Վերջին ցլամարտը

27/09/2011

Իսպանական Բարսելոնում կիրակի օրը կայացել է Կատալոնիայի վերջին ցլամարտը: Նշենք, որ Բարսելոնում հաջորդ տարի ցլամարտի նոր սեզոն այլեւս չի բացվի, քանի որ 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն` Իսպանիայի այս ինքնավար շրջանում ցլամարտն այլեւս արգելված է: «Բարսելոնի նման քաղաքի համար փակել այս մրցահրապարակը` նույնն է, ինչ աղբը նետել Պիկասոյի կտավները»,- «Monumental» մրցահրապարակում ասել է վերջին շոուի հանդիսատեսներից 68-ամյա Քրիստոբալը: Վերջին ցլամարտի ժամանակ 18.000-անոց ամբոխը ծափահարել ու անդադար բացականչել է: Մրցահրապարակ էին դուրս եկել Իսպանիայի երեք ամենահայտնի ցլամարտիկներ` 48-ամյա Խուան Մորան, 36-ամյա Խոսե Թոմասը եւ 28-ամյա Սերաֆին Մարինը, ովքեր այս անգամ սպանել են 6 ցլերի, որոնցից վերջինը 570 կգ քաշ ունեցող Դուդալեգրեն էր: Ցլամարտի ամենաէժան տոմսերը, որոնք արժեցել են 24-135 եվրո, սպառվել են վաճառքի առաջին իսկ րոպեների ընթացքում: Մնացած տոմսերի գինը հասել է 1,5 հազար եվրոյի, իսկ 135 եվրո արժողությամբ տոմսերը հնարավոր է եղել վերավաճառել 810 եվրոյով։