«Moodyգs» գործակալությունը նվազեցրել է Ճապոնիայի պետական պարտքի երկարաժամկետ պարտքի վարկանիշը: Aa3-ից Aa2 դարձնելով, գործակալությունը միեւնույն ժամանակ շեշտում է, որ Ճապոնիայի տնտեսության հետ կանխատեսումը կայուն է: «Վարկանիշի նվազեցումը կապված է բյուջետային պակասուրդի բարձր մակարդակի ու 2009-ից անընդհատ աճող պետպարտքի հետ»,- հայտարարել է «Moodyգs»-ը: Վարկանիշի նվազման վրա ազդում է նաեւ կառավարությունների հաճախակի փոփոխությունը, ինչը թույլ չի տալիս դրանցից որեւէ մեկին իրականացնել երկարաժամկետ տնտեսական եւ ֆիսկալ ռազմավարությունը: Ճապոնիայի կառավարության վերջին տվյալներով` երկրի ՀՆԱ-ն այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 1,3%-ով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։