Նոր ուղի

27/09/2011

Ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու համար առաջարկվում է նոր ուղի: Նման տեղեկություն է հրապարակել ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով «British Petrolium» ընկերության իր աղբյուրներին: Ըստ առաջարկվող նոր տարբերակի, «Շահ դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը հնարավոր է Եվրոպա տեղափոխվի հետեւյալ երթուղով` Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Խորվաթիա։