աշխարհ

Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ի հնդիկների հետ առեւտրային մենաշնորհի տիրանալ

24.11.2011

Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարեւոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդիկ ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք: Այս հաշվետվությունները կբացահայտեն այն անձանց ինքնությունը, ովքեր նպաստել են նոյեմբերի 17-ին …

կարդալ ավելին

Էրդողանը սպառնացել է

22.11.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին, որ նրա օրերը հաշված են: Էրդողանը հայտարարել է, որ Ասադը կարող է տանկերի եւ թնդանոթների վրա հույս դնել մինչեւ որոշակի պահ։ «Կգա օրը, երբ դուք նույնպես կհեռանաք»,- ասել է նա:

կարդալ ավելին

Կերկարացնեն մինչեւ 2025 թ.

19.11.2011

«Ռուսաստանը նախատեսում է ամբողջությամբ վերակառուցել Ադրբեջանի տարածքում գտնվող եւ իր իսկ կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ)»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Մենք հասկանում ենք, թե ինչպես կարելի է վերակառուցել Գաբալայի ՌՏԿ-ն: Գաբալայի ՌՏԿ-ի հնարավորությունների մեծացումը Ռուսաստանի համար օգտակար ու շատ կարեւոր է: Դրա համար էլ Ռուսաստանը ցանկանում է արդիականացնել այդ կայանը: …

կարդալ ավելին

Time-ի «տղեն»

19.11.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնվել է ամերիկյան հեղինակավոր «Time» ամսագրի շապիկին: «Time»-ը Էրդողանին ներկայացրել է որպես Մերձավոր Արեւելքում ամենախարիզմատիկ առաջնորդ: «Թուրքիայի իսլամամետ առաջնորդը կարողացավ հզոր պետության վերածել ժողովրդավարական եւ աշխարհիկ արժեքներ դավանող, Արեւմուտքին հարող իր երկիրը»,- «Erdoganգs way» վերնագրով հրապարակման մեջ գրել է «Time»-ը:

կարդալ ավելին

Անդառնալի վնասներ

19.11.2011

«Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է անդառնալի տնտեսական վնասներ պատճառել ամբողջ աշխարհին»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան` իրանական խնդրի շուրջ իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ հանդիպումից առաջ: Հանդիպումը տեղի է ունենալու կանադական Հալիֆաքս քաղաքում կայանալիք անվտանգության խնդիրների վերաբերյալ գագաթաժողովում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Փանետան հայտարարել էր, թե Իրանին ռազմական …

կարդալ ավելին

Թրամփը` Թբիլիսիում

19.11.2011

Դեկտեմբերի 17-ին ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն այցելելու է Վրաստան: Այդ մասին հայտարարել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Քոհենը, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում: Նրա խոսքով, այդ օրը Թրամփը մասնակցելու է Բաթումում «Թրամփ Թաուեր» երկնաքերի մանրակերտի շնորհանդեսին: Քոհենն ասել է, որ «Թրամփ Թաուերի» կառուցումն ավարտվելու է 2013 թվականին: Նշենք, որ երկրորդ «Թրամփ Թաուերը» կառուցվելու է …

կարդալ ավելին

Պատմական ու վճռորոշ

19.11.2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Վրաստանի վերաբերյալ պատմական նշանակություն ունի: Խոսքն այն բանաձեւի մասին է, որում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ մի քանի անգամ կիրառվել է «օկուպացիա» բառը: «Այդ բանաձեւը կարեւոր է մի քանի ասպեկտներով եւ համարվում է վճռորոշ` Վրաստանի վերջնական ազատագրման, վերջնական ապաօկուպացման, մեր երկրի ժողովրդավարական ու եվրոպական …

կարդալ ավելին

Նրանց պատասխանը Պուտինին

19.11.2011

ԱՄՆ զինված ուժերը նոր զենքի փորձարկում են անցկացրել: Այդ տեղեկությունը հրապարակել է «Franc-Presse» գործակալությունը, ըստ որի` այն թռչող սարք է, որը կարող է ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագություն զարգացնել: Սարքի նախնական անունն է` «Առաջընթաց հիպերձայնային զենք» (Advanced Hypersonic Weapon): Սարքի փորձարկման արդյունքում այն կես ժամում անցել է 3700 կմ` Հավայան Կաուաի կղզուց` մինչեւ Աթոլլա …

կարդալ ավելին

Քըրք Քըրքորյանը` աշխարհի թերուս միլիարդատերերի հնգյակում

19.11.2011

Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը հայտնվել է shine.yahoo.com կայքի կազմած` «աշխարհի թերուս միլիարդատերերի» հնգյակում: Նա ցուցակում միակ հայ թերուս միլիարդատերն է: Ըստ կայքի` ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն ուսումը թողել է 8-րդ դասարանում` սիրողական բռնցքամարտիկ դառնալու համար: Այժմ նա Լաս Վեգասի գլխավոր բիզնես-դեմքերից մեկն է, հյուրանոցների, խաղատների եւ բարձրակարգ ավիաընկերությունների սեփականատեր, ում կարողությունը գնահատվում է …

կարդալ ավելին

Հետ է կանչել իր դեսպանին

17.11.2011

Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով Ֆրանսիան Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին եւ փակել է իր հյուպատոսական առաքելությունները Հալեպում ու Լաթաքիայում: Այս մասին հայտնել է BBC-ն` հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեին: Ֆրանսիան ներկայումս Արաբական երկրների լիգայի հետ համատեղ` աշխատում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիային վերաբերող բանաձեւի նախագծի վրա:

կարդալ ավելին

Նավթային պայքար

17.11.2011

Ադրբեջանի ազդեցիկ երկու նախարարները` արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը եւ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը պայքարում են նավթային սեկտորում գերիշխանության հասնելու եւ լիակատար վերահսկողություն ապահովելու համար: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալության հաղորդմամբ` Մամեդովին հաջողվել է թույլ չտալ իր հակառակորդին ներխուժելու նավթային սեկտոր: «Քեմալադին Հեյդարովն իսկապես մոտ էր իր նպատակի իրագործմանը, բայց վերջին պահին Մամեդովը ստացել է Ռուսաստանի եւ …

կարդալ ավելին

5 հայ եղբայրներին ձերբակալել են

17.11.2011

Բուրջ Համուդ ավանի ծայրամասային շենքերից մեկում Լիբանանի անվտանգության ուժերը ձերբակալել են 5 հայ եղբայրների` Ազիզ, Մասիս, Միշել, Գեւորգ եւ Մուրիսե Դանիելյաններին, ովքեր մեղադրվում են հատուկ դաժանությամբ 11 անձանց սպանելու մեջ: Եղբայրները վերջին ամիսներին կատարել են նաեւ ավազակային հարձակումներ, կողոպտել եւ սպանել իրենց զոհերին: Եղբայրները մարդկանց սպանել են անգամ 50 դոլարի համար: Ընթանում է քննություն: Լիբանանի …

կարդալ ավելին

«Մահ վաճառողը» լսում էր բերանով, խոսում՝ ականջներով

17.11.2011

Բրիտանական «Guardian» պարբերականն անդրադարձել է հայազգի հայտնի զինավաճառ, «մահ վաճառող» տիտղոսին արժանացած Սարգիս Սողանալյանին: Պարբերականի հաղորդմամբ` երկու տասնամյակից ավելի Սողանալյանն աշխարհում ամենախոշոր մասնավոր զինավաճառն էր, ով այդ գործով զբաղվել է Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաեւ` իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: Կարճահասակ, թմբլիկ Սողանալյանը կենդանության օրոք բնութագրվում էր որպես «մահ վաճառող», ինչի վերաբերյալ, ըստ թերթի, Սողանալյանն ասել …

կարդալ ավելին

Թեհրանը պատրաստում էր Ալիեւի գահընկեցությունն ու Դավութօղլուի սպանությունը

15.11.2011

Ամերիկյան FOX 11 հեռուստաալիքը հեռարձակել է օրեր առաջ ԱՄՆ-ում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) բացահայտած դավադրության մասին պատմող տեսանյութ: Դավադրության շրջանակում, որը կազմակերպել էին Իրանի իսլամական հեղափոխության բարձրաստիճան ներկայացուցիչները, իրանական գործակալները մեքսիկացի թմրավաճառների աջակցությամբ ծրագրում էին քաղաքական սպանություններ իրականացնել մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Ադրբեջանում 2012թ. ծրագրվում էր 2 աղմկահարույց ահաբեկչական գործողություն եւ …

կարդալ ավելին

Շտապեցնում են

12.11.2011

Փարիզը եւ Բեռլինը եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու բանակցություններում ամենաակտիվ մասնակիցներն են, եւ այդ ճակատում ցանկացած անկայունություն կարող է ավելի բարդացնել ինչպես Հունաստանի, այնպես էլ Իտալիայի դրությունը, որոնք կանգնած են հնարավոր դեֆոլտի եզրին: Հիշեցնենք, որ եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բելգիայում չավարտվի հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մշակումը եւ չներկայացվեն տնտեսության հակաճգնաժամային միջոցառումները, ապա 2012թ. Եվրահանձնաժողովը կարող է Բելգիային …

կարդալ ավելին

Ադրբեջանն ինքնախաբեությամբ է զբաղվում

12.11.2011

«Ոմանք կարծում են, թե Ադրբեջանը` դառնալով ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, կարողանալու է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, սակայն դա սխալ պատկերացում է»,- «SalamNews»-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նաեւ հավելել է. «Սակայն դա սխալ պատկերացում է: Դիմենք պատմությանը: Թուրքիան, որն ունի կիպրական հիմնախնդիրը, մի քանի անգամ եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական …

կարդալ ավելին

Պուտինը փորձում է հաշվել «շրջանի խորանարդը»

10.11.2011

Հետխորհրդային տարածաշրջանը լարված սպասման մեջ է. 2012թ. մարտին Ռուսաստանի նախագահի պաշտոնին է վերադառնում Վլադիմիր Պուտինը: Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությամբ: Սպասման մեջ են ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրները, այլեւ ամբողջ աշխարհը: Ցանկացած դեպքում աշխարհը սպասման մեջ կլիներ, ինչպես դա լինում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն սա այլ սպասում է: Եթե ԱՄՆ-ի պարագայում սպասում են ընտրությունների …

կարդալ ավելին

«Ես չեմ կարող Պուտին դառնալ»

10.11.2011

«Ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանում ղեկավարության փոփոխությունից հետո ռուս-վրացական հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվի, այլեւ կվատթարանան: Վլադիմիր Պուտինը բաց հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը: Նա ոչ միայն բարձրաձայնում է այդ մասին, այլեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում տվյալ ուղղությամբ»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լեհական EurActiv բյուրոյին տված հարցազրույցում: «Նա …

կարդալ ավելին

Բնակարան գնելը կամ վաճառելը ծերացնում է մարդուն

10.11.2011

Բնակարանային հարցերը լուծելու ընթացքում մարդը ենթարկվում է սթրեսի, ինչը կարող է նրա վաղաժամ ծերացման պատճառ դառնալ: Այս մասին տեղեկացնում է «The Daily Express»-ը: Գիտնականները հարցումներ են իրականացրել մի խումբ անձանց շրջանում: Արդյունքում, հարցվածների մոտ 2/3-րդը հայտարարել է, որ բնակության վայրի փոփոխության անհրաժեշտության պատճառով սկսել է իր իրական տարիքից 2 տարի մեծ երեւալ: Նկատվել են նաեւ …

կարդալ ավելին

«Պրիվետ, Նու ոտ յա ի ՎԿոնտակտե»

10.11.2011

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ցանցային հանրույթների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե համակարգչից եւ համացանցից օգտվել չկարողացող պաշտոնյաներին ուղղակի պետք է հեռացնել աշխատանքից: «Կարծում եմ` եթե պետական պաշտոնյան չի կարողանում օգտվել համակարգչից եւ չգիտե` իրեն ինչպես պահել Համացանցում, նա աշխատանքից ազատվելու ենթակա է, որովհետեւ որպես մասնագետ` անպետք է»,- ասել է Մեդվեդեւը: …

կարդալ ավելին