աշխարհ

Վրացի պոռնիկներ են ձերբակալվել

08.09.2011

Սամսունում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացիների` պոռնկությամբ զբաղվելու համար: Հարեւանությամբ ապրողները պատուհանից տեսել են, որ ուսումնարանում մի խումբ մարդիկ սիրով են զբաղվում, եւ Ոստիկանություն են կանչել: Ոստիկանությունը դասարաններից մեկում հայտնաբերել է ուսումնարանի երկու աշխատակցի եւ երեք վրացուհու: Ոստիկանության տեղեկություններով, Վրաստանի քաղաքացիները սեքսուալ ծառայություններ են մատուցել գիշերը 100 դոլարով: Ձերբակալվածներից ամենամեծը 47 տարեկան է, …

կարդալ ավելին

Նավթ` ջրի ծորակից

06.09.2011

Բաթումի մոտակայքում գտնվող Բարցխանա ավանում ծորակներից խմելու ջրի փոխարեն նավթ է հոսում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է «Նովոստի Գրուզիան»: Պատճառն այն է, որ ջրագծի վերականգնողական աշխատանքների հետ կապված հաճախ են դադարեցնում ջրամատակարարումը, եւ հարակից վնասված նավթամուղից ջրագծի մեջ նավթ է լցվում: Նավթային տերմինալի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասվածքներն արդեն վերացվել են, սակայն փաստն …

կարդալ ավելին

Մնացել են զարմացած

06.09.2011

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` բարձրաստիճան հյուրերին կանչելով Մարդականի ամառանոց` տեր եւ տիկին Ալիեւները նպատակ ունեին նրանց հիացնել եւ զարմացնել այդ արքայական պայմաններով: 2007թ. հունիսի 17-19-ը Բաքվում գումարվել է ԳՈՒԱՄ-ի գագաթաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարները, ինչպես նաեւ` դիտորդի կարգավիճակով հրավիրված Բուլղարիայի փոխնախագահը, Էստոնիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դեյվիդ Քրամերը: «Wikileaks»-ի օրերս գաղտնազերծած …

կարդալ ավելին

«Փողկապի միս»

03.09.2011

Վրաստանում պատրաստվում են արտադրել տղեմալիով համեմված «ուտելու, բարեփոխիչ փողկապներ»: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովն ու «Հանուն եվրոպականացված Վրաստանի կոալիցիայի» քաղաքական խորհրդի անդամ Լեւան Չոլոկաշվիլին: Նախաձեռնության հեղինակները հեգնանքով պարզաբանել են, որ փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը եւ նրա որակի բարձրացմանը, այն ախորժակ է առաջացնում ազատության ու …

կարդալ ավելին

«Աղի հարկ»

03.09.2011

Հունգարիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի` երկրում հարկ կգանձվի չափազանց աղի կամ քաղցր մթերքների համար: Օրենքը ստացել է «չիպսի հարկ» անվանումը, եւ դրա շնորհիվ Հունգարիայի կառավարությունն ակնկալում է տարեկան բյուջեի մուտքերն ավելացնել 74 մլն եվրոյով: Նոր օրենքի գլխավոր նպատակն է` հոգ տանել երկրի քաղաքացիների մասին եւ նրանց զերծ պահել ավելորդ քաշից: Կառավարությունում …

կարդալ ավելին

Հորեղբայր, մորեղբայր չկա

03.09.2011

«Անցած շաբաթ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար ձերբակալված Օնյանգո Օբամայի նկատմամբ հատուկ վերաբերմունք չի ցուցաբերվի»,- այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնեյը` ավելացնելով, որ Օնյանգոն օրենքի առջեւ կկանգնի, ինչպես բոլոր քաղաքացիները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը` Օնյանգո Օբաման, ով Միացյալ Նահանգներում ապրում է որպես անօրինական ներգաղթյալ, պետավտոտեսուչների …

կարդալ ավելին

Բանկերի դեմ

03.09.2011

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ 10-ից ավելի բանկերի, որոնց թվում են ԱՄՆ տարածքում գործող այնպիսի հայտնի ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Goldman Sachsն ու Deutsche Bank-ը: Այս տեղեկությունը երեկ հրապարակել է «The New York Times»-ը: Բնակարանաշինության ֆինանսավորման ԱՄՆ դաշնային գործակալությունը մեղադրում է բանկերին ԱՄՆ խոշորագույն Fannie Mae եւ …

կարդալ ավելին

Մունը` ինտերնետում

03.09.2011

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սեպտեմբերի 3-ին մեկ ժամվա ընթացքում կպատասխանի համացանցի օգտատերերի հարցերին, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեությանը եւ միջազգային խնդիրներին: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Հարցազրույցը տեղի կունենա ժամը 19:00-20:00-ը` առցանց ռեժիմով` «Twitter» միկրոբլոգերի կայքում եւ «Facebook» սոցիալական ցանցում: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ՄԱԿ-ի աշխատանքային 6 լեզուներից մեկով` …

կարդալ ավելին

«Wikileaks»-ի կայքը կոտրել են

01.09.2011

«Wikileaks»-ի կայքը ենթարկվել է հզոր կիբերհարձակման եւ փլուզվել այն բանից հետո, երբ այնտեղ տեղադրվել են 100.000 նոր փաստաթղթեր ԱՄՆ Պետդեպարտամենտի մասին: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` փաստաթղթերի մի մասը գաղտնի էր պահվում ԱՄՆ իշխանության կողմից: Երեքշաբթի երեկոյան «Twitter» կայքում գրել են, որ «Wikileaks»-ը ենթարկվում է հարձակման: Հաղորդագրությունից մեկ ժամ անց «Wiki»-ի կայքը դուրս է եկել շարքից:

կարդալ ավելին

«Վիբրացիայով» հյուրանոց

01.09.2011

«Երեւանի կենտրոնում այսօր գործում է 17 հյուրանոց, եւս 3-4-ը նախատեսվում է: Քաղաքը դրա կարիքն ունի՞, թե՞ ոչ, որքանո՞վ է նպատակահարմար հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը` ավելացնելով, թե դա հակաէկոլոգիական է եւ ազգային անվտանգության խնդիր է: Նրա խոսքով` մետրոյի մոտ …

կարդալ ավելին

Ռուսաստանի ԱԳՆ-ում իշխում է «սեքսիզմը»

01.09.2011

«Wikileaks» կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին ԱՄՆ Պետքարտուղարությանը տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի աշխատակազմի, աշխատակազմում տիրող մթնոլորտի մասին: «Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի շուտ «այլ սերնդի» հիմնարկի է նման, որտեղ նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել սեքսիզմը (սեռական խտրականություն), եւ որտեղ իշխում է իշխանության դաժան հիերարխիկ մոդելը, ժամանակակից տեխնոլոգիաների սահմանափակ կիրառումը եւ, ինչպես սովետական ժամանակաշրջանում, …

կարդալ ավելին

Ասսանժը հարվածում է ԱՄՆ շահերին

01.09.2011

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանի «Wikileaks»-ի նոր դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելու մտադրությունները, սակայն հիշեցնում է, որ գողացված ինֆորմացիան վնասում է ԱՄՆ շահերին եւ հետապնդվում է օրենսդրությամբ: Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն ասել է. «Կարծում եմ, որ զարմանալի չի լինի, եթե ես այսօր էլ հրաժարվեմ մեկնաբանել «Wikileaks»-ի հրապարակումները: Սակայն ուզում եմ ասել, որ …

կարդալ ավելին

Միլիոնատերերին կողոպտել են

01.09.2011

Սարդինիա կղզու ափամերձ բնակավայրերից մեկի հարուստ թաղամասի բնակիչները ոստիկանությանը տեղեկացրել են իրենց թաղամասում կատարված անսովոր կողոպուտների մասին: «The Guardian» թերթը` վկայակոչելով Ոստիկանությանը, գրել է, որ քաղաքում շրջում է կողոպտիչների խումբ, որն իր հանցագործությունների համար օգտագործում է քնեցնող գազ: Պորտո Չերվո քաղաքում ապրող երկու հարուստ ընտանիքներ պատմել են, որ անցյալ շաբաթ գիշերը, երբ գողերն իրենց տուն …

կարդալ ավելին

ԱՄՆ-ից` Ադրբեջանին

01.09.2011

«Associated Press»-ի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնելու: Այն տրամադրվելու է Ադրբեջանում` Կասպից ծովում հակաահաբեկչական պատրաստության եւ կատերների մատակարարման, շարժիչների, ջրասուզական սարքավորումների, ինչպես նաեւ` մարզումների անցկացման համար: Նախատեսվում է ռազմական օգնություն տրամադրել մի շարք այլ երկրների եւս, մասնավորապես` Մալթային եւ Թունիսին: Լիբիայից դեպի Թունիս տրանսպորտային փոխադրումների համար Թունիսի իշխանությունները …

