Այս տարի չեն հանդիպելու

06/10/2011

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ պլանավորված չէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Լուկաշեւիչը մասնավորեցրել է, որ մինչեւ տարեվերջ պլանավորված չէ Ռուսաստանի միջնորդությամբ ո՛չ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում, ո՛չ էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Լուկաշեւիչը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն բանակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Որոշ ժամանակ առաջ` «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ, համանախագահները հանդիպեցին երկու երկրների նախագահների հետ: Այդ ամենն ազդում է հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող քայլերի դինամիկայի վրա»: