«Wikileaks»-ի կայքը ենթարկվել է հզոր կիբերհարձակման եւ փլուզվել այն բանից հետո, երբ այնտեղ տեղադրվել են 100.000 նոր փաստաթղթեր ԱՄՆ Պետդեպարտամենտի մասին: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` փաստաթղթերի մի մասը գաղտնի էր պահվում ԱՄՆ իշխանության կողմից: Երեքշաբթի երեկոյան «Twitter» կայքում գրել են, որ «Wikileaks»-ը ենթարկվում է հարձակման: Հաղորդագրությունից մեկ ժամ անց «Wiki»-ի կայքը դուրս է եկել շարքից: