Փամուկը օգտագործե՞լ է

26/01/2012

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուկի փաստաբանը ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիին զգուշացրել է, որպեսզի նա դադարեցնի անհարկի խոսել Փամուկի մասին, հակառակ դեպքում սպառնացել է նրա դեմ դատական գործ բացել: Փամուկի այս զգուշացումը ստանալուց հետո Քարոլինը նշել է, թե ինքը տեղի ունեցածից ուշքի չի գալիս: Քարոլինին, պարզվում է` խիստ զարմացրել է Օ. Փամուկի այն հայտարարությունը, թե ինքը նրա ընկերուհին չէ: «Նա էժանագին հնարք է օգտագործում: Դուրս է գալիս, որ ես պարզապես օգտագործվել եմ: Ճիշտ կլինի, որ նրան տեսնեմ ու խոսեմ»,- ասել է նկարչուհին։