Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մուհամեդ Քեւսերին սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին, եթե ամերիկյան ռազմական օդանավերը կրկին խախտեն Իրանի օդային սահմանը: Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, պատգամավորը նշել է, թե օրեր առաջ Իրանում խփված ամերիկյան անօդաչու սարքը վկայում է, որ այդ երկիրը հարձակողական նպատակ ունի: Նա հայտարարել է, թե ամերիկյան անօդաչու …
կարդալ ավելինՄիացյալ Նահանգների պետքարտուղարը հետխորհրդային տարածքի պետություններին կոչ է արել «ավելի մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների հանդեպ»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա հավաքին: Նրա ուղերձի հիմնական հասցեատերը հետխորհրդային տարածքի սլավոնական եռյակն էր` Ուկրաինան, Բելառուսն ու Ռուսաստանը: «Օրենքի գերակայության, ընտրական գործընթացների եւ …
կարդալ ավելին«ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերն ու Ոստիկանության ստորաբաժանումները երեկ երեկոյան կենտրոնացել են Մոսկվայի Հաղթանակի հրապարակում: Բանն այն է, որ հրապարակի պարագծով տեղադրված են եղել մետաղական արգելափակոցներ, իսկ հրապարակին հարող փողոցներից տարհանվել են բոլոր ավտոմեքենաները: Ռուսական Rbc.ru կայքի թղթակիցը հայտնել է, որ հրապարակից ոչ հեռու առնվազն երկու զրահամեքենա է գտնվում: Նրա խոսքով` հրապարակում …
կարդալ ավելինՎրաստանի բնակիչների մեծ մասը երկրի խորհրդարանում նախընտրում է տեսնել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Ըստ վրացական լրատվամիջոցների, այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: «Ում կտաք Ձեր ձայնը, եթե հաջորդ շաբաթ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն» հարցին ի պատասխան` Վրաստանի քաղաքացիների 42 տոկոսը նշել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անունը, 18 տոկոսը` քաղաքականությամբ …
կարդալ ավելինԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հավատում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ծրագրին` փոփոխություններ մտցնել եվրոպական կոնվենցիայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Ես լիովին վստահում եմ Ֆրանսիայի նախագահին եւ ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուենին, որոնք Գերմանիայի իշխանությունների հետ աշխատում են ավելի ուժեղ Եվրոպա ստեղծելու համար»,- նշել է Գայթները Փարիզում Ֆրանսուա Բարուենի …
կարդալ ավելինՌուսաստանի Պետդումայի ընտրությունները եղել են անարդար: Այդ մասին «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը` ավելացնելով, որ անհրաժեշտ է կազմակերպել նոր ընտրություններ: «Պետք չէ ծայրահեղացնել: Այս ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարվեն եւ անցկացվեն նոր ընտրություններ: Նախաձեռնությունը պետք է լինի երկրի ղեկավարության կողմից»,- ասել է նա:
կարդալ ավելինՄիացյալ Նահանգները առցանց դեսպանատուն է բացել, որը նպատակ ունի քաջալերել ԱՄՆ-ի երկխոսությունը իրանցի ժողովրդի հետ: Այս կայքը բացվում է Թեհրանում ամերիկյան դեսպանատան փակումից եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ավելի քան երեք տասնամյակ անց: Միայն ինտերնետային տարածքում գործող «դեսպանատունը» դեկտեմբերի 6-ից արդեն ինտերնետում է եւ հասանելի է անգլերեն եւ պարսկերեն տարբերակներով: Կայքում հրապարակված տեսահաղորդագրությունում …
կարդալ ավելինԱնդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, թե Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար չէին, երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է ԵԱՀԿ-ի հանդեպ: «Քլինթոնը եւ նրա թիմը, երեւում է, եկել էին` ընտրողների առջեւ իրենց ցույց տալու համար: Եթե կողմերն ինչ-որ առարկություններ ունեն իրար դեմ, ապա պետք է դա հայտնեն երկխոսության ժամանակ, …
կարդալ ավելին«The wall Street Journal»-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր ութօրյա շրջագայությունից վերադառնալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաք, Թուրքիա եւ Հունաստան: Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ Բայդենը նշել է. «Ես գոհ եմ Էրդողանի հետ հանդիպման տեւողությունից: Նախատեսված 45 րոպեի փոխարեն` այն տեւեց 2 ժամ, չնայած …
կարդալ ավելինՍերբիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 7-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Սերբիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից. «Սերբիան ողջունում է 2011թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ 18-րդ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: 2009թ. Աթենքում կայացած 17-րդ …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ (Լիտվա, Վիլնյուս) Ռուսաստանին եւ Վրաստանին կոչ է արել կողմերի միջեւ ձգձգվող հակամարտությունը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք ողջունում ենք միջադեպերի կանխման եւ դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակում Ժնեւում տարվող աշխատանքները: Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, աջակցում ենք Ժնեւյան գործընթացին եւ այն բանին, որ Վրաստանի եւ …
կարդալ ավելին«////////////////////////» կայքի հաղորդմամբ` Վրաստանի պատժի իրականացման, փորձարկման եւ իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն հայտարարել է, թե առաջիկայում Վրաստանում բացվելու է պատժի ազատ կրման հաստատություն: Նրա խոսքով` հաստատությունը կլինի առանց ճաղավանդակների բանտ այն ազատազրկվածների համար, որոնց նկատմամբ պատիժ սահմանված կլինի «ազատության սահմանափակումը»: Ազատազրկման վայր հանդիսացող հաստատությունում դատապարտվածները կկարողանան միմյանց հետ ազատ շփվել, ազատ տեղաշարժվել կալանավայրի տարածքում: …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կանզասում հայտարարել է, որ ամերիկացիների եկամուտների աճող անհավասարությունը սպառնում է երկրի միջին խավին: Այդ մասին հայտնում է «The New York Times»-ը: Ամերիկյան մամուլի գնահատականներով` սոցիալական հետագա շերտավորման դեմ պայքարը եւ միջին խավի պաշտպանությունը լինելու են Օբամայի նախագահական քարոզարշավի գլխավոր թեման: Ինչպես ընդգծել է Օբաման, այժմ որոշվում է հետեւյալ հարցը. Ամերիկան …
կարդալ ավելին«Ինտերֆաքսի» հաղորդմամբ` ՌԴ հետաքննական հանձնաժողովը հայտարարել է, որ Մոսկվայի քննիչները պարզում են «Սպեցմոստոտրեստ» ընկերության թոփ-մենեջեր Պյոտր Ավագյանցի մահվան պատճառները, որին հրազենային վնասվածքով գտել են շենքի մուտքում: «Դեկտեմբերի 4-ի երեկոյան Մոսկվայի Վերխնիյե Պոլյա փողոցում գտնվող շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է «Սպեցմոստոտրեստ» ընկերության փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դին` որովայնի շրջանում հասցված հրազենային վնասվածքով»,- ասված է հետաքննական հանձնաժողովի հայտարարության …
կարդալ ավելինGazeta.ru-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում, որ «կազմակերպչական հետեւություններ» կանի բոլոր այն նահանգապետերի նկատմամբ, ովքեր չեն կարողացել ապահովել «Եդինայա Ռոսիայի» հաջողությունը` Պետդումայի ընտրություններում: Ըստ կայքի` համախոհների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը խիստ տոնով ասել է. «Ընտրությունների արդյունքները դեռ չեն նշանակում, որ պետք չէ եզրահանգումներ անել: «Եդինայա Ռոսիան» հավաքել է ձայների 50%-ից էլ քիչ, իսկ …
կարդալ ավելինԵԱՀԿ-ն ՌԴ-ում դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ոչ բավարար մրցակցային եւ արձանագրել խախտումներ` ընտրաթերթիկները հաշվելու գործընթացի ժամանակ: «Քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի որակն ակնհայտ վատթարացել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, որն ուղեկցվել է խախտումներով ու մեքենայություններով, ներառյալ` քվեաթերթիկների լցոնման լուրջ դեպքերը»,- նշած է ԵԱՀԿ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ …
կարդալ ավելինԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե Թուրքիան պարզ եւ սկզբունքային դիրքորոշում ունի Սիրիայի նկատմամբ. «Սիրիայի հանդեպ մեր հակազդեցությունն ուժեղացել է եւ հետագայում էլ ուժեղանալու է, քանի որ Սիրիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ցուցարարների վրա` չնայած մեր իննամսյա ջանքերին»,- ասել է նա: Ըստ Դավութօղլուի` Թուրքիայի եւ Արաբական երկրների լիգայի համատեղ նախաձեռնությունն արհամարհվել է …
կարդալ ավելինՆախօրեին Եվրախորհրդարանը ձայների 564 կողմ, 38 դեմ եւ 32 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում է ընդունել, որի համաձայն` Խորվաթիան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը: Եվրախորհրդարանի որոշումը բալկանյան այդ երկրին հնարավորություն է տալիս Եվրամիությանն անդամակցության համաձայնագիրը ստորագրել արդեն եկող շաբաթ: Ակնկալվում է, որ Խորվաթիան Եվրամիության 28-րդ անդամը կդառնա 2013 թվականի հուլիսի 1-ին:
կարդալ ավելինԵրեկ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, հանդիպումն անց է կացվել «Չանկայա» դղյակում եւ փակ է եղել մամուլի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումների (այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ) ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման …
կարդալ ավելինԻրանն ու Ադրբեջանը հայտարարել են հիդրոէներգետիկայի ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամության մասին: Դա մասնավորապես վերաբերում է սահմանային Արաքս գետին: Իրանի` ջրային պաշարների գծով էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Ռեզա Ատարն Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել ջրօգտագործման ու հիդրոէլեկտրակայանների կառուցման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման օգտին: Խալաֆովն իր հերթին կարեւորել է …
կարդալ ավելին