«The National Interest» պարբերականում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ՌԴ-ում սպասվող զարգացումներին: Իր` «Վլադիմիր Պուտինը եւ Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածում, դը Վաալը գրում է, թե Ռուսաստանի հարեւաններն այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը: Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է: Դը Վաալը համոզված …
կարդալ ավելինԵթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան չլուծի ղարաբաղյան հիմնախնդիրը, գոնե կնվազեցնի առաջիկայում Հայաստանի կողմից պատերազմ սկսելու վտանգը: Այս մասին «SalamNews»-ին ասել է «Ռեալ» շարժման համանախագահ, քաղաքագետ Իլգար Մամեդովը: Նրա խոսքով` առաջիկա տարիներին Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական առավելությունը զգալիորեն կմեծանա Հայաստանի նկատմամբ: Նաեւ հավելել է. «Ադրբեջանի բնակչության թիվն ավելանում է, իսկ Հայաստանինը` նվազում: Այդ պատճառով …
կարդալ ավելինՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են C-300 զենիթահրթիռային համակարգերի մասին տեղեկություններ հավաքող չինացի գործակալի: Այս մասին նշվում է ՌԴ անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Չինաստանի քաղաքացի Տուն Շենյունը, ով Ռուսաստանի տարածքում գործել է թարգմանչի անվան տակ, ՌԴ քաղաքացիներին դրամական պարգեւի դիմաց առաջարկել է իրեն տրամադրել C-300 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ պետական գաղտնիք …
կարդալ ավելինԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ պլանավորված չէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Լուկաշեւիչը մասնավորեցրել է, որ մինչեւ տարեվերջ պլանավորված չէ Ռուսաստանի միջնորդությամբ ո՛չ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում, ո՛չ էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Լուկաշեւիչը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի …
կարդալ ավելինԱյս տարվա 9 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 2 մլն 66.000 օտարերկրյա քաղաքացի, որը 630.000-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: RBK-ի հաղորդմամբ` Վրաստանի ներքին գործերի մամլո ծառայությունը հայտնել է, որ հիմնական այցելուները ժամանել են Ադրբեջանից (520.000), երկրորդ տեղում Թուրքիան է (519.700.000), իսկ երրորդ տեղում Հայաստանն է` 511.200 այցելուով: Այս ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնում են …
կարդալ ավելինՀռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին շնորհվել է Պուստերտալի Նատց գյուղի պատվավոր քաղաքացու կոչում: Բանն այն է, որ այդ վայրում են ծնվել եւ երկար ժամանակ ֆերմայում աշխատել նրա տատը եւ նախատատը: NEWSru.com-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 22-ին Նատց գյուղը կնշի նոր քաղաքացիների հայտարարման տոնը, որի ժամանակ հյուրեր կլինեն նաեւ Բավարիայից: Ինքը` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, արարողությանը ներկա չի լինի, …
կարդալ ավելինԵմենի իշխանությունները հայտնել են «Ալ-Ղաիդայի» անդամ, աշխարհում ամենավտանգավոր ահաբեկիչ համարվող Անվար Ալ Ավլակիի սպանվելու մասին: Ամերիկյան եւ մի շարք այլ երկրների հատուկ ծառայությունների հավաստմամբ` նա եղել է մի շարք ահաբեկչությունների, մասնավորապես` 2009թ. ԱՄՆ ուղեւորվող ինքնաթիռի գրավման փորձի կազմակերպիչը:
կարդալ ավելինՎրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Վրաստան կատարելիք այցին, ասել է, թե այն պաշտոնական Թբիլիսիին քաղաքական դիվիդենտներ չի բերի: Շեւարդնաձեի կարծիքով, Վրաստանի կառավարությունն Աբխազիան եւ Հարավային Օսիան հետ վերցնելու հարցում առաջընթաց ապրելու զուր հույսեր է փայփայում: «Վրաստանի ղեկավարությունը սկզբում ասում էր, որ Սարկոզին կժամանի Թբիլիսի եւ Ռուսաստանի …
կարդալ ավելինԱդրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու համար առաջարկվում է նոր ուղի: Նման տեղեկություն է հրապարակել ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով «British Petrolium» ընկերության իր աղբյուրներին: Ըստ առաջարկվող նոր տարբերակի, «Շահ դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը հնարավոր է Եվրոպա տեղափոխվի հետեւյալ երթուղով` Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Խորվաթիա։
կարդալ ավելինԻսպանական Բարսելոնում կիրակի օրը կայացել է Կատալոնիայի վերջին ցլամարտը: Նշենք, որ Բարսելոնում հաջորդ տարի ցլամարտի նոր սեզոն այլեւս չի բացվի, քանի որ 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն` Իսպանիայի այս ինքնավար շրջանում ցլամարտն այլեւս արգելված է: «Բարսելոնի նման քաղաքի համար փակել այս մրցահրապարակը` նույնն է, ինչ աղբը նետել Պիկասոյի կտավները»,- «Monumental» մրցահրապարակում ասել …