կարդալ ավելին

Նաեւ Ճապոնիան

25.08.2011

«Moodyգs» գործակալությունը նվազեցրել է Ճապոնիայի պետական պարտքի երկարաժամկետ պարտքի վարկանիշը: Aa3-ից Aa2 դարձնելով, գործակալությունը միեւնույն ժամանակ շեշտում է, որ Ճապոնիայի տնտեսության հետ կանխատեսումը կայուն է: «Վարկանիշի նվազեցումը կապված է բյուջետային պակասուրդի բարձր մակարդակի ու 2009-ից անընդհատ աճող պետպարտքի հետ»,- հայտարարել է «Moodyգs»-ը: Վարկանիշի նվազման վրա ազդում է նաեւ կառավարությունների հաճախակի փոփոխությունը, ինչը թույլ չի տալիս …

կարդալ ավելին

Դատի է տվել Ռուսաստանին

25.08.2011

«Ռուսական զենիթահրթիռային C-300 համակարգերը Թեհրանին մատակարարելու մասին» պայմանագիրը չկատարելու առնչությամբ Իրանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան: «Մենք կարծում ենք, որ C-300-ի մատակարարումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի սահմաններից դուրս չէ: Մենք հայց ենք ներկայացրել, որպեզի դատարանի որոշումը օգնի Ռուսաստանին այդ մատակարարումն իրականացնելու համար, որպեսզի Ռուսաստանն իրավաբանական հաղթաթուղթ ունենա»,- ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ …

կարդալ ավելին

Եռակողմ բանկ

25.08.2011

Իրանական «Mehr» գործակալության հաղորդմամբ` Իրանի համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Էբրահիմ Թեհրանին հայտարարել է, որ Իրանը, Թուրքիան ու Իրաքը մտադիր են համատեղ բանկ ստեղծել, որի կենտրոնը Թեհրանում է լինելու: Ըստ Թեհրանիի, հիշյալ բանկի ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսել են, ու հավանական է` համաձայնության գալուց հետո Իրանի կենտրոնական բանկն էլ այդ բանկի ստեղծման համար իր դրական պատասխանը …

կարդալ ավելին

Նոր բախումներ

25.08.2011

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում բախումներ են սկսվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցների ու Ոստիկանության միջեւ: Իրավապահները արգելափակել են նրանց մուտքը կենտրոնական Կրեշչատիկ փողոց, դա հիմնավորելով Անկախության օրը քաղաքի կենտրոնում երթեր անցկացնելու արգելքով: Տիմոշենկոյի կողմնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շարքերը: Այդ պահին էլ հենց սկսվել են բախումները: Երթի մասնակիցները սկսել են քարեր ու շշեր նետել իրավապահների …

կարդալ ավելին

Հաջորդն Ասադն է

25.08.2011

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու, Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Մուամար Կադաֆիից հետո «հաջորդը Բաշար Ասադն է»: «Անհանգիստ է նաեւ Ռուսաստանում, Չինաստանում: Մարդիկ ազատություն են ուզում: Հենց ազատության հասավ Լիբիայի ժողովուրդը»,- ասել է նա: Փետրվարին Մաքքեյնը կարծիք էր հայտնել, որ մերձավորարեւելյան փոփոխությունները չեն սահմանափակվի այդ տարածաշրջանով եւ «փոփոխությունների այս քամին տարածվում …

կարդալ ավելին

Կեղծ գրավատուն

25.08.2011

Մոսկվայի ոստիկանությունը կեղծ գրավատուն է բացել քաղաքի արեւելյան հատվածում, վերջին շրջանում թանկարժեք քարերի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող անձի հայտնաբերելու համար: Իրավապահներին հայտնի է դարձել, որ Հայաստանի մի քաղաքացի Մոսկվայի տարբեր գրավատներում ապօրինի իրացնում է ադամանդներ: Ոստիկանները նրան հայտնաբերելու համար մետրոյի կայարաններից մեկի մոտ կեղծ գրավատուն են բացել, ուր շուտով այցելել է կասկածյալը: Նա փորձել է …

կարդալ ավելին