Երեքշաբթի օրը ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով մեկ զինվոր զոհվել է, երկուսը` վիրավորվել: Ադրբեջանի ՊՆ-ից «Թրենդին» տեղեկացրել են, որ միջադեպի ժամանակ զինվոր Ասիման Հուսեյնզադեն կրակել է շարքային Շահադաթ Գուլիեւի վրա, ով մահացել է, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է պատճառել եւս երկու ծառայակիցների: Հարուցվել է քրեական գործ: