Եռակողմ բանկ

25/08/2011

Իրանական «Mehr» գործակալության հաղորդմամբ` Իրանի համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Էբրահիմ Թեհրանին հայտարարել է, որ Իրանը, Թուրքիան ու Իրաքը մտադիր են համատեղ բանկ ստեղծել, որի կենտրոնը Թեհրանում է լինելու: Ըստ Թեհրանիի, հիշյալ բանկի ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսել են, ու հավանական է` համաձայնության գալուց հետո Իրանի կենտրոնական բանկն էլ այդ բանկի ստեղծման համար իր դրական պատասխանը տա: Իրանի համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրենի մատուցմամբ` համատեղ բանկը ոչ-կառավարական է լինելու, եւ սկզբնական ֆինանսավորումը կատարելու են երեք երկրների ներդրողները: