աշխարհ

Կրակոցներ Թումանյան փողոցում

10.11.2011

Երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա են հարձակվել երկու մարդ: Նրանք զենքի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 10.000 դոլար գումար են հափշտակել ու դիմել են փախուստի: Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Ոստիկանության կենտրոնականի բաժնի ավագ քննիչ Սուրեն Հակոբյանի խոսքով` դեպքի վայրում պարզվել է, որ ավազակային …

կարդալ ավելին

Դաժանաբար ծեծել են երգչուհուն եւ նրա ընկերոջը

10.11.2011

Երգչուհի Ավրիլ Լավինին Լոս Անջելեսում դաժանաբար ծեծել են: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը հոլիվուդյան հայտնի «Ռուզվելտ» հյուրանոցում: Երգչուհու խոսքով` իր տեսքը սարսափելի է, դեմքը` կապտուկների մեջ, քիթը` կոտրված, կան քերծվածքներ, կապտուկներ եւ արնազեղումներ: 27-ամյա Ավրիլը չի հստակեցրել, թե ինչ շարժառիթներով են 5 անծանոթները հարձակման ենթարկել իրեն եւ ընկերոջը: Երգչուհին նշում է, որ հարձակվողներին դիմադրություն …

կարդալ ավելին

Պատրաստվում են թաղմանը

01.11.2011

BBC հեռուստաընկերությունը իր աշխատակիցների համար անցկացնում է թրեյնինգ` Էլիզաբեթ 2-րդ թագուհու մահվան դեպքում եթերում իրենց պահելաձեւի համար: Նման տեղեկություն է հրապարակել «Daily Mail» թերթը, ըստ որի` թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որտեղ հայտնվում է 85-ամյա էլիզաբեթ թագուհու մահվան մասին: Այդ լուրը հայտարարելուց անմիջապես հետո էկրանին կհայտնվի թագուհու նկարը, եւ կհնչի Մեծ Բրիտանիայի հիմնը: Մինչեւ Էլիզաբեթ …

կարդալ ավելին

Քլինթոնը գնում է Թուրքիա

29.10.2011

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին այցելելու է Թուրքիա: Նրա խոսքով` Հ. Քլինթոնը Ստամբուլ է այցելելու` Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Ի դեպ, մինչ Ստամբուլ մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 1-ին մեկնելու է Լոնդոն:

կարդալ ավելին

Օգնություն Թուրքիային

29.10.2011

Երեկ Հայաստանը մարդասիրական օգնություն է փոխանցել Թուրքիային: Օգնություն տանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրում քաղաքում, որտեղ բեռնաթափվել է եւ վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

կարդալ ավելին

Բարեփոխումներ պալատում

29.10.2011

Մեծ Բրիտանիան փոխել է գահաժառանգության կարգը: Այժմ գահը ժառանգելու հավասար իրավունքներ ունեն եւ՛ որդիները, եւ՛ դուստրերը: BBC-ի փոխանցմամբ, որոշումը կայացրել են բրիտանական համագործակցության 16 երկրների ղեկավարները` Ավստրալիայում: Այսպիսով, Բրիտանիայի թագը ժառանգելու իրավունք են ստացել նաեւ արքայական ընտանիքի որդիների դուստրերը։ Այսինքն` եթե Քեմբրիջի դուքսն ու դքսուհին` Ուիլյամը ու Քեյթը, աղջիկ ունենան, ապա նա արդեն կարող է …

կարդալ ավելին

Ալլա Յազկովա. «Ռուսաստանն առաջնորդվում է սեփական շահերով, ինչպես եւ ցանկացած այլ երկիր»

29.10.2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթվա վերջին այցելեց Մոսկվա: Հնարավոր է` դա նրա վերջին հանդիպումն էր Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ հաջորդ բանակցությունը տեղի կունենա նախագահական աթոռին վերադարձող Վլադիմիր Պուտինի հետ: Հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին մեր հարցերին պատասխանում է պրոֆեսոր, ՌԴ ԳԱ Եվրոպայի …

կարդալ ավելին

Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ

27.10.2011

Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում որպես միջնորդ հանդես գալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ըստ APA գործակալության` երեկ այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Պետք է պահպանել ցանկացած ձեւաչափ: Ցանկացած բանակցություն ավելի լավ է` քան հակամարտությունը»,- նշել է նա: Նաեւ հավելել է. «Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է, եւ նրան հնարավոր չէ մասնատել։ Բոլոր …

կարդալ ավելին

ՀՀ-ին զենք վաճառելու համար ներողություն է խնդրել Ալիեւից

27.10.2011

Ըստ ադրբեջանակլան ԶԼՄ-ների` Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն ասել է, թե Վարշավայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը Հայաստանին զենք վաճառելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Իգոր Բոդյուն հաստատել է, որ Մոլդովան 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է վաճառել Հայաստանին` ընդգծելով, որ դա սխալ քաղաքական քայլ էր։ «Չնայած …

կարդալ ավելին

Դե՛, հանդուրժեք

27.10.2011

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ անպատասխան մնացին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստանի մասին վերջին հայտարարությունները` կապված Տավուշի մարզի սողանքի հետ: Ի պատասխան` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե պետք է հանդուրժող լինել. «Առաջին` քաղաքական գործիչների խոսքերը մեկնաբանելիս մենք պետք է շատ զգուշավոր լինենք: Երկրորդ` մենք այս խնդիրը …

կարդալ ավելին

Հիմա կամ երբեք

27.10.2011

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրագոտու հիմնական խնդիրները պետք է լուծվեն «այժմ կամ երբեք»: BBC-ի փոխանցմամբ` եվրագոտու երկրների ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԵՄ գագաթաժողովից առաջ Անգելա Մերկելն ասել է, թե ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամի գործելաոճը պետք է սկզբունքորեն փոխվի: Նրա կարծիքով` ժամանակն է, որպեսզի դադարեցնեն հիմնադրամի մեծացման համար միջոցների վատնումը եւ մտածեն գործունեության ավելի …

կարդալ ավելին

Ագրեսիվացնում են

27.10.2011

Վերմոնտի համալսարանի ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեռահասների ագրեսիվությունը կարող է անմիջականորեն կապված լինել նրանց խմած գազավորված ըմպելիքների քանակի հետ: Ինչպես գրում է բրիտանական «Daily Telegraph» պարբերականը, հետազոտվել են Բոստոնի շուրջ 20 դպրոցներում սովորող աշակերտները, հարցախույզին մասնակցել են 14-18 տարեկան ավելի քան 1,8 հազար դպրոցականներ: Գիտնականների եզրակացության համաձայն` ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման ու գազավորված ըմպելիքների …

կարդալ ավելին

Բեռլուսկոնին համաձայնել է հեռանալ

27.10.2011

Հնարավոր է` Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաղաժամ հեռանա իր պաշտոնից: Սկանդալներով հայտնի վարչապետը համաձայնություն է ձեռք բերել ընդդիմության հետ կենսաթոշակների բարեփոխումների դիմաց` պաշտոնից իր վաղ հեռանալու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: Իտալական «La Repubblica»-ն գրում է, որ Բեռլուսկոնին համաձայնել է հրաժարական տալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչպես նաեւ` կազմակերպել խորհրդարանական ընտրություններ …

կարդալ ավելին

Մեղադրել է իր նախկիններին

27.10.2011

«2003 թվականին Վրաստանը ավելի շատ պարտք ուներ, քան այսօր, ինչը նշանակում է, որ Վրաստանի գործող ղեկավարությունը պարտքը ծախսել է զարգացման վրա»,- այս մասին երեկ Բաթում քաղաքում Սահակաշվիլիի ղեկավարությամբ տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նիստին, բացի նախարարներից, ներկա են եղել նաեւ խորհրդարանի անդամներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները: Սահակաշվիլին նաեւ հավելել է, …

կարդալ ավելին

«Թուրքիան սպասեց՝ մինչեւ փլատակների տակ ողջ մնացած քրդերը զոհվեն»

27.10.2011

Հոկտեմբերի 23-ին Արեւելյան Թուրքիայում գրանցված 7.2 բալանոց երկրաշարժից անցել է 4 օր, սակայն Վանի, հարակից շրջանների եւ, մասնավորապես Վանից 100կմ դեպի հյուսիս գտնվող Էրջիշ գավառի ազգաբնակչությունը դեռեւս շոկի մեջ է: Հիշեցնենք, որ Վանում եւ հարակից շրջաններում բնակչության 80%-ը քրդեր են, եւ ազգությամբ թուրքերը զբաղեցնում են հիմնականում պետական պաշտոնները` ոստիկան, նահանգապետ եւ այլն: Բանն այն է, …

կարդալ ավելին

Քադաֆիի հարսը պատմել է եւ… անհետացել

27.10.2011

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողի հետ զրույցում ազգությամբ ռուս, ծնունդով` Ղրիմի Կոկտեբել առողջարանային քաղաքից Նադեժդա (Նադյա) Քադաֆին, ով ներկայացել է որպես Լիբիայի սպանված բռնակալ Մուամար Քադաֆիի սիրելի որդու` Սեյֆ ալ Իսլամի ռուս կին, պատմել է մինչ երկրում սկսված խռովությունները Քադաֆիների ընտանիքում տիրող բարքերի մասին: Հիշեցնենք, որ հոր սպանությունից հետո Սեյֆ ալ Իսլամը խոստացել էր վրեժխնդիր լինել …

կարդալ ավելին

«Wikileaks»-ի վե՞րջը

25.10.2011

Միջոցների բացակայության պատճառով «Wikileaks»-ը դադարեցնում է գաղտնի նյութերի հրապարակումը: Երեկ նման հաղորդագրություն է տարածել «Wikileaks»-ը, որի հիմնադիրները տեղեկացրել են, որ այժմ կայքը ստիպված է գումարներ հայթայթել, քանի որ Visa-ն, MasterCard-ը, Western Union-ը եւ PayPal-ը հրաժարվել են նրա հետ համագործակցել` թողնելով անելանելի դրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ «Wikileaks»-ը պատրաստվում է «հետեւողականորեն զբաղվել միջոցների հավաքագրմամբ` …

կարդալ ավելին

Կստրագրեն Իզմիրում

25.10.2011

Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրելու են թուրքական տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը: Հղում անելով Եվրոպայի նավթագազային շրջանակներին, երեկ նման տեղեկություն է հրապարակել ադրբեջանական APA գործակալությունը: Վերջինիս տվյալներով, ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Թուրքիայի Իզմիր քաղաքում, որտեղ նախատեսված է տեղի նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողությունը: Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թուրք-ադրբեջանական գազային …

կարդալ ավելին

Լուժկովը քննադատել է Մեդվեդեւին

22.10.2011

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ծավալուն հարցազրույց է տվել Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման մտադրությունների եւ իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» մասին: «Ինձ թվում է, այդ ընթացակարգը` նախագահի պաշտոնի Պուտինի ռոտացիան, համենայնդեպս, ավելի ճիշտ է, քան, եթե նախագահի պաշտոնի համար առաջադրվեր Մեդվեդեւը»,- ասել է Լուժկովը` քննադատության տակ առնելով Մեդվեդեւին: «Մեդվեդեւը ցույց է տվել իր անընդունակությունը …

կարդալ ավելին

Քադաֆին երբեք չի վախեցել

21.10.2011

Սիրթում գերի ընկած` Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի անվտանգության ղեկավար Մանսուր Դաուն «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի կյանքի վերջին ամիսների մասին: Նրա խոսքերով` Քադաֆին Տրիպոլիից Սիրթ էր տեղափոխվել դեռեւս օգոստոս ամսին, քանի որ այնտեղ նա մեծ թվով համախոհներ ուներ: Դաուն հերքել է այն լուրերը, թե Քադաֆին Սիրթի բնակիչներին օգտագործում էր որպես կենդանի …

կարդալ ավելին