կարդալ ավելին2011 թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդ է համարվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ազդեցիկության» ամենամյա վարկանիշային աղյուսակը հրապարակել է «New Statesman» բրիտանական ամսագիրը: Այստեղ ընդգրկվել են 50 անուններ, որոնք այս կամ այն կերպ ազդել են ընթացիկ տարվա իրադարձությունների զարգացման վրա: Մերկելն առաջին հորիզոնականը զբաղեցրել է եվրոյի գոտում ճգնաժամային իրավիճակներում ունեցած դրական ազդեցության համար: Անցած տարի Մերկելը 8-րդն …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր տնտեսական նախագիծ է պատրաստել, որը հնարավորություն կտա պետությանը մինչեւ 3 տրիլիոն դոլար գումար տնտեսել առաջիկա 10 տարում: Այն երեկ ներկայացվել է Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ժամանակ: Նախագծով տնտեսումներն արվելու են հիմնականում խոշոր ընկերությունների ու մեծ եկամուտներ ունեցող անհատների հարկերի ավելացման շնորհիվ, ինչը թույլ կտա բյուջեի մուտքերն ավելացնել 1,5 տրիլիոնով 10 …
կարդալ ավելին«Պրայմ-թայմ»-ի փոխանցմամբ` վրացի նախկին օրենքով գող Դավիդ Էդիշերաշվիլին փախել է Ռուսաստանի Տուվայի Հանրապետության կալանավայրերից մեկից: «Բագոր» եւ «Դաթո Տբիլիսկի» մականուններով հայտնի գողը կալանավայրից փախել է օգոստոսի 25-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Փախուստի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր օգոստոսի 12-ին, կալանավայրից ազատվելու պահին: Իրավապահները նրան մեղադրում են Ռուսաստանում ապօրինի …
կարդալ ավելինԼիբիայի ընդդիմադիրներն իմացել են Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի գտնվելու վայրը: Ըստ «Associated Press»-ի` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Անիս Շարիֆը հայտնել է, որ Կադաֆին գտնվում է Լիբիայում, իրենք շրջապատել են նրան եւ պատրաստվում են բռնել: Շարիֆը հրաժարվել է հայտնել Կադաֆիի գտնվելու վայրը, սակայն բացատրել է, որ ապստամբները կարողացել են նրա հետքը գտնել …
կարդալ ավելինՊաննետայի հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ այն հարցին, թե արդյո՞ք «Արաբական գարունը» կտարածվի ոչ արաբական Իրանի վրա, Պենտագոնի ղեկավար Լեոն Պաննետան դրական է պատասխանել: «Որպես ապացույց` Իրանի վերջին ընտրությունների ժամանակ մենք տեսել ենք, որ երկրի ներսում շարժում է ընթանում, որը առաջ է քաշում նույն հարցերը, որոնք մյուս երկրներում դարձան հեղափոխության պատճառ: Ես կարծում եմ, որ Իրանում …
կարդալ ավելինԳնդապետ Մուամար Կադաֆիի հարսն իրենց տանը դանակահարել է թուրք սպասավորի: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է անձամբ դանակահարված սպասավորը` 54-ամյա Ադնան Թամը: Նա պատմել է, որ մեկ տարի առաջ մեկնել է Տրիպոլի եւ որպես սպասավոր աշխատանքի ընդունվել Կադաֆիի որդիներից Հանիբալի առանձնատանը: Նշելով, որ 1 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, թուրք …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վստահության վարկանիշը հասել է առավելագույնի` սկսած 2010թ. սեպտեմբերից: «Institut francais d’opinion publique»-ի (IFOP) սոցիոլոգների հետազոտությունների համաձայն` սեպտեմբերին նախագահի աշխատանքներին հավանություն է տվել հարցվածների 37 տոկոսը: Համեմատության համար, ըստ «The Daily Telegraph»-ի տվյալների, 2011թ. ապրիլին Սարկոզիին իրենց վստահությունը հայտնել էր հետազոտության մասնակիցների ընդամենը 30 տոկոսը: Սարկոզիի նկատմամբ վստահության աճին, ըստ IFOP փորձագետների, …
կարդալ ավելինԹռիչքի վախը հաղթահարելու համար մի շարք միջազգային օդանավակայաններում ինքնաթիռների մեջ բացվել են բարեր: Այդպիսի ինքնաթիռային բարերից է «Runway 34»-ը Ցյուրիխի (Շվեյցարիա) միջազգային օդանավակայանում: Խորհրդային «Իլ-14» օդանավերից մեկի թեւի վրա տեղադրված է բարի սեղան, մյուսի վրա` հանգստի վայր, իսկ թեւերի տակ գտնվում է ռեստորանը: Շվեդիայի Ստոկհոլմ-Առլանդի օդանավակայանում «Boeing 747»-ի ներսում գտնվում է ոչ միայն հարմարավետ փաբ, …
կարդալ ավելինԴեռատի ֆրանսուհի Թիլան Բլոնդոն ամսագրերի եւ գովազդային պաստառների համար լուսանկարվում է դեռեւս 4 տարեկանից: Հայրը նախկին ֆուտբոլիստ Է, մայրը՝ հեռուստահաղորդավարուհի, լուսանկարչուհի, ինչպես նաեւ երեխաների համար հագուստի ոճաբան: Թիլանը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամենաբարձր վարձատրվող դեռատի մոդելն աշխարհում: Մինչ «Vogue» ամսագրի համար վերջին ֆոտոսեսիան, Թիլանի լուսանկարներում բոլորին գրավում էին մոդելի մանկական անմեղ հայացքը, խոպոպիկները եւ «տիկնիկային» …
կարդալ ավելին«Միսս Իտալիա» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակչի երեք մասնակիցներ հեռացվել են մրցույթից` չափազանց սեքսուալ լուսանկարների համար, որոնք մրցույթի կազմակերպիչները հայտնաբերել են համացանցում: Նման դեպքեր նախկինում նույնպես եղել են, բայց հաղթանակելու հնարավորությունից զրկել միանգամից երեք աղջիկների, մրցույթի կազմակերպիչները առաջին անգամ են որոշել: «Սեւ ցուցակի» մեջ են ընդգրկվել 22-ամյա Ալիսա Բելոտտոն, 23-ամյա Ռաֆայելա Մոգունյոն եւ 26-ամյա Տիցիանա Պյերջիանին: …
կարդալ ավելին