Նախազգուշացում Թուրքիային

17/01/2012

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին երեկ մեղադրել է Թուրքիային իրաքյան կառավարության գործերին միջամտելու համար` նախազգուշացնելով, որ «Անկարան կարող է տուժել, եթե նրա գործողությունները հակամարտություն առաջացնեն Մերձավոր Արեւելքում»: «Վերջերս մենք նկատել ենք նրանց անակնկալ միջամտություններն այն հայտարարություններով, իբր Իրաքը վերահսկվում կամ կառավարվում է նրանց կողմից: Նրանք իրենց վերջին հայտարարություններով միջամտել են Իրաքի ներքին գործերին, ինչը մենք միանշանակ թույլ չենք տա»,- ասել է Ալ-Մալիկին: Նաեւ հավելել է. «Թուրքիան խաղում է մի դեր, որը կարող է հանգեցնել աղետի եւ քաղաքացիական պատերազմի, եւ Թուրքիան ինքը կտուժի դրանից, քանի որ նա ունի տարբեր աղանդներ եւ ազգություններ»: