անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների վրա»: «Շատ վերլուծաբանների կարծիքով` նախագահ առաջադրվելու մասին դեռ սեպտեմբերին արված հայտարարությունը կանխորոշում է նրա ընտրությունը եւ ստվեր է նետում այդքան անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների հեռանկարների վրա»,- ասված է զեկույցում: