Առանց լրագրողների

03/12/2011

Երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, հանդիպումն անց է կացվել «Չանկայա» դղյակում եւ փակ է եղել մամուլի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումների (այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ) ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այսօր Ջոզեֆ Բայդենը Ստամբուլում մասնակցելու է Գլոբալ նախաձեռնության գագաթաժողովին: Թուրքիայից ԱՄՆ փոխնախագահը մեկնելու է Հունաստան: