Հետ է կանչել իր դեսպանին

17/11/2011

Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով Ֆրանսիան Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին եւ փակել է իր հյուպատոսական առաքելությունները Հալեպում ու Լաթաքիայում: Այս մասին հայտնել է BBC-ն` հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեին: Ֆրանսիան ներկայումս Արաբական երկրների լիգայի հետ համատեղ` աշխատում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիային վերաբերող բանաձեւի նախագծի վրա: